Գլխավոր տեղեկություն
Համար
N 445-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.05.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.05/18(752) Հոդ.485
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2010 թվականի N 445-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1844-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի N 898 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1844-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը, 2-րդ կետի «գ» և «ը» ենթակետերը, N 2 հավելվածը.

2) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում «եռամսյակային» բառը փոխարինել «կիսամյակային և տարեկան» բառերով, «մինչև նշված ժամանակահատվածներին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը» բառերը` «ընդ որում, 1-ին կիսամյակի համար մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, իսկ տարեկան կտրվածքով ճշգրտված վերջնական ցուցանիշները` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 5-ը» բառերով, իսկ «մոնիտորինգի ձևերին համապատասխան» բառերից հետո լրացնել «` ընդ որում այն առևտրային կազմակերպությունները, որոնց կառավարումն իրականացվում է հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն, վարձակալական կամ այլ պետական-մասնավոր համագործակցության պայմանագրերի հիման վրա, մինչև պայմանագրով սահմանված ժամկետների ավարտը Հայաստանի Հանրապետության կառավարման համապատասխան մարմիններ են ներկայացնում միայն տարեկան աուդիտի եզրակացությունը» բառերով.

3) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված տեղեկանքները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացվում կիսամյակային պարբերականությամբ (աճողական), ընդ որում, 1-ին կիսամյակի համար մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, իսկ տարեկան կտրվածքով ճշգրտված վերջնական ցուցանիշները` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 5-ը».

4) որոշման 2-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը, սույն որոշմամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, մինչև 1-ին կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա ավարտը, իսկ տարեկանը` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 5-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում իրականացված ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծության մասին տեղեկանքներ` կիսամյակային և տարեկան կտրվածքով:».

5) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» և «ժ» ենթակետերով.

«թ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար որպես հիմնական ցուցանիշ հիմք է ընդունվում կազմակերպության շահութաբերությունը.

ժ) այն առևտրային կազմակերպությունները, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի 1.1-ին ենթակետով սահմանված պահանջների համարվում են խոշոր կազմակերպություններ, ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին համապատասխան տեղեկատվության հետ Հայաստանի Հանրապետության կառավարման համապատասխան մարմիններ են ներկայացնում նաև տարեկան աուդիտի եզրակացությունը:».

6) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության իրականացման կարգի 3-րդ կետի «ա» ենթակետը.

7) ուժը կորցրած ճանաչել կարգի III գլուխը.

8) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության իրականացման կարգի 14-րդ կետի «դ» ենթակետում «եռամսյակային կտրվածքով» բառերը փոխարինել «կիսամյակային և տարեկան կտրվածքով» բառերով.

9) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված N 3 հավելվածի` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրվող ցուցանիշների մասին տեղեկանքի ձևը 2-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին սյունակով.

 

« 

 առևտրային կազմակերպության
գործունեության ոլորտը

 2.1

 »:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան