Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-193-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.03.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.07/14(748) Հոդ.358
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն
19.01.2010

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

2. «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
18.02.2010

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով

3. «ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Կառավարություն
12.09.2009

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. ա) Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին

բ) ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

գ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

դ) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
11.03.2010

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

2. ա) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

բ) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»

ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

գ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
դ) «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
11.03.2010

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

15 մարտի 2010 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-193-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան