Գլխավոր տեղեկություն
Համար
N 184
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (24.03.1998-17.04.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
20 հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 1996 թվականի N 184

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի ռազմական պատրաստության որակի բարձրացման խնդիրները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ռազմական ամբիոնները 1996/97 ուսումնական տարվանից, իսկ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնը` 1999/2000 ուսումնական տարվանից:

2. (կետն ուժը կորցրել է 02.03.98 N 127-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռազմական ամբիոնների գույքը, այդ թվում` ուսումնական և նյութատեխնիկական միջոցները, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռազմական ամբիոնի շենքն իր տարածքով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը.

բ) ռազմական ամբիոններում երկու և ավելի քննաշրջան պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստություն անցած ուսանողներին տալ տեղեկանք համապատասխան մասնագիտությամբ և ժամաքանակով պատրաստություն անցնելու մասին:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում ընդհանուր պետական պատվերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար անհրաժեշտ մասնագիտությունների գծով Հայաստանի Հանրապետության բուհերին իջեցվող պետական պատվերի կարգի մասին:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) լուծել սույն որոշման 1-ին կետում նշված բուհերի ռազմական ամբիոնների դասախոսական կազմի` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում ծառայության (աշխատանքի) տեղավորման հարցը.

բ) ուսանողների ռազմական պատրաստություն անցնելու հանգամանքը հաշվի առնել նրանց ժամկետային ծառայության ժամանակ` սպայական կոչում շնորհելու դեպքում:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների` պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստության հիմնադրույթները և այդ բուհերի ցանկը հաստատելու մասին» N 232 որոշման 1-ին կետը (բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասերի):

(6-րդ կետը խմբ. 15.12.97 N 580)

7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 20-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.03.2010, N 306-Ն 17.04.2010, N 184
02.03.1998, N 127 24.03.1998, N 184
15.12.1997, N 580 15.12.1997, N 184
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան