Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.12.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
17.01.1997
Ստորագրման ամսաթիվ
17.01.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.1999

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական տարածության ձևավորման բնագավառում համագործակցության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

նկատի ունենալով Կրթության բնագավառում համագործակցության մասին 1992 թվականի մայիսի 15-ի՝ Համաձայնագրի դրույթները,

հաշվի առնելով Անկախ Պետությունների Համագործակցության ժողովուրդների միջև կրթության բնագավառում ձևավորված սերտ կապերը,

գիտակցելով Կողմերի փոխգործակցության կարևորությունը իրենց պետությունների կրթության համակարգերի զարգացման բնագավառում, այդ թվում՝ միասնական կրթական տարածություն ձևավորելու միջոցով,

ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական տարածության ձևավորման Կոնցեպցիաների դրույթներով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Կողմերը, հաշվի առնելով Անկախ Պետությունների Համագործակցությունում ինտեգրացիոն գործընթացների զարգացումները, կձեռնարկեն համաձայնեցված միջոցներ Համագործակցության շրջանակներում միասնական (ընդհանուր) կրթական տարածության (այսուհետ` միասնական կրթական տարածություն) ձևավորման համար:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Կողմերը միասնական կրթական տարածության ձևավորման նպատակով.

ստեղծում են կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի բնագավառում ինտեգրացիոն գործընթացների համակարգման մեխանիզմ,

կորոշեն կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի բնագավառում համատեղ նախագծերի ֆինանսատնտեսական չափանիշները և իրականացման մեխանիզմները,

ազգային օրենսդրությանը համապատասխան կապահովեն ուսումնական և գիտատեխնիկական տեղեկատվության մատչելիությունը,

կրթության բնագավառում փոխգործակցության, կրթության, գիտական աստիճանների և կոչումների վերաբերյալ փաստաթղթերի համարժեքության փոխադարձ ճանաչման պահանջների և մեխանիզմի հաստատման հարցերով կմշակեն անհրաժեշտ իրավական հիմք:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Սույն Համաձայնագրի իրագործման համար Կողմերը ստեղծում են կրթության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության գծով Խորհուրդ, որն իր գործունեությունը իրականացնում է իր մասին Կանոնադրությանը համապատասխան, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերը կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի հարցերով կստեղծեն միասնական տեղեկատվական համակարգ:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կողմերը միջոցներ կձեռնարկեն կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի բնագավառում Կողմերի ազգային օրենսդրությունների նորմերի մերձեցման ուղղությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմերը կիրականացնեն փոխգործակցություն պետական կրթական չափանիշների, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի չափանիշների ու պահանջների, ինչպես նաև ուսումնամեթոդական նյութերի պատրաստման, իրենց պետություններում կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի հարցերի մասին տվյալների բանկերի ստեղծման մշակման և կիրառման ժամանակ:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Կողմերը կստեղծեն անհրաժեշտ իրավական հիմք և կձեռնարկեն համապատասխան կազմակերպչական միջոցներ Կողմերի քաղաքացիներին կրթություն ստանալու բնագավառում այն Կողմերի քաղաքացիների հետ, որոնց տարածքում անցնում է ուսումը՝ հավասար իրավունքներ տրամադրելու նպատակով:

Պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի նախարարությունների և գերատեսչությունների, սահմանապահ և մաքսային ծառայությունների ուսումնական հաստատություններում ընդունման և ուսման կարգավորումը սահմանվում է Կողմերի միջև կնքվող երկկողմ համաձայնագրերով:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Կողմերը ուսուցիչների և գիտամանկավարժական աշխատողների պատրաստման, ատեստացիայի, վերապատրաստման և որակավորման բարձրացման բնագավառում կպահպանեն համաձայնեցված սկզբունքները:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Կողմերը կհամակարգեն համատեղ մասնակցությունը կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի ու գիտական հետազոտությունների բնագավառում միջազգային կազմակերպությունների գործունեությունում, միջազգային ծրագրերի իրագործման և միջազգային նախագծերի մշակման գործում:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Կողմերը կանոնավոր կերպով կփոխանակեն սույն Համաձայնագրին համապատասխան իրականացվող կոնկրետ միջոցառումների մասին տեղեկություններ:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում երրորդ պետությունների հանդեպ Կողմերի իրավունքները և պարտավորությունները:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագրում, Կողմերի ընդհանուր համաձայնությամբ, կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը կարգավորվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Սույն Համաձայնագիրը բաց է ցանկացած պետության կողմից միանալու համար, որն ընդունում է Համաձայնագրի դրույթները և պատրաստակամություն է հայտնում կատարել դրանք լրիվ ծավալով:

Սույն Համաձայնագրին միացումը իրականացվում է բոլոր Կողմերի համաձայնությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Յուրաքանչյուր Կողմ կարող դուրս գալ սույն Համաձայնագրից‚ այդ մասին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի հունվարի 17-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հավելված

Անկախ Պետությունների Համագործակցության միասնական

(ընդհանուր) կրթական տարածության ձևավորման

բնագավառում համագործակցության մասին

1997 թվականի հունվարի 17-ի Համաձայնագրին կից

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Կրթության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության գծով Խորհրդի մասին

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Կրթության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության գծով Խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) իր առջև խնդիր է դնում Համագործակցության մասնակից պետությունների կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի բնագավառում համագործակցության հետագա զարգացումը կրթության պետական կառավարման մարմինների, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի, կրթության հաստատությունների, կրթության, կադրերի պատրաստման և ատեստացիայի ոլորտում գործող միջազգային, տարածաշրջանային և ազգային միավորումների և ասոցիացիաների գծով:

2. Իր գործունեությունում Խորհուրդը ղեկավարվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով, Անկախ Պետությունների Համագործակցության հիմնարար փաստաթղթերով և սույն Կանոնադրությամբ:

3. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

 

2. Խորհրդի գործառույթները

 

Խորհուրդը օժանդակում է Անկախ Պետությունների Համագործակցության միասնական կրթական տարածության ձևավորմանը, այդ թվում.

քննարկում է կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի բնագավառում համագործակցության վիճակի հարցերը, վերլուծում է կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի բնագավառում համագործակցության մասին բազմակողմ համաձայնագրերի իրագործման ընթացքը,

ուսումնասիրում է կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի բնագավառում համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, ներառյալ պետական և հասարակական կառույցների փոխգործակցությունը, Համագործակցության մասնակից պետությունների շահագրգռվածությանը համապատասխան Համագործակցության շրջանակներում կրթական գործընթացների և կրթության զարգացման գործընթացների, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի ուսումնասիրում,

քննարկում և պատրաստում է կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի բնագավառում բազմակողմ ծրագրերի նախագծեր և սահմանված կարգով դրանք ներկայացնում է Համագործակցության կանոնադրական մարմինների քննարկմանը, Խորհրդի իրավասության շրջանակներում անցկացնում է համատեղ միջոցառումներ,

օժանդակում է կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի մարմիններին, Համագործակցության կրթական միասնական տարածության ձևավորման բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հասարակական և ոչ կառավարական կազմակերպություններին,

ուսումնասիրում և ընդհանրացնում է Համագործակցության մասնակից պետությունների փորձը սովորողների և կրթության բնագավառի աշխատողների սոցիալական ապահովվածության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի, Համագործակցության շրջանակներում նրանց որակավորման վերաբերյալ փաստաթղթերի համարժեքության փոխադարձ ճանաչման գծով,

համակարգում է Համագործակցության մասնակից պետությունների գործունեությունը գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և Համագործակցության շրջանակներում նրանց որակավորման վերաբերյալ փաստաթղթերի համարժեքության փոխադարձ ճանաչման բնագավառում:

 

3. Խորհրդի ձևավորման կարգը

 

1. Խորհուրդը ձևավորվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներից` Խորհրդի անդամներից (երկուական յուրաքանչյուր պետությունից): Յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայն:

Խորհրդի կազմի մեջ որպես Խորհրդի անդամ ձայնի իրավունքով մտնում է Բարձրագույն դպրոցի գիտությունների միջազգային ակադեմիայի նախագահը (ներկայացուցիչը):

Խորհրդի նիստերում նրա որոշմամբ խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում կրթության, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստացիայի բնագավառում գործունեություն իրականացնող միջազգային և ազգային կազմակերպությունների, ինչպես նաև Խորհրդի գործունեության մեջ շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

2. Խորհրդի նախագահը, նրա տեղակալը ընտրվում են Խորհրդի կողմից հերթականությամբ Խորհրդի անդամներից՝ Համագործակցության մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներից:

 

4. Աշխատանքի կազմակերպումը

 

1. Խորհրդի նիստերը անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն տարին երկու անգամ և ճանաչվում են իրավունակ, եթե դրանց մասնակցում են Անկախ Պետությունների Համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական տարածության ձևավորման բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչների առնվազն երկու երրորդը:

Հերթական նիստի անցկացման վայրը որոշվում է Խորհրդի անդամների միջև նախնական պայմանավորվածությամբ:

2. Խորհրդի որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան չի սահմանված Խորհրդի կողմից, և երաշխավորական բնույթ են կրում: Խորհրդի ցանկացած անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր ոչ շահագրգիռ լինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես խոչընդոտ որոշում ընդունելու համար: Խորհրդի որոշման հետ անհամաձայն անդամները կարող են հատուկ կարծիք արտահայտել, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ:

3. Խորհուրդը փաստաթղթերի նախագծերը ներկայացնում է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և կառավարությունների ղեկավարների Խորհրդի քննարկմանը` 1996 թվականի մայիսի 17-ի Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և կառավարությունների ղեկավարների Խորհրդի ընթացակարգի Կանոններին համապատասխան:

4. Իր նիստերի համար հարցերի, վերլուծական և տեղեկատվական նյութերի պատրաստման համար Խորհուրդը կարող է ստեղծել աշխատանքային հանձնաժողովներ և փորձագիտական խմբեր:

5. Խորհրդի նիստերը ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ստորագրվում են Խորհրդի նախագահի կողմից և ուղարկվում Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությանը:

6. Խորհուրդը ինքնուրույն հաստատում է իր աշխատակարգը:

7. Խորհրդի վերակազմավորման կամ լուծարման մասին որոշումը ընդունում է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների Խորհուրդը:

 

5. Ֆինանսավորում

 

1. Նիստի անցկացման հետ կապված ծախսերը կրում է Համագործակցության այն մասնակից պետությունը, որի տարածքում անցկացվում է Խորհրդի նիստը: Խորհրդի անդամների գործուղման հետ կապված ծախսերը կրում է ուղարկող պետությունը:

2. Խորհրդի գործունեության կազմակերպչատեխնիկական ապահովումը իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարության կառուցվածքում համապատասխան ստորաբաժանումը:

3. 2-րդ բաժնով նախատեսված բազմակողմ ծրագրերի ֆինանսավորումը ձևակերպվում է լրացուցիչ փաստաթղթերով:

 

*Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը ստորագրել է վերապահումով. «Բացառել կրթության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության գծով Խորհրդի մասին Կանոնադրության նախագծի 3-րդ բաժնի 1-ին կետի 2-րդ պարբերությունը»:

 

**Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 20-ից: