Գլխավոր տեղեկություն
Համար
N 750-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2011-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.30/29(763) Հոդ.752
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2010 թվականի N 750-Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴՐԱՆՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 22

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 27-ի N 750-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը

2. Ֆիզիկական անձի հաշվառման վայրը և հեռախոսահամարը

3. Ֆիզիկական անձի բնակության վայրը (հաշվառման վայրից տարբերվելու դեպքում) և հեռախոսահամարը

4. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները

5. Գործունեության տեսակները

6. Գործունեության իրականացման վայրերի հասցեները

7. Դիմումը պարունակում է տեղեկություն, որ լրացնողը տեղյակ է, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր է դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունների կատարումից հետո մինչև հաջորդ ամսվա 20-ը

8. Դիմումը պարունակում է հավաստում, որ ներկայացված տվյալները հավաստի են

9. Անունը, ազգանունը, ստորագրությունը և ամսաթիվը

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 27-ի N 750-Ն որոշման

 

Ձև

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը ___________________________

 

2. Ֆիզիկական անձի հաշվառման վայրը ____________________________

_______________________________, հեռախոսահամարը _________

 

3. Ֆիզիկական անձի բնակության վայրը (հաշվառման վայրից տարբերվելու դեպքում)

_____________________________________________________,

հեռախոսահամարը _________________________________________

 

4. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները ________________________

_____________________________________________________

 

5. Գործունեության տեսակները* 1) _______________________________

2)____________________________________________________

6. Գործունեության իրականացման վայրերը 1) ________________________

2) ______________________________ 3)___________________

 

Տեղյակ եմ, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր եմ դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունների կատարումից մինչև հաջորդ ամսվա 20-ը:

Հավաստում եմ, որ ներկայացված տվյալները հավաստի են:

 

__________________________
(անունը, ազգանունը)

 _________________________
 (ստորագրությունը)

 

 _____ ______________ 201 թ.

 

  * ըստ գործունեության տեսակների` Հայաստանի դասակարգչի բաժինների (հրապարակված է ՀՀ ԳՆԱՏ թիվ 22(340)1, 16.07.2009 թ.)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 27-ի N 750-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը

2. Անձնագրային տվյալները

3. Լուսանկարը

4. ՀՎՀՀ-ն

5. Նշում հաշվառման վերցված հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ և հաշվառման վերցվելու տարեթիվը

6. Հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը և կնիքը

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 27-ի N 750-Ն որոշման

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը)

________________________________________________

(անձնագրային տվյալները)

 

Լուսանկար

(3 x 4 չափսի)

 

ՀՎՀՀ-ն ____________________________________________________

 

Հաշվառման է վերցված __________________________________

 

հարկային (տարածքային) տեսչության կողմից` 201 թ. _____________ _____ -ին։

 

 

_____________________

 հարկային (տարածքային)

 տեսչության պետ

 

______________________

(ստորագրությունը)

_____________________

(անունը, ազգանունը)

 

 Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան