Գլխավոր տեղեկություն
Համար
N 7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.03.1997-26.02.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.01/1 հունվար
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.01.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.01.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
13 հունվարի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 1997 թվականի N 7
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 364 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

1.1. Սեփականաշնորհել «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության: 

1.2. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ժամանակավոր ջրատարը և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը: 

1.3. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 22 բնակելի շենքը` սպասարկող կոմունիկացիաներով և անավարտ շինարարությամբ, 2 հանրակացարանը (Ջրվեժ, Մայակ թաղամաս) և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը: 

1.4. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Խորանաշատ» դուստր ձեռնարկությունը և «Ռիթմ» ՍՊԸ» պետական մասնակցությամբ ձեռնարկության պետական բաժնեմասը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար: 

1.5. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Մանուկյաններ» դուստր ձեռնարկությունը, Երհացառին վարձակալությամբ տրված N 242 խանութի տարածքը և սեփականաշնորհել դրանց աշխատավորական կոլեկտիվներին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 

1.6. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել սույն որոշման ցանկում (կցվում է) նշված գույքն ու տարածքները և դրանք սեփականաշնորհել դատական աճուրդով` մեկնարկային գինը հաշվարկելով «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գնահատման կարգով:

1.7. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև: 

1.8. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 731110 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 500810 հազ. դրամ (հաշվի առած ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդին կատարված մասհանումների հետևանքով կանոնադրական հիմնադրամի փոփոխումը): 

1.9. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 50081 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: 

1.10. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 14195 հազ. դրամ: 

1.11. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.12. Սահմանել, որ «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.13. Սահմանել, որ «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 15 օրվա ընթացքում: 

1.14. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը: 

1.15. Գաղտնի:

(1.15-րդ կետը լրաց. 18.02.97 N 25)

2.1. Սեփականաշնորհել «Տավուշի կինոցանց» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. «Տավուշի կինոցանց» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես  գույքային համալիր:

2.3. «Տավուշի կինոցանց» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 21130 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 21130 հազ. դրամ:

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2113 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: 

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 7 հազ դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում` 

ա) հաստատել «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում: 

2.9. Սահմանել, որ «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում: 

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10 օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.11. Գաղտնի:

3.1. Սեփականաշնորհել «Կոշիկ» փակ բաժնետիրական ընկերության («Եղեգնաձորի կոշիկի ֆաբրիկա») պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. «Կոշիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես  գույքային համալիր:

3.3. «Կոշիկ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 18325 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 14660 հազ. դրամ:

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1466 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3319 հազ դրամ: 

3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կոշիկ»  բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10 օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.1. Սեփականաշնորհել «Աշոցքի հյուրանոց» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության: 

4.2. «Աշոցքի հյուրանոց» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես  գույքային համալիր:

4.3. «Աշոցքի հյուրանոց» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 15750 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 15750 հազ. դրամ:

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1575 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում` 

ա) հաստատել «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում. 

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.8. Սահմանել, որ «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.9. Սահմանել, որ «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10 օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը.

բ) սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել պայման «Աշոցքի հյուրանոցում» բնակեցված փախստականների վերաբերյալ` հետևյալ բովանդակությամբ`

«Հյուրանոցում ժամանակավոր ապաստանած փախստական երեք ընտանիքի բնակության իրավունքը պահպանել երեք տարի ժամկետով: Բաժանորդագրությունը կայանալու պահից մինչև 2.5 տարվա ընթացքում յուրաքանչյուր փախստական ընտանիքի հաշվով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հատուկ հաշվին փոխանցել 1200 հազ. դրամ: Երեք տարվա ընթացքում փախստականներից կոմունալ ծառայություններից վարձը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

5.1. Սեփականաշնորհել «Կամոշին» ԱԱՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մրցույթով` մեկնարկային գինը սահմանելով 9490 հազ. դրամ:

5.2. «Կամոշին» ԱԱՁ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել անավարտ բնակելի շենքը (քաղ. Գավառ) և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Գավառի քաղաքապետի տնօրինությանը:

5.3. «Կամոշին» ԱԱՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

5.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:

5.5. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կամոշին» ԱԱՁ»  փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթողին ճանաչելու արձանագրությունն ուղարկվելու օրվանից երկու ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիր:

6.1. Սեփականաշնորհել «Գայանե» (կոշիկի արտադրության և անհատական պատվերների ֆաբրիկա) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը`  այն վերակազմավորելով «Գայանե» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. «Գայանե» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես  գույքային համալիր:

6.3. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

6.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը 4835 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը 3870 հազ. դրամ:

6.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 4835 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 3870 բաժնետոմսի:

6.6. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով) պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի, յուրաքանչյուրում 387 բաժնետոմս 387000 դրամ մեկնարկային գնով:

6.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 235 հազ. դրամ:

6.8. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

6.9. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում` 

ա) հաստատել «Գայանե» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.10. Սահմանել, որ «Գայանե» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

6.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գայանե»  բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:

7.1. Սեփականաշնորհել «Հայանտառկենտրոն» կոմերցիոն  պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով`  այն վերակազմավորելով «Հայանտառկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. «Հայանտառկենտրոն» կոմերցիոն  պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես  գույքային համալիր:

7.3. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 5640 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 5640 հազ. դրամ:

7.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 2820 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 2820 բաժնետոմսի:

7.6. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով) պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի, յուրաքանչյուրում 282 բաժնետոմս` 564 հազ. դրամ մեկնարկային գնով:

7.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4455 հազ. դրամ:

7.8. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

7.9. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայանտառկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.10. Սահմանել, որ «Հայանտառկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

7.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայանտառկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:

8.1. Թույլատրել «Ակնալիճ» արտադրական կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունից վարձակալած` 3802 հազ. դրամ արժեքով գույքը:

8.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 21-ի « Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 25-ի N 312, սեպտեմբերի 25-ի N 313 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 364 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.2. «Արարատ» ԼԿՁ-ի «Ֆերիտ» փակ բաժնետիրական ընկերությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր».

բ) որոշման 1.4-րդ կետում «49650» և «39720» թվերը համապատասխանաբար փոխարինել «55550» և «44440» թվերով.

գ) որոշման 1.5-րդ կետում «3972» թիվը փոխարինել «4444» թվով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 13-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

Կ Ա Զ Մ

«ԿԱՄՈՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Գ. Խաչատրյան -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Նազարյան -ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ (նախագահի տեղակալ)
Գ. Սիմոնյան -ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման
 վարչության պետի առաջին տեղակալ
Ա. Մարկոսյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Ավետիսյան -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Գ. Մալխասյան -ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ

Ց Ա Ն Կ

«ԲԱԶԱԼՏ» ՓԲԸ-Ի ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ
Օբյեկտի անվանումը Օբյեկտի հասցեն Տարածքի չափը
(քառ. մ)
Գույքի մեկնարկային գինը
(հազ. դրամ)
1. Տարածք Ջրվեժ, Մայակ 2ա թաղամաս, հանրակացարանի շենքի բացվածք 37 «Փոքր» օբյեկտների գնահատման կարգով
2. Տարածք Ջրվեժ, Մայակ  թաղամաս, N 8 բնակելի շենքի բացվածք 172 «Փոքր» օբյեկտների գնահատման կարգով
3. Տարածք Ջրվեժ, Մայակ  թաղամաս, հանրակացարանի շենքի բացվածք 215 «Փոքր» օբյեկտների գնահատման կարգով
4. Գույք Ջրվեժ, Մայակ  թաղամաս - 504.0
5. Գույք Ջրվեժ, Մայակ  թաղամաս - 29.0
6. Գույք Ջրվեժ, Մայակ  թաղամաս - 28.0