ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2010 թվականի N 294-Ա
Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վ. Մարությանին 2010 թվականի մայիսի 8-10-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ կապի տարածաշրջանային համագործակցության կապի վարչակազմերի ղեկավարների 42-րդ և կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման ոլորտի համակարգող խորհրդի 15-րդ նիստին մասնակցելու համար:
2. Մ. Վարդանյանի և Վ. Մարությանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Մ. Վարդանյանի և Վ. Մարությանի գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 29
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|