ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2010 թվականի N 475-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2010-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի 2010-2015 թվականների պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի 2010-2015 թվականների առաջնահերթ միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 475-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2010-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
1. Ներածություն
1. Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդությունների հիվանդացության ու մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում:
2. Ծխելը նպաստում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը: Համաձայն 2009 թվականի վիճակագրական տվյալների` Հայաստանում մեծահասակ (16-ից սկսած) բնակչության 27 %-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, ուր տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52 %, իսկ աշխատունակ տղամարդկանց (20-ից բարձր) 57.7 %-ը ծխող է: Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության նման պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների հիվանդացության բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոն է:
3. Համաձայն 2008 թվականի տվյալների` Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` 50 %, չարորակ նորագոյացությունները` 20.08 %, շաքարային դիաբետը` 4.7 %: Ընդհանուր առմամբ բնակչության մահացության հիմնական պատճառները չորսն են՝ սրտանոթային հիվանդություն, երեք տիպի չարորակ նորագոյացություն (առավելապես` թոքի), այնուհետև` շաքարային դիաբետ, քրոնիկ թոքային հիվանդություններ և լյարդի ցիրոզ: Ավելին` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ քաղցկեղը: 2007 թվականին առաջին անգամ թոքի քաղցկեղ ախտորոշումով 1192 անձից 1011-ը եղել են տղամարդ, 181-ը` կին (5 անգամ բարձր): Նույնն է պատկերը նաև այլ հիվանդությունների հիվանդացության և մահացության սեռային կառուցվածքում: Նման պատկերը զգալիորեն պայմանավորված է նաև ծխախոտի օգտագործմամբ:
4. Վերջին տարիներին ծխելու դեմ պայքարը երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկն է: 2004 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիան:
5. Նշված կոնվենցիայի և նրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխելու դեմ պայքարի միջոցների համար համապատասխան շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են իրականացման միջազգային, ազգային և տարածաշրջանային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը։
6. Կոնվենցիայի վավերացումը մեծապես խթանել է ծխելու դեմ պայքարին առնչվող նոր օրենսդրության մշակումը։ 2004 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, իսկ 2005 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվեց` Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի 2005-2009 թվականների պետական ծրագիրը և ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը:
7. Ծրագիրն ուղղված էր հասարակության բոլոր խավերում ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ պահանջարկի և ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցմանը միտված, գիտականորեն հիմնավորված գործողությունների իրականացմանը: Այդ ծրագրում նշված էին ծխելու դեմ պայքարի գործողությունների մեխանիզմները, մոտեցումները և ուղղությունները: Նշված ծրագիրն իրականացնելիս առանձնահատուկ տեղ հատկացվեց հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը:
8. 2005 թվականի դեկտեմբերի 16-ին «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների գովազդի մասով իրականացվեցին փոփոխություններ: Մասնավորապես, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից արգելվել է ծխախոտի արտաքին գովազդը պաստառների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցներով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 12-ը ընդունվել է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:
9. 2005 թվականի սեպտեմբերի 22-ին ընդունված ծրագրի իրականացումը մեծապես նպաստեց ծխախոտի տարածվածության ցուցանիշի կայունացմանը և դրական տեղաշարժին, բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացմանը` համաձայն առողջապահության համակարգի գործունեության արդյունավետության հետազոտման, ինչպես նաև ծխելու դեմ պայքարում տեղական (ազգային) հասարակական կազմակերպությունների կարևորության բարձրացմանը և դրանց հետ համատեղ բնակչության համար նախատեսված իրազեկման միջոցառումների և առողջապահության աշխատողների շրջանում կրթական ծրագրերի իրականացմանը: 2006 թվականին Հայաստանի Հանրապետությունն արժանացավ հեղինակավոր միջազգային հասարակական կազմակերպության պատվոգրի` Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային միանալու համար:
10. Ծխելու դեմ պայքարի գործողությունները շարունակական բնույթ են կրում: Դրանք անհրաժեշտ է պարբերաբար վերանայել և, անհրաժեշտության դեպքում, կատարել ռազմավարական փոփոխություններ, կազմել աշխատանքային ծրագրեր` որոշակի ժամանակահատվածի համար: Հակածխախոտային գործողությունների արդյունավետությունը կախված է ինչպես դրանց իրականացման, այնպես էլ դիտարկման և գնահատման արդյունավետ համակարգերի առկայությունից:
11. Ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2010-2015 թվականների ընթացքում: Ծրագրի նպատակին և առաջադրված խնդիրների լուծմանը կարելի է հասնել հիմնական ռազմավարությունների համալիր իրականացման ճանապարհով: Առաջարկվող ռազմավարությունները, գործողությունները և միջոցառումները հիմնված են միջազգային առողջապահական կազմակերպությունների (մասնավորապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության), եվրոպական երկրների փորձի, մոտեցումների և առաջարկությունների, ինչպես նաև նախորդ տարիներին կուտակած Հայաստանի` հակածխախոտային ոլորտում իրականացրած աշխատանքների փորձի վրա` հաշվի առնելով մեր երկրի առկա հնարավորությունները, ազգային առանձնահատկությունները, գործող օրենսդրությունը և այլն:
2. Ծրագրի նպատակը
12. Ծրագրի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական հետևանքներից: Ծրագրի խնդիրներն են`
1) հիմնական խնդիրը՝ շարունակականորեն նվազեցնել ծխախոտի օգտագործման տարածվածությունը (տարեկան 1,5-2 տոկոս)` ծխելու դադարեցման ցուցանիշների և չծխող անձանց թվաքանակի մեծացմանն ուղղված նպատակային քաղաքականության իրականացման ճանապարհով,
2) պահպանել բնակչության առողջությունը՝ կանխարգելելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությանը ենթարկվելը,
3) մշակել և շարունակականորեն կատարելագործել ծխախոտի օգտագործման և դրա հետևանքով առաջացող հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգը,
4) ապահովել բնակչության իրազեկվածությունը ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի երկրորդային ազդեցության հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի, այնպես էլ ծխախոտում պարունակվող վտանգավոր բաղադրիչների մասին:
3. Ծխելու դադարեցման ցուցանիշների և չծխող անձանց թվաքանակի մեծացման ապահովմանն ուղղված նպատակային քաղաքականության իրականացումը
13. Նպատակը` ծխելու դեմ պայքարի նպատակային քաղաքականության իրականացման արդյունքը ծխելու դադարեցման ցուցանիշների և չծխող անձանց թվաքանակի մեծացման ապահովումն է` հետևյալ ռազմավարությունների միջոցով`
1) ռազմավարություն 1
Ծխելու դեմ պայքարի գործողությունների կառավարման համակարգի ձևավորում.
2) միջոցառումներ
ա. առողջապահության նախարարությունում ծխելու դեմ պայքարի գործողությունները համակարգող հանձնաժողովի ստեղծում և աշխատակարգի հաստատում` ապահովելով համագործակցությունը միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ,
բ. ծխելու դեմ պայքարի գործողությունների և ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի գործադրման մոնիթորինգի կատարելագործում` ապահովելով համագործակցություն միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ,
գ. ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ ամենամյա հաշվետվության զետեղում առողջապահության նախարարության պաշտոնական կայքում.
3) ռազմավարություն 2
Ծխելու դեմ պայքարի գործողությունների բնագավառում օրենսդրության կատարելագործում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի և այլ միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան.
4) միջոցառումներ
ա. ծխելու դեմ պայքարի ուղղությամբ գործող օրենսդրության վերանայում, մասնավորապես, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մշակում՝ Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին և ուղեցույցներում ամրագրված սկզբունքներին համապատասխան և «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի վերանայում և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների և լրացումների փաթեթի մշակում,
բ. ծխելու դեմ պայքարի ուղղությամբ իրավական ակտերի նախագծերի մշակում և ներդրում, այդ թվում` սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր, ուղեցույցներ.
5) ռազմավարություն 3
Ուսուցում, կադրերի պատրաստում, ծխելու դեմ պայքարին սատարող մասնագիտացված ծառայությունների զարգացում և բժշկական, կրթական ծրագրերի մշակում.
6) միջոցառումներ
ա. առողջապահության համակարգի աշխատողների, բժշկական կրթական կազմակերպությունների ուսանողների համար կրթական ծրագրերի լրամշակում` ծխելու դեմ պայքարի հարցերի ընդգրկմամբ` համագործակցելով միջազգային և հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ,
բ. առողջապահության բնագավառի աշխատողների՝ բժիշկների, միջին բուժանձնակազմի վերապատրաստում` ծխելու դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ` համագործակցելով միջազգային և հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ,
գ. բուժկանխարգելիչ կազմակերպություններում, մասնավորապես, առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, ծխախոտային կախվածության խորհրդատվության և բուժման ուղեցույցների կատարելագործում` համագործակցելով միջազգային և հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ,
դ. ծխելու դադարեցմանն ուղղված միջոցառումների ընդգրկում պետական, նպատակային առողջապահական ծրագրերում (առաջնային բուժօգնության, դեռահասների առողջության, վերարտադրողական առողջության պահպանման և այլն)` համագործակցելով միջազգային և հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ:
4. Ծխելու հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի մասին բնակչության իրազեկում և ծխախոտի օգտագործման դադարեցմանն ուղղված քարոզչություն
14. Նպատակը` ծխելու հետևանքով հիվանդությունների վերաբերյալ բնակչության իրազեկվածության աստիճանի բարձրացում` հետևյալ ռազմավարությունների միջոցով`
1) Ռազմավարություն 1
Բնակչության իրազեկվածության բարձրացում` ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի ազդեցության վտանգի վերաբերյալ.
2) Միջոցառումներ
ա. ծխախոտի օգտագործման և առողջության վրա ծխախոտի ծխի ազդեցության, ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության, մասնավորապես, դեռահասների և կանանց շրջանում քարոզչության իրականացում` համագործակցելով միջազգային և հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ,
բ. ծխախոտային արտադրատեսակների մեծածախ և մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության մասին նախազգուշացման տեքստերի կատարելագործում,
գ. հակածխախոտային գործողությունների իրականացման բնագավառում համագործակցություն զանգվածային լրատվամիջոցների հետ, և նրանց միջոցով իրազեկման միջոցառումների իրականացում.
3) Ռազմավարություն 2
Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն, բնակչության իրազեկման համատեղ ծրագրերի լրամշակում և գործադրում.
4) Միջոցառումներ
Հակածխախոտային գործողությունների իրականացման բնագավառում համագործակցություն հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակայնության հետ:
5. Ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում
15. Նպատակը` ծխախոտի օգտագործմամբ համաճարակաբանական հսկողության համակարգի արդյունավետության բարձրացումն է` հետևյալ ռազմավարությունների միջոցով`
1) Ռազմավարություն 1
Ծխախոտի օգտագործման, առանձին հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերի լրամշակում և գործադրում.
2) Միջոցառումներ
ա. ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության համակարգի լրամշակում,
բ. ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված առանձին հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերի լրամշակում.
3) Ռազմավարություն 2
Ծխելու դեմ պայքարի ոլորտում ազգային հետազոտությունների զարգացում, նորացվող տվյալների բազայի հիմնում.
4) Միջոցառումներ
ա. ծխախոտի օգտագործման տարածվածության և երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելու մասին հանրապետական հետազոտությունների կազմակերպում դեռահասների և չափահաս բնակչության շրջանում,
բ. հետազոտությունների, ծխախոտի օգտագործման տարածվածության և դրանից բխող հետևանքների գնահատման մասին զեկուցումների հրապարակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում:
6. Միջազգային համագործակցություն
16. Նպատակն է` ներգրավվում ծխելու դեմ միջազգային կառույցների կողմից իրականացվող միջոցառումներին` հետևյալ ռազմավարությունների միջոցով`
1) Ռազմավարություն 1
Ծխախոտի դեմ պայքարի մասին միջազգային շրջանակային կոնվենցիայի շրջանակներում համագործակցություն և երկխոսություն.
2) Միջոցառումներ
ա. ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի կատարման մասին պարբերական զեկույցի պատրաստում և ներկայացում,
բ. ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի նստաշրջաններին մասնակցություն.
3) Ռազմավարություն 2
Միջազգային առողջապահական կազմակերպությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների հետ համագործակցություն.
4) Միջոցառումներ
ա. առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հետ իրավաբանական, համաճարակաբանական, տեղեկատվական ոլորտներում համագործակցություն,
բ. այլ երկրների հետ գիտատեխնիկական, և իրավաբանական ոլորտներում համագործակցություն և համապատասխան փորձի փոխանակում/տրամադրում:
7. Ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողություն
17. Նպատակն է` ապահովել ծխախոտային արտադրատեսակների որակի համապատասխանությունը սահմանված պահանջներին` հետևյալ ռազմավարությունների միջոցով`
1) Ռազմավարություն 1
Ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողություն.
2) Միջոցառումներ
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված ծխախոտային արտադրատեսակներին ներկայացվող պահանջների և նորմերի փորձարկման գործընթացում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կառույցների ուղեցույցների և մեթոդական առաջարկների հիման վրա նոր մեթոդների ներդրում,
բ. ծխախոտի ծխի պարունակության որոշման մեթոդների կատարելագործում:
8. Գործողությունների նպատակային ծրագրի իրականացման գործընթացի դիտարկում (մոնիթորինգ)
18. Նպատակն է ծրագրի գործադրման ընթացիկ իրավիճակի բնորոշումը, փոփոխությունների գնահատումը և աշխատանքի ճշգրտումը` հետևյալ ռազմավարությունների միջոցով`
1) Ռազմավարություն 1
Իրավիճակի դիտարկում, գնահատում, առաջարկների ձևավորում.
2) Միջոցառումներ
ա. դիտարկման, գնահատման և ծխախոտի օգտագործման ծավալների և դրանից բխող հետևանքների մասին տարեկան զեկույցի պատրաստում/հրապարակում,
բ. հակածխախոտային ազգային ռազմավարությունների, օրենսդրության վերլուծության, ծխախոտի օգտագործման տարածվածության և դրանից բխող հետևանքների գնահատման մասին հայտարարությունների և զեկուցումների կանոնավոր հրապարակում.
3) Գործողությունների նպատակային ծրագրի ֆինանսավորում
Գործողությունների նպատակային ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է հետևյալ աղբյուրներից`
ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից,
բ. միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում,
գ. հասարակական կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում,
դ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 475-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2010-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը | Կատարման ժամկետը | Ակնկալվող արդյունքները | Կատարողը | Ֆինանսավորման աղբյուրը |
1. Ծխելու դադարեցման ցուցանիշների և չծխող անձանց թվաքանակի մեծացման ապահովմանն ուղղված նպատակային քաղաքականության իրականացում | ||||
2. Ծխելու դեմ պայքարի գործողությունների կառավարում և համակարգում | ||||
1) Ռազմավարություն 1. Ծխելու դեմ պայքարի գործողությունների կառավարման համակարգի ձևավորում | ||||
ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում ծխելու դեմ պայքարի 2010-2015թթ. գործողությունները համակարգող հանձնաժողովի ստեղծում և աշխատակարգի հաստատում | 2010 թվական | Առողջապահության նախարարությունում կստեղծվի Ծխելու դեմ պայքարի գործողությունները համակարգող հանձնաժողով` միջազգային և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում |
բ. Ծխելու դեմ պայքարի գործողությունների և ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի գործադրման մոնիթորինգի կատարելագործում | 2011-2015 թթ. | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կկատարելագործվի ծխելու դեմ պայքարի գործողությունների և ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի գործադրման մոնիթորինգը | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից |
գ. Ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ ամենամյա հաշվետվության զետեղում առողջապահության նախարարության պաշտոնական կայքում | 2011-2015 թթ. | Ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի իրականացման ընթացքի մասին իրազեկելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կհրապարակվեն ամենամյա զեկույցներ՝ որոնք կզետեղվեն առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից |
2) Ռազմավարություն 2. Ծխելու դեմ պայքարի գործողությունների բնագավառում օրենսդրության կատարելագործում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի և այլ միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան | ||||
ա. Ծխելու դեմ պայքարի ուղղությամբ գործող օրենսդրության վերանայում բ. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների մշակում՝ Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին և ուղեցույցներում ամրագրված սկզբունքներին համապատասխան. գ. «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների նախագծի մշակում |
2010-2011թթ. 2012 թ. |
ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կմշակվեն և շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը կներկայացվեն հակածխախոտային գործողությունների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր բ. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների մշակում՝ Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին և ուղեցույցներում ամրագրված սկզբունքներին համապատասխան գ. «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերանայում և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների և լրացումների փաթեթի մշակում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում |
դ. Ծխելու դեմ պայքարի ուղղությամբ իրավական ակտերի մշակում և ներդրում | 2011-2015 թթ. | Կմշակվեն ծխելու դեմ պայքարին ուղղված իրավական ակտերի նախագծեր | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտի հատկացվող գումարների շրջանակում |
3) Ռազմավարություն 3. Ուսուցում, կադրերի պատրաստում, ծխելու դեմ պայքարին սատարող մասնագիտացված ծառայությունների զարգացում և բժշկական, կրթական ծրագրերի մշակում | ||||
ա. Առողջապահության համակարգի աշխատողների, բժշկական կրթական կազմակերպությունների ուսանողների համար կրթական ծրագրերի լրամշակում` ծխելու դեմ պայքարի հարցերի ընդգրկմամբ | 2011-2015թթ. | Կլրամշակվեն առողջապահության համակարգի աշխատողների, բժշկական կրթական կազմակերպությունների ուսանողների, մանկավարժների համար կրթական ծրագրերը | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն | Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից |
բ.Առողջապահության բնագավառի աշխատողների՝ բժիշկների, միջին բուժանձնակազմի վերապատրաստում` ծխելու դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ | 2011-2015թթ. | Ծխելու դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ կվերապատրաստվեն առողջապահության բնագավառի աշխատողները | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից |
գ. Ծխախոտային կախվածության խորհրդատվության և բուժման ուղեցույցների կատարելագործում | 2011-2013 թթ. | Կկատարելագործվեն ծխախոտային կախվածության խորհրդատվության և բուժման ուղեցույցները | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից |
դ.Ծխելու դադարեցմանն ուղղված միջոցառումների ընդգրկում պետական, նպատակային առողջապահական ծրագրերում (առաջնային բուժօգնության, դեռահասների առողջության, վերարտադրողական առողջության պահպանման և այլն) | 2011-2015 թթ. | Ծխելու դադարեցմանն ուղղված միջոցառումները կընդգրկվեն պետական, այդ թվում` առողջապահական ծրագրերում և ռազմավարություններում, այդ թվում՝ առաջնային բուժօգնության, դեռահասների առողջության, վերարտադրողական առողջության պահպանման | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում |
3. Ծխելու հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի մասին բնակչության իրազեկում և ծխախոտի օգտագործման դադարեցմանն ուղղված քարոզչություն | ||||
1) Ռազմավարություն 1. Բնակչության իրազեկվածության բարձրացում` ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի ազդեցության վտանգի վերաբերյալ | ||||
ա. Ծխելու օգտագործման և առողջության վրա ծխախոտի ծխի ազդեցության, ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության, մասնավորապես, դեռահասների և կանանց շրջանում քարոզչության իրականացում | 2010-2015 թթ. | Հասարակայնությունը կիրազեկվի ծխախոտի օգտագործման և առողջության վրա ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին, կմշակվեն բնակչության համար իրազեկման ծրագրեր | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն | Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում |
բ.Ծխախոտային արտադրատեսակների մեծածախ և մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության մասին նախազգուշացման տեքստերի կատարելագործում | 2015 թ. | Կկատարելագործվեն ծխախոտային արտադրատեսակների մեծածախ և մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության մասին նախազգուշացման տեքստերը | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն | Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում |
գ.Հակածխախոտային գործողությունների իրականացման բնագավառում համագործակցություն զանգվածային լրատվամիջոցների հետ և նրանց միջոցով իրազեկման միջոցառումների իրականացում | 2010-2015 թթ. | Կիրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված «Առանց ծխախոտի» համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների լուսաբանում,ինչպես նաև ծխախոտին վերաբերող հատուկ հաղորդումների և տպագրական նյութի պատրաստում | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում |
3) Ռազմավարություն 2. Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն, բնակչության իրազեկման համատեղ ծրագրերի մշակում և գործադրում | ||||
ա.Հակածխախոտային գործողությունների իրականացման բնագավառում համագործակցություն հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակայնության հետ | 2010-2015 թթ. | Կապահովվի համագործակցությունը Հակածխախոտային գործողությունների իրականացման բնագավառում` հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակայնության հետ | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից |
4. Ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում | ||||
1) Ռազմավարություն 1. Ծխախոտի օգտագործման, առանձին հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերի լրամշակում և գործադրում | ||||
ա. Ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության համակարգի լրամշակում | 2010-2015 թթ. | Կլրամշակվեն և կընդունվեն ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության ցուցանիշներ | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի ՀՀ պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում |
բ. Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված առանձին հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերի լրամշակում | 2011-2012 թթ. | Կլրամշակվեն և կընդունվեն ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված առանձին հիվանդությունների համաճարակաբանական հսկողության ցուցանիշներ | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում |
2) Ռազմավարություն 2. Ծխելու դեմ պայքարի ոլորտում ազգային հետազոտությունների զարգացում, նորացվող տվյալների բազայի հիմնում | ||||
ա. Ծխախոտի օգտագործման տարածվածության և երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելու մասին հանրապետական հետազոտությունների կազմակերպում դեռահասների և չափահաս բնակչության շրջանում |
2014-2015 թթ. |
Կկազմակերպվեն ծխախոտի օգտագործման տարածվածության և երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելու մասին հանրապետական հետազոտություններ` դեռահասների շրջանում և չափահաս բնակչության շրջանում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն Ազգային վիճակագրական ծառայություն |
Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից |
բ.Հետազոտությունների, ծխախոտի օգտագործման տարածվածության և դրանից բխող հետևանքների գնահատման մասին զեկուցումների հրապարակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում | 2012 թ. և 2015 թ. | ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում կհրապարակվեն հետազոտությունների, ծխախոտի օգտագործման տարածվածության և դրանից բխող հետևանքների գնահատման մասին զեկուցումները | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում |
5. Միջազգային համագործակցություն | ||||
1) Ռազմավարություն 1. Ծխախոտի դեմ պայքարի մասին միջազգային շրջանակային կոնվենցիայի շրջանակներում համագործակցություն և երկխոսություն | ||||
ա. Ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի՝ կատարման մասին պարբերական զեկույցի պատրաստում և ներկայացում | 2010 և 2015 թթ. | Կպատրաստվեն և կներկայացվեն ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի՝ կատարման մասին պարբերական զեկույցները | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում |
բ. Ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի նստաշրջաններին մասնակցություն | 2010-2015 թթ. | Կապահովվի մասնակցությունը Ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի նստաշրջաններին | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Իրականացվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ |
2) Ռազմավարություն 2. Միջազգային առողջապահական կազմակերպությունների և առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների հետ համագործակցություն | ||||
ա. Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հետ իրավաբանական, համաճարակաբանական, տեղեկատվական ոլորտներում համագործակցություն | 2010-2015 թթ. | Փորձի փոխանակման, տվյալների համադրությունը ապահովվելու, նորագույն մեթոդաբանություններն ուսումնասիրելու և ներդնելու նպատակով կապահովվի համագործակցությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հետ` իրավաբանական, համաճարակաբանական, տեղեկատվական ոլորտներում | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Իրականացվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ |
բ. Այլ երկրների հետ գիտատեխնիկական և իրավաբանական ոլորտներում համագործակցություն և համապատասխան փորձի փոխանակում (տրամադրում) | 2010-2015 թթ. | Այլ երկրների հետ կիրականացվի փորձի փոխանակում (տրամադրում) գիտատեխնիկական և իրավաբանական ոլորտներում | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Իրականացվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից |
6. Ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողություն | ||||
1) Ռազմավարություն 1. Ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողություն և ծխախոտային արտադրատեսակների մասին սպառողների իրազեկում | ||||
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված ծխախոտային արտադրատեսակներին ներկայացվող պահանջների և նորմերի փորձարկման գործընթացում միջազգային մեթոդների ներդրում | 2010-2015 թթ. | Կներդրվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված ծխախոտային արտադրատեսակներին ներկայացվող պահանջների և նորմերի փորձարկման գործընթացում միջազգային մեթոդները | Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Լրացուցիչ գումար չի պահանջվում |
բ.Ծխախոտի ծխի պարունակության որոշման մեթոդների կատարելագործում | 2010-2015 թթ. | Միջազգային պահանջներին և նորմերին համապատասխան կկատարելագործվեն ծխախոտի ծխի պարունակության որոշման մեթոդները | Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Լրացուցիչ գումար չի պահանջվում |
7. Գործողությունների նպատակային ծրագրի իրականացման գործընթացի դիտարկում (մոնիթորինգ) | ||||
1) Ռազմավարություն 1. Իրավիճակի դիտարկում, գնահատում, առաջարկների ձևավորում | ||||
ա.Դիտարկման, գնահատման և ծխախոտի օգտագործման ծավալների և դրանից բխող հետևանքների մասին զեկույցների պատրաստում և հրապարակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կայքէջում | 2011 և 2013թթ. | Առկա իրավիճակը բնութագրելու և թափանցիկությունն ապահովելու նպատակով կպատրաստվեն և կհրապարակվեն դիտարկման, գնահատման և ծխախոտի օգտագործման ծավալների և դրանից բխող հետևանքների մասին զեկույցներ | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից |
բ. Հակածխախոտային օրենսդրության վերլուծություն, զեկույցի պատրաստում և հրապարակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կայքէջում |
2012 թ. | Առկա իրավիճակը բնութագրելու և թափանցիկությունն ապահովելու նպատակով կպատրաստվի և կհրապարակվի հակածխախոտային օրենսդրության վերլուծության զեկույցը |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից |