Գլխավոր տեղեկություն
Համար
N 305-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.04.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.07/14(748) Հոդ.377
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2010 թվականի N 305-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 23-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` անշարժ գույքի կադաստրի զարգացման 2010 թվականի համալիր ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 30
 Երևան

 

 

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 25-ի N 305-Ն որոշման

 

2 0 1 0  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Հ Ա Մ Ա Լ Ի Ր  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԾՐԱԳԻՐ

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

Բաժին

Խումբ

Դաս

Ծրագիր

01

06

01

04

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին
չպատկանող)

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

I. Ծրագրի իրականացման նպատակը

 

Ծրագրի հիմնական նպատակը «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ոլորտի զարգացման և արդյունավետության բարձրացման համար Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարումն է և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծումը: Այս բնագավառում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» N 502 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգի պահանջներին համապատասխան 2002-2007 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքներ և ստեղծվել է աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը, որը պարբերաբար թարմացվում է:

2002-2008 թվականներին կատարվել են Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ` 40 000 աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքներ, որոնց մոտ 65%-ը օտարամուտ և անբարեհունչ անվանումներ էին: Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել են Հայաստանի Հանրապետության 10 մարզերի և Երևան քաղաքի նոր անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները: Աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման արդյունքում 2009 թվականին հաստատվել է մոտ 1800 նոր անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները: Անվանափոխվել են Հայաստանի Հանրապետության 59 բնակավայրերի անվանումներ:

Աշխարհագրական անվանումների հաշվառման, գրանցման նյութերի հիման վրա հրատարակվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները` գազետիրները, որոնցում զետեղված են Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումները: Հրատարակված պաշտոնական տեղեկատուները տրամադրվել են համապատասխան մարզպետարաններին և համայնքներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին: Հրատարակվել է նաև «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան»-ը, «Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան»-ը և «Աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների (օտարածին` հայերենում գործածվող և տեղերում օգտագործվող անվանումներից էապես տարբերվող անվանումներ) ցանկ»-ը:

2008 թվականից սկսվել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող` աշխարհագրական օբյեկտների անվանումների հայերեն լեզվով տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2011 թվականին: Աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի հրատարակել մոտ 200 000 աշխարհագրական օբյեկտների անվանում պարունակող պաշտոնական տեղեկատուն:

Աշխարհագրական օբյեկտների անվանումների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքների իրականացումը բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներից և կարևոր նշանակություն ունի լրատվական, գիտական, կրթական, քարտեզագրական և այլ ոլորտներում:

2010 թվականին ծրագրով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքներ, որոնք կրում են շարունակական բնույթ և բխում են «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետի պահանջներից: Աշխատանքների ժամանակ շարունակվելու է 2007 թվականի հունիսի 15-ին կայացած` ԱՊՀ մասնակից երկրների միջպետական խորհրդի XXVI նստաշրջանում ընդունված որոշման շրջանակներում աշխարհագրական անվանումների տեղեկատվության փոխանակման գործընթացը:

2010 թվականի ընթացքում «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջների համաձայն, շարունակվելով մեծ պահանջարկ ունեցող տարաբնույթ բառարանների և տեղեկատուների ստեղծման և հրատարակման աշխատանքները, սկսվելու է «Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարան»-ի նախապատրաստման աշխատանքները: Բառարանն իր մեջ ընդգրկելու է մանրամասն տեղեկատվություն աշխարհի պետությունների վերաբերյալ, այդ թվում` գործող և հին անվանումները, անհրաժեշտ բնութագրերն ու տվյալները, պատմաաշխարհագրական ակնարկ և այլ տեղեկություններ: Նշված բառարանը հրատարակվելու է առաջին անգամ:

 

II. Ծրագրի ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ`

ա) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների թարմացված և համալրված պետական քարտադարան,

բ) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների 11 538 անվանումներով համալրված տեղեկատվական բանկ,

գ) «Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարան»-ի նախապատրաստական աշխատանքների ընդհանուր ծավալի 50%-ը` 120 պետություններով:

 

III. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

2010 թվականին նախատեսվում են իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման, համալրման և թարմացման աշխատանքներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Այն ներառում է տեղեկատվական բանկի տվյալների անընդհատ թարմացում և համալրում` ի հաշիվ նոր անվանակոչված աշխարհագրական օբյեկտների (եկեղեցիներ, մատուռներ, կամուրջներ, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներ և այլն) և գոյություն ունեցող աշխարհագրական օբյեկտների անվանափոխման: Բացի դրանից, ելնելով «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «զ» կետի պահանջներից, նախատեսվում է նաև տրամադրել տեղեկատվություն:

Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջների` շարունակվելու են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները: Վերջինիս անհրաժեշտությունը բացատրվում է նաև նրանով, որ վերջին տարիներին շատացել է հայալեզու հրատարակչական արտադրանքը, որտեղ տեղ են գտնում բազմաթիվ աշխարհագրական անվանումներ: Ստեղծվել են նոր հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ, գրահրատարակչություններ, թերթեր և ամսագրեր, որոնց կողմից ներկայացվող նյութերում անճշտություններից և կոպիտ վրիպակներից խուսափելու նպատակով շատ կարևոր է ունենալ աշխարհի աշխարհագրական անվանումների ճշգրիտ գրելաձևերը:

Այս աշխատանքներն իրականացվելու են` օգտագործվելով անգլիական «Քոլինզ» հրատարակչության կողմից 2004 թվականին հրատարակված «Աշխարհի ատլասը», ինտերնետային կայքեր և այլ քարտեզագրական նյութեր: Աշխատանքներն արդյունավետ և որակով կատարելու նպատակով ընդգրկվելու են նաև լեզվաբաններ, աշխարհագրագետներ, պատմաբաններ և այլ մասնագետներ:

«Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանի» հրատարակման համար` 2010 թվականին կատարվելու են նախապատրաստական աշխատանքներ, որի նպատակով հավաքագրվելու և մշակվելու է մանրամասն տեղեկատվություն աշխարհի պետությունների վերաբերյալ, այդ թվում` գործող և հին անվանումները, անհրաժեշտ բնութագրերն ու տվյալները, պատմաաշխարհագրական ակնարկ և այլ տեղեկություններ:

 

IV. Ծրագրի ֆինանսական ապահովումը

 

Աշխարհագրական անվանումների ոլորտում 2010 թվականին նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը` ըստ ծավալների, ներկայացված է աղյուսակում:

 

Աղյուսակ

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը(հազար դրամ)

1

ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքների`

       

 1) թարմացում

ամիս

7

300 000

2 100.0

 2) վարում

ամիս

9

100 000

900.0

2

Աշխարհի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի նախապատրաստում

անվանում

11 538

200

2 307.6

3

Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանի նախապատրաստում

պետություն

120

25 000

3 000.0

Ընդամենը

     

8 307.6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԾՐԱԳԻՐ

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՕԴԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

Բաժին

Խումբ

Դաս

Ծրագիր

01

06

01

05

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ

 

ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

I. Ծրագրի իրականացման նպատակը

 

Տեղագրական քարտեզագրության ոլորտում պետական մասշտաբային շարքի քարտեզների ստեղծման և թարմացման նպատակով աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն համապատասխան այլ որոշումների շրջանակներում:

Ստեղծվող թվային բազային քարտեզները հիմք են հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտևորման սխեմաների կազմման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն) խնդիրների լուծման նպատակով քարտեզների ստեղծման համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 45%-ում լուսանկարահանում չի իրականացվել և այդ տարածքների թվային տեղագրական քարտեզները ստեղծվել են 10-15 տարի վաղեմություն ունեցող ավանդական եղանակով ստեղծված տեղագրական քարտեզների հիման վրա, անհրաժեշտություն է առաջանում տիեզերալուսանկարահանման թարմ նյութերի միջոցով ուսումնասիրել այդ տարածքները և առավել շատ փոփոխության ենթարկված տարածքների տեղագրական քարտեզները թարմացնել: Տիեզերական լուսանկարահանման աշխատանքների իրականացման նպատակով 2008 թվականին կնքված համապատասխան պայմանագրի շրջանակներում ձեռք է բերվել երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայան` համապատասխան սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ, որից հետո կատարվել է կայանի փորձնական շահագործում, ինչպես նաև մասնագետների նախնական ուսուցում: Տիեզերական ընդունիչ կայանի միջոցով հնարավորություն է ընձեռվել կարճ ժամանակահատվածում և բարձր ճշտությամբ նկարահանել անհրաժեշտ տարածքներ:

2008 թվականից սկսվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի պետական մասշտաբային շարքի 1:10000 և 1:25000 մասշտաբի տեղագրական թվային քարտեզների ստեղծման աշխատանքները: Մասշտաբային շարքի քարտեզների ստեղծման աշխատանքներն ավարտելու նպատակով 2010 թվականին նախատեսվում է իրականացնել 1:50000, 1:100000 և 1:200000 մասշտաբի տեղագրական թվային քարտեզների ստեղծում ընդհանրացման եղանակով:

Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների հիմնական նպատակը երկրի պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսության տարբեր ճյուղերին, ինչպես նաև գիտության, կրթության, պաշտպանության և այլ բնագավառներին արդիական և ժամանակակից պահանջներին համապատասխան հայերեն լեզվով ստեղծված քարտեզագրական նյութերով ապահովումն է, ինչպես նաև տեղագրական քարտեզների և դրանց մասին տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումը: Բացի այդ, ոլորտի զարգացման համար կարևորագույն խնդիր է համարվում պետական և համայնքային խնդիրների համար մեկ քարտեզագրական (հանութային) հիմքի ստեղծումը և ներդրումը, թվային և երկրատեղեկատվական տեխնոլոգիաների, բազային քարտեզագրական նյութերի ստացման նպատակով օդալուսանկարահանման և տիեզերահանույթների իրականացումը, թվային ֆոտոգրամետրիկ տեխնոլոգիաների ներդրումը, օրթոֆոտոհատակագծերի և օրթոֆոտոքարտեզների ստեղծումը, երկրատեղեկատվական համակարգի մշակումը և ներդրումը:

Տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման անհրաժեշտությունը և առաջնահերթությունը բխում է նաև նրանից, որ թվային քարտեզների վրա բոլոր օբյեկտները և տարրերը պատկերվելու են վեկտորային ֆորմատով, որը, անհրաժեշտության դեպքում, թույլ կտա տեղեկատվություն տրամադրել ոչ միայն քարտեզի ողջ ծավալով, այլև առանձին շերտերի ձևով, որով վերջնականապես կկարգավորվի գաղտնի և հատուկ նշանակության օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման սահմանափակման խնդիրը և քաղաքացիական օգտագործման նպատակներով քարտեզների և հատակագծերի հրատարակումը:

 

II. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

2010 թվականին նախատեսվում է իրականացնել տիեզերալուսանկարահանման աշխատանքներ և ստացված նյութերի մշակում, որի հիման վրա կատարվելու է մոնիթորինգ: Մոնիթորինգի արդյունքում տիեզերալուսանկարահանման նյութերի հիման վրա բացահայտվելու են նկատելի փոփոխություններ կրած տարածքները: Ստացված տվյալներով կազմվելու է տեխնիկական նախագիծ, որի հիման վրա կատարվելու են փոփոխություններ կրած տարածքների Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի նախկինում ստեղծված թվային տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքներ:

Թարմացման աշխատանքներն իրականացվելու են 1:10 000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզների վրա, որից հետո ընդհանրացման եղանակով կիրականացվեն նույն տարածքների Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի 1:25000-1:1000000 մասշտաբների տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները: Այս աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և յուրաքանչյուր տարի իրականացվող տիեզերալուսանկարահանման նյութերի հիման վրա կատարվելու է մոնիթորինգ, որի արդյունքներով բացահայտվելու և թարմացվելու են տարբեր հանգամանքներով պայմանավորված նկատելի փոփոխություններ կրած տարածքների Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները:

2010 թվականին կատարվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի պետական մասշտաբային շարքի 1:50000-1:200000 մասշտաբների էլեկտրոնային տեղագրական քարտեզների ստեղծման աշխատանքները ընդհանրացման եղանակով:

 

III. Ծրագրի ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ հետևյալ ձեռքբերումները`

1) Հայաստանի Հանրապետության 3600 քառ. կմ տարածքի պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման նպատակով տիեզերալուսանկարահանված, մշակված և վերծանված տեղագրական նյութեր,

2) Հայաստանի Հանրապետության 3600 քառ. կմ տարածքի պետական մասշտաբային շարքի թարմացված և թվայնացված էլեկտրոնային տեղագրական քարտեզներ,

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի պետական մասշտաբային շարքի 1:50000, 1:100000 և 1:200000 մասշտաբի 47 թերթ տեղագրական թվային քարտեզներ:

 

IV. Ծրագրի բյուջեն

 

Պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ստեղծման աշխատանքների ծախսերի նախահաշիվ, ըստ ծավալների, ներկայացված է N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ 1

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը (հազար դրամ)

I. ՀՀ պետական մասշտաբային շարքի 1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացում

1

Տիեզերալուսանկարահանում

րոպե

5

3828000

19140.0

2

Թարմացման ենթակա աշխատանքների ուսումնասիրում և նախագծի կազմում

նախ.

1

1367800

1367.8

3

Արբանյակային ալեհավաքի սպասարկման վճար

ամիս

6

1392000

8352.0

4

Տիեզերակայանից ստացված տեղեկատվության սինթեզում, ֆորմատավորում և նախնական մշակում

     

13949.5

5

Պլանաբարձունքային հիմքի ապահովում

քառ. կմ

3600

4777

17197.2

6

Դաշտային վերծանում

քառ. կմ

3600

9774

35186.4

7

ՓԻ ՍԻ ԱՅ (PCI) ծրագրային փաթեթի միջոցով համապատասխան անվանաթերթերի և օրթոֆոտոների ստացում

քառ. կմ

3600

728

2620.8

8

Տիեզերալուսանկարահանման նյութերի խտացում և հավասարակշռում

քառ. կմ

3600

320

1152.0

9

ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացում

քառ. կմ

3600

3730

13428.0

10

Տեխնիկական հաշվետվության կազմում

հաշվ.

1

503270

503.3

Ընդամենը

     

112897.0

II. ԼՂՀ տարածքի պետական մասշտաբային շարքի 1:50000-1:200000 մասշտաբների էլեկտրոնային տեղագրական քարտեզների ստեղծում

1

ԼՂՀ տարածքի 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծում ընդհանրացման եղանակով

թերթ

35

85240

2983.4

2

ԼՂՀ տարածքի 1:100000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծում ընդհանրացման եղանակով

թերթ

9

93498

841.5

3

ԼՂՀ տարածքի 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծում ընդհանրացման եղանակով

թերթ

3

102583

307.7

Ընդամենը

     

4132.6

Ընդամենը

117029.6

 

Պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման աշխատանքների իրականացման ժամանակացույցը, ըստ եռամսյակների, ներկայացված է N 2 Աղյուսակում:

Ժամանակացույց

 Պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ստեղծման ԵՎ թարմացման աշխատանքներ, ըստ եռամսյակների

Աղյուսակ 2

   (հազար դրամ)

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափ-ման միա-վորը

Ծա-վալը

Ընդա-մենը

Առաջին եռամսյակ

Երկրորդ եռամսյակ

Երրորդ եռամսյակ

Չորրորդ եռամսյակ

Ծավալ

Գումար

Ծավալ

 

Ծավալ

Գումար

Գումար

Ծավալ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

I. ՀՀ պետական մասշտաբային շարքի 1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացում

1

Տիեզերալուսանկարահանում

րոպե

5

19140.0

 

0

2.5

9570.0

1.7

6507.6

0.8

3062.4

2

Թարմացման ենթակա աշխատանքների ուսումնասիրում և նախագծի կազմում

նախ.

1

1367.8

1

1367.8

 

0.0

 

0

 

0

3

Արբանյակային ալեհավաքի սպասարկման վճար

ամիս

6

8352.0

 

0

3

4176.0

2

2784

1

1392

4

Տիեզերակայանից ստացված տեղեկատվության սինթեզում, ֆորմատավորում և նախնական մշակում

   

13949.5

 

0

 

2189.2

 

2751.1

 

9009.2

5

Պլանաբարձունքային հիմքի ապահովում

քառ. կմ

3600

17197.2

635

3033.4

920

4394.8

1185

5660.7

860

4108.2

6

Դաշտային վերծանում

քառ. կմ

3600

35186.4

635

6206.5

920

8992.1

1180

11533.3

865

8454.5

7

ՓԻ ՍԻ ԱՅ (PCI) ծրագրային փաթեթի միջոցով համապատասխան անվանաթերթերի և օրթոֆոտոների ստացում

քառ. կմ

3600

2620.8

440

320.3

1060

771.7

1100

800.8

1000

728

8

Տիեզերալուսանկարահանման նյութերի խտացում և հավասարակշռում

քառ. կմ

3600

1152.0

445

142.4

1055

337.6

1100

352

1000

320

9

ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացում

քառ. կմ

3600

13428.0

400

1492

1100

4103.0

1100

4103

1000

3730

10

Տեխնիկական հաշվետվության կազմում

հաշվ.

1

503.3

 

0.0

 

0.0

 

0

1

503.3

Ընդամենը

   

112897.0

 

12562.41

 

34534.4

 

34492.6

 

31307.6

II. ԼՂՀ տարածքի պետական մասշտաբային շարքի 1:50000-1:200000 մասշտաբների էլեկտրոնային տեղագրական քարտեզների ստեղծում

1

ԼՂՀ տարածքի 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծում ընդհանրացման եղանակով

թերթ

35

2983.4

7

596.7

14

1193.3

9

767.2

5

426.2

2

ԼՂՀ տարածքի 1:100000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծում ընդհանրացման եղանակով

թերթ

9

841.5

0

0

0

0

5

467.5

4

374.0

3

ԼՂՀ տարածքի 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծում ընդհանրացման եղանակով

թերթ

3

307.7

0

0

0

0

0

0

3

307.7

Ընդամենը

   

4132.6

 

596.7

 

1193.3

 

1234.7

 

1107.9

Ընդամենը

117029.6

 

13159.1

 

35727.7

 

35727.3

 

32415.5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ԾՐԱԳԻՐ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

Բաժին

Խումբ

Դաս

Ծրագիր

01

06

01

06

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրում

 

I. Ծրագրի իրականացման նպատակը

 

Ծրագրի իրականացման նպատակը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` իրենց գործառույթների իրականացման նպատակով անշարժ գույքի կադաստրային տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումն է:

 

II. Ծրագրի ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների ճշգրիտ կիրառումը: Մասնավորապես` անշարժ գույքի կադաստրի տվյալների մասին տեղեկատվության հիմնական սպառողներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության դատական, սոցիալական ապահովության, հարկային, քրեական հետապնդման մարմինները և այլն: Բացի այդ անշարժ գույքի կադաստրային տվյալների վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող մի շարք ծրագրերի, մասնավորապես` բնակարանային ապահովման նպատակային ծրագրերի շրջանակներում սահմանված չափանիշներին համապատասխան շահառուների ընտրության և բնակարանային ապահովման գործառույթների առավել հստակ և ճշգրիտ իրականացման համար:

 

III. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

2010 թվականին Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների ծառայության, Հայաuտանի Հանրապետության դատական մարմինների, Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով նախատեuված հատկացումների հաշվին իրականացվող բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաuտանի Հանրապետության մարզպետարանների, Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության հարցումների հիման վրա նշված մարմիններին նախատեսվում է տրամադրել շուրջ 30.000 տեղեկատվություն (յուրաքանչյուր եռամսյակը` 7.500), այդ թվում` տեղեկանքներ, կադաստրային գործերի փաստաթղթերի պատճեններ և մասնագիտական եզրակացություններ:

 

IV. Ծրագրի իրականացման գնահատման չափանիշները

 

Ծրագրի հաջող իրականացման գնահատման չափանիշներն են պետական մարմիններին տրամադրված` կադաստրային տվյալների վերաբերյալ տեղեկատվության օգտագործման արդյունքում` տեղեկատվության ապահովվածության մասով համապատասխան գործառույթների իրականացման արդյունավետության և ճշգրտության, բնակարանային ապահովության պետական նպատակային ծրագրերի իրականացման ընթացքում` անշարժ գույքի առկայության սահմանված չափանիշների մասով շահառուների ճշգրիտ ընտրության` հետևաբար և նշված ծրագրերի հասցեականության ապահովումը:

 

V. Ծրագրի բյուջեն

 

2010 թվականին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 5-ի N 155 որոշման շրջանակներում տրամադրել շուրջ 30 000 անվճար տեղեկատվություն, որի ընդհանուր արժեքը համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2009 թվականի ապրիլի 23-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» թիվ 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի կկազմի մոտավորապես 30 000,0 հազար դրամ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

Բաժին

Խումբ

Դաս

Ծրագիր

01

06

01

10

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

Բաժին

Խումբ

Դաս

Ծրագիր

01

06

01

19

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

I. Ծրագրի իրականացման նպատակը

 

Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի` անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի տարեկան ծախսերը պլանավորվում ու իրականացվում են սպասվելիք տարեկան եկամուտների չափով և հաստատվում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հավելվածով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի տարեկան ծախսերը պլանավորվել են 2 795 000.0 հազ. դրամի չափով, որից` 2 705 000.0 հազ. դրամը նախատեսվում է իրականացնել կոմիտեի ստորաբաժանումների կողմից պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայության դիմաց գանձվելիք վճարների հաշվին:

Ստացված եկամուտների հաշվին կիրականացվեն ծախսեր` հետևյալ ուղղություններով`

1) «Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով նախատեսված է իրականացնել 1 562 995,1 հազար դրամի ծախս, որը հաշվարկվել է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Խրախուսման նպատակով ստեղծվել է խրախուսման ֆոնդ, որը հաշվարկվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն` աշխատավարձի տարեկան ֆոնդի 40 տոկոսի չափով:

2) «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով նախատեսվում է ընդամենը` 265107.0 հազար դրամ, որը հաշվարկվել է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

3) «Կոմունալ ծառայությունների վճար» հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների` գործունեության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի և վառելիքի օգտագործման համար ծախսերը պլանավորել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները հաստատելու մասին» N 629-Ն որոշմամբ հաստատված չափաքանակներով: Տարածքային ստորաբաժանումների ջեռուցման և վառելիքի գումարը մեկ տարվա համար կազմում է 16662.0 հազար դրամ: Հաշվարկների ժամանակ հաշվի առնվել տարածքային ստորաբաժանումների գոտիականությունը և բյուջետային նորմաները: Համակարգում գործող 51 ստորաբաժանումներում լուսավորության, սարքավորումների օգտագործման, ձմռան ամիսներին սարքերի և աշխատակիցների համար անհրաժեշտ ջերմաստիճանի պահպանման համար էլեկտրաէներգիայի ծախսերը կկազմեն տարեկան շուրջ՝ 60771.0 հազար դրամ, իսկ Կենտրոնական ապարատի էլեկտրաէներգիայի ծախսերը կկազմեն տարեկան շուրջ 8000.0 հազար դրամ, իսկ ջեռուցման համար 5000.0 հազար դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները պայմանագրեր ունեն «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ: Հաշվարկը կատարվել է` ըստ նորմատիվի` 1 աշխատողին օրական 30 լ ջուր: Համակարգի կողմից օգտագործվող ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձը մեկ տարվա համար կկազմի ընդամենը 1466.0 հազար դրամ:

Աղբահանության և դեռատիզացիայի ծախսերը հաշվարկվել են` հիմք ընդունելով կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի աղբահանության և դեռատիզացիայի պայմանագրի արժեքը՝ համաձայն որի ամսական նախատեսված է 30.0 հազար դրամ վճար, տարեկան՝ 438.6 հազար դրամ:

Կոմիտեի որոշ ստորաբաժանումներ կնքել են աղբահանության և դեռատիզացիայի պայմանագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1311.4 հազար դրամ:

Կոմիտեի աղբահանության և դեռատիզացիայի ծախսերը կկազմեն ընդամենը 1750.0 հազար դրամ:

4) «Կապի ծառայությունների վճար» հոդվածով կապի ծառայություններից օգտվելու համար 2010 թվականին պլանավորվում է իրականացնել 36320.0 հազար դրամի ծախս: Հաշվարկները իրականացվել են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշմամբ հաստատված չափաքանակները:

5) Շենքերի և շինությունների վարձակալության ծախսերը նախատեսված են համաձայն տարածքային ստորաբաժանումների կողմից կնքված տարածքների վարձակալության պայմանագրերի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 29515.0 հազար դրամ:

6) «Արտագերատեսչական պահպանության ծախսեր»՝ տարածքային ստորաբաժանումների կողմից կնքված արտագերատեսչական պահպանության պայմանագրային գումարը կազմում է 22544.0 հազար դրամ:

7) «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով 2010 թվականին պլանավորվում են գործուղումներ ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ հանրապետությունից դուրս, որոնց գծով նախատեսվում է իրականացնել համապատասխանաբար 17000.0 և 10000.0 հազար դրամի ծախս: Կատարված հաշվարկները իրականացվել են Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղումների համար սահմանված նորմաների հիման վրա:

8) ծառայությունների ձեռքբերման ծախսերը ներառում են` վարչական ծառայություններ` 8000.0 հազար դրամ, տեղեկատվական ծառայություններ` 57000.0 հազար դրամ, Ներկայացուցչական ծախսեր- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համագործակցում է մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որի համար անհրաժեշտ է 4000.0 հազար դրամ, ընդհանուր բնույթի այլ ծառայությունների գծով 10636.0 հազար դրամ:

9) «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով նախատեսվում է իրականացնել համակարգի գերատեսչական ցանցի սպասարկման աշխատանքները` 32000.0 հազար դրամ:

10) Շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման ծախսերը 2010 թվականին կազմում են 110000.0 հազար դրամ, իսկ մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերը- 30000 հազար դրամ:

11) «Գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերում»` 2010 թվականին նախատեսվում է կատարել 55484.0 հազար դրամի ծախս, տրանսպորտային նյութերի (բենզին) ծախսը 35200.0 հազար դրամ և Կենցաղային և հանրային սննդի նյութեր 5000.0 հազար դրամ:

12) Այլ հարկեր հոդվածով 250.0 հազար դրամ և պարտադիր վճարներ հոդվածով 300.0 հազար դրամ:

13) Սեփականատերերին և օգտագործողներին պատճառված հնարավոր վնասների փոխհատուցման նպատակով նախատեսվել է 5000.0 հազ. դրամի չափով պահուստային ֆոնդ:

14) «Շենքերի, շինությունների ձեռքբերում»` 2010 թվականին նախատեսվում է ընդամենը կատարել 35000.0 հազար դրամի գնում:

15) Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար 2010 թվականին նախատեսվում է կատարել 100000.0 հազար դրամի ծախսեր:

16) Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսերի գծով նախատեսվում է 80000.0 հազար դրամ:

17) 2010 թվականի ընթացքում նախատեսվում է ընդամենը կատարել 70000.0 հազար դրամի սարքավորումների գնում:

18) «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով նախատեսվում է կատարել 26000.0 հազար դրամի ծախս:

19) «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով նախատեսվում է կատարել 4000.0 հազար դրամի ծախս:

 

Աղյուսակ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի գծով իրականացվող ծախսեր


Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման
հոդվածների անվանումները

Ընդհանուր գումարը

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

2705000,0

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ՝
ԸՆԴԱՄԵՆԸ

2390000.0

Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ

1124996.0

- պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ

437999.0

 - պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

265107.0

Շարունակական ծախսեր

182028.0

Էներգետիկ ծառայություն

90433.0

Կոմունալ ծախսեր

3216.0

Կապի ծառայություններ

36320.0

Գույքի և սարքավորումների վարձակալություն

29515.0

Արտագերատեսչական ծախսեր

22544.0

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ
այդ թվում

27000.0

Ներքին գործուղումներ

17000.0

-արտասահմանում

10000.0

Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում

79636.0

Վարչական ծառայություն

8000.0

Տեղեկատվական ծառայություն

57000.0

Ներկայացուցչական ծախսեր

4000.0

Ընդհանուր բնույթի այլ ծառայություն

10636.0

Մասնագիտական ծառայություն

32000.0

Ընթացիկ նորոգում և պահպանում

140000.0

Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում

110000.0

Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում

30000.0

Նյութեր

95684.0

Գրասենյակային նյութեր

55484.0

Տրանսպորտային նյութեր

35200.0

Կենցաղային և հանրային սննդի նյութեր

5000.0

Այլ ծախսեր

5550.0

Այլ հարկեր

250.0

Պարտադիր վճարներ

300.0

Պահուստային միջոցներ

5000.0

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր

315000.0

Շենքերի և շինությունների ձեռքբերում

35000.0

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

100000.0

Տրանսպորտային սարքավորումներ

80000.0

Վարչական սարքավորումներ

70000.0

Ոչ նյութական հիմնական միջոցներ

26000.0

Նախագծահետազոտական ծախսեր

4000.0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԾՐԱԳԻՐ

 

ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ՆԵՐԴՆՈՒՄ

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

Բաժին

Խումբ

Դաս

Ծրագիր

01

06

01

11

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

I. Ծրագրի իրականացման նպատակը

 

Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի իրականացման ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգը հաստատելու մասին» N 197-Ն որոշմամբ հաստատված` երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգի պահանջները:

2005-2008 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի (Աշտարակ, Ծաղկաձոր, Բյուրեղավան քաղաքների, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն վարչական շրջանների) բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն աշխարհագրական անվանումների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն էր:

2010 թվականի ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքի վերաբերյալ: Այն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (քարտեզագրական և տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:

Արդյունավետ պետական կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն` վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքի այլ տարրերի, էկոլոգիական վիճակի մասին:

 

II. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Ծրագրով իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ, որոնք ներառում են թվային քարտեզագրական հիմքի ստեղծումը և անհրաժեշտ տվյալների հավաքագրումը՝ տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգի 1։2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները.

 1. համայնքի և դրա հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքների համար ստեղծվելու են 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը, որոնց համար հիմք են հանդիսանալու 1998-2004 թվականների ընթացքում Կոմիտեի կողմից ստեղծված` 1:500 և 1:2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները` դրանց հիմքի վրա իրականացվելու են բնակավայրերի 1:2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքներ,

2. համայնքի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ,

3. բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտերի ստեղծման աշխատանքներ,

4. բազային երկրատեղեկատվական համակարգի բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրման աշխատանքներ:

 

III. Ծրագրի ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկ, որը կարտացոլի տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում և պետք է պարունակի գրաֆիկական և տեքստային հետևյալ տվյալները.

1. վարչատարածքային սահմանները,

2. աշխարհագրական անվանումները,

3. անշարժ գույքը, այդ թվում` հողային ֆոնդը, շենք-շինությունները, գտնվելու վայրը (հասցեն), կադաստրային ծածկագիրը,

4. ջրագրությունը,

5. ռելիեֆը,

6. գծային ենթակառուցվածքները, այդ թվում.

1) երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական, տեղական նշանակության).

2) գազատարներ, ջրատարներ, նավթամուղեր (վերգետնյա, ստորգետնյա).

3) հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա).

4) բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա).

5) կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):

Ստեղծվելիք բազային երկրատեղեկատվական համակարգը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման և այլ ոլորտների խնդիրների լուծման համար:

 

IV. Ծրագրի բյուջեն

 

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման` 2010 թվականին նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը, ըստ ծավալների, ներկայացված է N 1 Աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Միավորի արժեքը (դրամ)

Ծավալը

Արժեքը (հազար դրամ)

1

1:500 մասշտաբի կադաստրային հատակագծերի և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների հանութագրում և թարմացում

հա

4434

4099

18175.0

2

1:2000 մասշտաբի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում
1. խիտ կառուցապատված տարածք`

հա

6239

 2788

 17394.3

2. նոսր կառուցապատված տարածք`

հա

3119

1311

4089.0

3

1:500 մասշտաբի կադաստրային և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի հիմքի վրա բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ շերտերի ստեղծում, դասակարգում և թերթերի համակցում

հա x շերտ

150.7

4099 x 16

9883.5

65584

4

1:500 մասշտաբի կադաստրային հատակագծերի և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների թվայնացում` հանութագրման նյութերի հիման վրա

հա

1151

4099

4717.9

5

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և ներմուծում տվյալների բազա

տարր

96

 213052

 20453.0

Ընդամենը

     

74712.7

 

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ժամանակացույցը` ըստ եռամսյակների, ներկայացված է N 2 Աղյուսակում:

 

Ժամանակացույց

 

2010 թվականին բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները ըստ եռամսյակների

 

   (հազար դրամ)

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծա-
վալը

Միավորի արժեքը (դրամ)

Ընդա-մենը

Առաջին եռամսյակ

Երկրորդ եռամսյակ

Երրորդ եռամսյակ

Չորրորդ եռամսյակ

Ծա-վալ

Գումար

Ծավալ

Գումար

Ծավալ

Գումար

Ծավալ

Գումար

1

1:500 մասշտաբի կադաստրային հատակագծերի և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների հանութագրում և թարմացում

հա

4099

4434

18175.0

530

2350.0

1110

4921.7

1300

5764.2

1159

5139.0

2

1:2000 մասշտաբի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում ք.Երևան (Շենգավիթ-4099 հա)

հա

2788

6239

17394.3

400

2495.6

715

4460.9

900

5615.1

773

4822.8

1. խիտ կառուցապատված տարածք`

1. նոսր կառուցապատված տարածք`

հա

1311

3119

4089.0

150

467.9

375

1169.6

400

1247.6

386

1203.9

3

1:500 մասշտաբի կադաստրային հատակագծերի և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների թվայնացում` հանութագրման նյութերի հիման վրա

հա

4099

1151

4717.9

500

575.5

1110

1277.6

1300

1496.3

1189

1368.5

4

1:500 մասշտաբի կադաստրային և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի հիմքի վրա բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ շերտերի ստեղծում, դասակարգում և թերթերի համակցում

հա x շերտ

4099 x
16 65584

150.7

9883.5

8000

1205.6

18200

2742.7

20000

3014

19384

2921.2

5

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և ներմուծում տվյալների բազա

տարր

213052

96

20453.0

 

3727.0

 

4491.5

 

6124.8

 

6109.7

Ընդամենը

 

 

 

74712.7

 

10821.6

 

19063.7

 

23262.0

 

21565.4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

Բաժին

Խումբ

Դաս

Ծրագիր

01

06

01

12

ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Անշարժ գույքի` հողերի ԵՎ դրանց վրա գտնվող շենքերի, շինություններ համակարգված դիտարկումների ԵՎ անշարժ գույքի շուկայի 2010 թվականի վերլուծությունների իրականացում

 

I. Ներկա իրավիճակ

 

Ծրագրով իրականացվում են անշարժ գույքի` հողամասերի և դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների միասնական համակարգված դիտարկումներ, որոնց արդյունքում ներկայացվում են առաջարկություններ հողերի, շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդիկաների կատարելագործման համար:

Անշարժ գույքի վիճակի և արժեքի համակարգված դիտարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիթորինգի) իրականացման մասին» N 465 որոշմամբ սահմանված կարգով:

Դրանց արդյունքում գույքահարկի եռամյա ժամանակահատվածների (2002-2004 թթ. և 2005-2007 թթ.) հարկման բազաների ձևավորման համար բացահայտվել են անշարժ գույքի վիճակի և արժեքի վրա ազդող էական գործոնները, դուրս են բերվել բազային արժեքները, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանվել են գնահատման կարգերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» N 470-Ն որոշմամբ հաստատվել են շենքերի, շինությունների տարածագնահատման գոտիականության գործակիցները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշմամբ հաստատվել են բնակավայրերի հողերի և հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերի օտարման, վարձակալության ու կառուցապատման իրավունքով տրամադրման նպատակով բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, բազային արժեքը և տարածագնահատման գոտիականության գործակիցները` սահմանների նկարագրություններով:

Հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման միջազգային պրակտիկան` անշարժ գույքի շուկայական գնագոյացմանը համապատասխանող հարկման դաշտի ձևավորման և առավել արդարացի տեղաբաշխման սկզբունքները` անհրաժեշտություն է առաջացել անշարժ գույքի կադաստրային արժեքի հաշվարկման համար կիրառել շուկայական մեթոդների վրա հիմնված սկզբունքներ, հողամասը և դրա վրա կառուցված շինությունները դիտարկել և գնահատել որպես անշարժ գույքի մեկ միասնական միավոր: Անշարժ գույքի շուկայական մեթոդների վրա հիմնված միասնական գնահատման մեթոդիկաների մշակման նպատակով 2004-2008 թվականների տարեկան ծրագրերով իրականացվել են համակարգված դիտարկումներ: 2006 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգը, որով սահմանվել են անշարժ գույքի միասնական գնահատման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Վերջինս հնարավորություն է ընձեռել անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացնել այդ սկզբունքներից ելնելով և 2008 թվականին մշակել անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկա: Նպատակ ունենալով ձևավորել անշարժ գույքի առավել արդարացի հարկման դաշտ, ինչպես նաև պարզեցնելու հարկի հաշվարկման բազմաքայլ գործառույթները` անշարժ գույքի` հողի և նրա վրա գտնվող շինությունների գնագոյացնող գործոնները պետք է դիտարկվեն միասնական համատեքստում, որը կհամապատասխանի անշարժ գույքի շուկայի իրողություններին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 1091-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցով 2008 թվականին «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փոխարեն մշակվել է «Անշարժ գույքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծ, որի բաղկացուցիչ մասն է կազմում անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկան:

Անշարժ գույքի համակարգված դիտարկումների արդյունքները ոչ միայն օգտագործվել են վերը նշված աշխատանքներում, այլև պարբերաբար հրապարակվելու են մամուլում և զետեղվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի ինտերնետային էջում` հասարակությանը շուկայի իրավիճակի մասին իրազեկելու, ինչպես նաև պետական և ոչ պետական մարմիններին, անշարժ գույքի մասնագետներին և շուկայի այլ մասնակիցներին տեղեկատվությամբ ապահովելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշման համաձայն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն է ներկայացնում տվյալներ Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջինացված արժեքների մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու կամ բնակարան հատկացնելու մասին» N 683-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարան է ներկայացնում տեղեկատվություն Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջինացված արժեքների մասին: «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն է ներկայացնում տեղեկատվություն հանրապետությունում անշարժ գույքի օտարման գործարքների քանակական տվյալների մասին:

 

II. Ծրագրի իրականացման նպատակը

 

1) անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկայի և դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային գնահատման մեթոդիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

3) անշարժ գույքի շուկայի զարգացմանն աջակցություն:

 

III. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Ակնկալվող արդյունքներն ապահովելու նպատակով անհրաժեշտ են իրականացնել հետևյալ միջոցառումները`

1. հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացում: Դիտարկումներն իրականացվելու են հետևյալ փուլերով`

1) հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների շուկայական և վաճառքների (այդ թվում` նաև առաջարկների) պայմանագրային գների և անշարժ գույքի վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և դասակարգում,

2) հավաքագրված տեղեկատվության վերլուծություն` վիճակագրական մեթոդների կիրառմամբ,

3) անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկայի մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, այդ թվում` հողամասերի և շենքերի ու շինությունների միասնական գոտիների սահմանների նկարագրում, տարածագնահատման միասնական գոտիականության գործակիցների և բազային արժեքների դուրսբերում, ինչպես նաև անշարժ գույքի միասնական գնահատման բանաձևերի մշակման առաջարկությունների ներկայացում.

2. գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի համակարգված դիտարկումներ` ըստ հողագնահատման շրջանների (ենթաշրջանների), համայնքների և գնահատման խմբերի: Դիտարկումներն իրականացվելու են հետևյալ փուլերով`

1) գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայական և վաճառքների (այդ թվում` նաև առաջարկների) պայմանագրային գների և հողերի վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և դասակարգում,

2) հավաքագրված տեղեկատվության վերլուծություն` վիճակագրական մեթոդների կիրառմամբ: 2009 թվականի ընթացքում անշարժ գույքի շուկայի վերլուծությունների իրականացում` ամսական, եռամսյակային, կիսամյակային, 9 ամիսների, 11 ամիսների և տարեկան կտրվածքներով: Վերլուծական ժողովածուներում և համառոտագրերում (հոդվածներում) կներառվեն գրաֆիկական և աղյուսակային գծապատկերներ, կիրականացվի գործարքների քանակական փոփոխությունների միտումների գրաֆիկական վերլուծություն և գների համեմատական փոփոխություններն ու վերլուծությունները կներկայացվեն վիճակագրական վերլուծման համակարգչային վերլուծման ՍՊՍՍ (SPSS) ծրագրային փաթեթի ֆորմատներով:

 

IV. Ծրագրից ակնկալող արդյունքները

 

1. Հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների միասնական գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացումից`

1) յուրաքանչյուր եռամսյակի և տարվա կտրվածքներով կառաջարկվեն`

ա. հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի ու շինությունների տարածագնահատման միասնական գոտիների սահմանագծերի փոփոխություններ (քարտեզներում)` ըստ համայնքների, իսկ մեկից ավելի գոտիներ ունեցող համայնքներում` տեքստային նկարագրով,

բ. տարածագնահատման միասնական գոտիների գործակիցները,

գ. գնագոյացնող միասնական բազային արժեքները, գործոնները և դրանց գործակիցները.

2) 2009 թվականին իրականացվող` հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի ու շինությունների միասնական գնային իրավիճակի համակարգված դիտարկումների արդյունքում կառաջարկվեն`

ա. հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի ու շինությունների միասնական գնահատման մեթոդիկաներ` ըստ անշարժ գույքի առանձին տեսակների,

բ. տարածագնահատման միասնական գոտիների սահմանագծերի տեքստային նկարագրերը, քաղաքներում` դրանց արտապատկերումը քարտեզների վրա:

2. Գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացումից`

1) գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի 2009 թվականի համակարգված դիտարկումների արդյունքում յուրաքանչյուր եռամսյակի և տարվա կտրվածքներով կբացահայտվեն գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի (շուկայական միջին գների) փոփոխություններ`

ա. ըստ հողագնահատման շրջանների (ենթաշրջանների),

բ. ըստ համայնքների,

գ. ըստ գնահատման խմբերի,

դ. ըստ կադաստրային արժեքների հետ համեմատականների.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ և վերլուծական տեղեկատվության ապահովում:

3. Անշարժ գույքի շուկայի 2009 թվականի վերլուծությունների իրականացումից (ամսական, եռամսյակային, կիսամյակային, 9 ամիսների, 11 ամիսների և 2008 թվականի տարեկան կտրվածքներով) կպատրաստվեն`

1) անշարժ գույքի շուկայի 2009 թվականի յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի, 9 ամիսների, 11 ամիսների և 2008 թվականի տարեկան կտրվածքներով վերլուծությունների վերաբերյալ առանձին գրքերի տեսքով «Անշարժ գույքի շուկայի վերլուծություն» վերլուծական ժողովածուներ և հոդվածների տեսքով` համառոտագրեր, որտեղ կներկայացվեն`

ա. անշարժ գույքի շուկայի 2009 թվականի ակտիվության մակարդակը,

բ. անշարժ գույքի շուկայում 2009 թվականի անշարժ գույքի առանձին տեսակների գնային իրադրությունը, այդ թվում` շուկայական նվազագույն, առավելագույն և միջին գների մակարդակները,

գ. անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության և գրավադրման շուկաների բնութագրերը.

2) կապահովվի անշարժ գույքի շուկայի վիճակի և գնային իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ և վերլուծական տեղեկատվություն:

 

V. Ծրագրի ֆինանսական ապահովումը

 

Աշխատանքի անվանումը

Նախնական գնահատականը

Հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների համակարգված դիտարկումների իրականացում

20 մլն

Հանրապետության անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների իրականացում

10 մլն

Ընդամենը

30 մլն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

Բաժին

Խումբ

Դաս

Ծրագիր

01

06

01

13

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ

(այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ

(այլ դասերին չպատկանող)

 

I. Ծրագրի ընդհանուր նպատակը

 

1998-2009 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվել են լայնածավալ աշխատանքներ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, պետական հաշվառման, կադաստրային գնահատման, քարտեզագրման, գեոդեզիայի, գնահատման, հողաշինարարության ոլորտներում: Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման բնագավառում շարունակվել են իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները, ինչի արդյունքում սեփականատերերին և օգտագործողներին տրամադրվել է շուրջ 2,2 մլն սեփականության իրավունքի գրանցման վկայական, որից` շուրջ 1,7 մլն-ը` անվճար: Զանգվածային լրատվության միջոցներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուների պարբերական ելույթները ու պարզաբանումները նպատակաուղղված են լուսաբանելու կոմիտեի կողմից իրականացվող հիմնական գործառույթները, բարձրացնելու սեփականատերերի և օգտագործողների` ընթացիկ և ծրագրային աշխատանքների մասին իրազեկման մակարդակը, առավել մատչելի, պարզ և թափանցիկ դարձնելու կոմիտեի գործունեությունը: Հանրապետական մամուլում պարբերաբար տպագրվել են երկրի անշարժ գույքի շուկայի վերլուծությունները (ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան), հրատարկվել է «Կադաստրի տեղեկագիր» ամսագիրը, բացի այդ, նշենք, որ 2007 թվականից գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նոր ինտերնետային կայքը: Այն առանձնանում է վերլուծական-տեղեկատվական ակնառու նյութերով: Դրական արձագանքի արժանացավ բնակչության իրազեկմանն ուղղված իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների թափանցիկությունը ապահովելու նպատակով հանրապետական մամուլում տպագրված հոդվածներն ու հաղորդումները: 2005-2006 թվականներին այս ամենին զուգահեռ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պատվիրեց բացատրական բնույթի ուղեցույցներ (ընթացիկ և ծրագրային աշխատանքների վերաբերյալ): Ուղեցույցի գլխավոր նպատակն էր գույքահարկի հաշվարկման մեխանիզմների առավել պարզ և մատչելի ներկայացումը: 2006-2009 թվականներին նմանատիպ աշխատանքները շարունակվեցին: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացման և առկա թերությունների հայտնաբերման նպատակով իրականացվել է գործող ընթացակարգերի մոնիտորինգ:

Թվարկված աշխատանքների շարունակականությունը ապահովելու համար անհրաժեշտ է նմանատիպ աշխատանքներ իրականացնել նաև առաջիկա տարիներին:

 

II. Ծրագրի իրականացման նպատակը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կարևորագույն խնդիրներից է իրականացվող աշխատանքերի թափանցիկության և մատչելիության ապահովումը, բաց և հրապարակային աշխատանքը, ինչպես նաև բնակչության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների իրազեկումը, տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Ծրագրի իրականացումը կնպաստի այնպիսի հարցերի լուծումներ գտնելուն, ինչպիսիք են` հողի շուկայի կայացման համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը և զարգացումը, հողի շուկայի և հողի գրավի գործունեության արդյունավետ մեխանիզմների գործարկումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ համագործակցությունը, անշարժ գույքի գրանցման մեխանիզմների ծախսատարության նվազեցումը, հիփոթեքային վարկավորման հասանելիությունը և հիփոթեքի շուկայի զարգացումը:

 

III. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

2010 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող ընթացիկ և ծրագրային աշխատանքների մասին բնակչությանն իրազեկելու նպատակով կոմիտեն պատվիրում է.

1. «Կադաստրի տեղեկագիր» ամսագրի պատրաստում և հրատարակում (2010 թվականին` 12 համար):

2. Բացատրական բնույթի ծալադարսված կարված երկթերթ ուղեցույցերի պատրաստում և տպագրում:

Ուղեցույցը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող ընթացիկ և ծրագրային աշխատանքներն` իրականացվող գործառույթների թափանցիկության ապահովման համար:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում իրականացվող գործառույթների թափանցիկության ապահովման և առկա թերությունների հայտնաբերման համար իրականացնել գործող ընթացակարգերի մոնիթորինգ:

 

IV. Ծրագրից ակնկալող արդյունքները

 

Նշված աշխատանքների իրականացումից հետո ակնկալում ենք ունենալ առավել բաց, թափանցիկ և մատչելի գործող համակարգ, արդյունավետ, սերտ փոխհամագործակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչի արդյունքում կունենանք առավել իրազեկ և տեղեկացված սեփականատերեր և օգտագործողներ:

Ծրագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ամրագրված այնպիսի հիմնախնդիրների լուծմանը, ինչպիսիք են հողի շուկայի կայացմանը (հողի շուկայական արժեքի որոշման և օտարման, հողի գրավադրման մեխանիզմներին) ուղղված անհրաժեշտ նախադրյալների ձևավորումն ու զարգացումը, հողի շուկայի և հողի գրավի գործունեության արդյունավետ մեխանիզմների գործարկումը, անշարժ գույքի գրանցման մեխանիզմների ծախսատարության նվազեցումը, ինչպես նաև հանրության համար հիփոթեքային վարկավորման հասանելիությունը և հիփոթեքի շուկայի զարգացումը:

 

V. Ծրագրի ֆինանսական ապահովումը

 

Ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու նպատակով նախատեսվում է ծրագիրը ֆինանսավորել 5000,0 հազար դրամով:

«Կադաստրի տեղեկագիր» ամսագրի և բացատրական բնույթի ծալադարսված կարված երկթերթ ուղեցույցների (բուկլետների) պատրաստման և տպագրման, մոնիտորինգի աշխատանքների իրականացման ֆինանսական հաշվարկները կատարվել են` հիմք ընդունելով նախորդ տարիներին իրականացված նմանատիպ մրցույթների արդյունքում ձևավորված գները:

«Կադաստրի տեղեկագիր» ամսագիրը տպագրվելու է 100 օրինակից, պատրաստում և տպագրում` ընդամենը՝ 1 000,0 հազար դրամ:

Բուկլետների պատրաստման և տպագրման համար` մեկ միավորը` ոչ ավելի, քան 100 դրամ, ընդամենը՝ 3 000,0 հազ. դրամ:

Մոնիտորինգի աշխատանքների իրականացման արժեքը՝ 1 000,0 հազար դրամ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ԾՐԱԳԻՐ

 

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

Բաժին

Խումբ

Դաս

Ծրագիր

01

06

01

14

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ (ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ) ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

I. Իրավիճակի վերլուծություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրման աշխատանքները հիմնականում իրականացվել են 1998-2004 թվականների ընթացքում` հանութագրման ավանդական տարբեր եղանակներով (մենզուլային, տախեոմետրային):

Հանութագրման համար որպես ելակետեր հանդիսացել են Հայաստանի Հանրապետության գոյություն ունեցող պետական գեոդեզիական ցանցի 1966 և 1984 թվականներին հրատարակված կատալոգների կետերի կոորդինատները, որոնք, կապված երկրի կողմերի նկատմամբ ունեցած կողմնորոշման, իրար նկատմամբ ունեն որոշ շեղումներ: Այդ շեղումները հավասարակշռելու համար անհրաժեշտ է կատարել դաշտային հետազոտություններ և նախկինում ստեղծված խտացման և հանութային ցանցերը կապակցել արբանյակային տեխնոլոգիաներով` նոր ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի կետերին:

Տնտեսության տարբեր բնագավառների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, վարչատարածքային միավորների սահմանների ամրացման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն) խնդիրների լուծման, սպառողների լայն շրջանակների համար բաց հրատարակման տեղագրական և կադաստրային քարտեզների հասանելիության ապահովման, ինչպես նաև մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով 2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես գերակա խնդիր է սահմանվել Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ, որի իրականացման միջոցառումների շրջանակներում հանրապետության ողջ տարածքի համար 2009 թվականին ավարտվել են ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցի կետերի վերահաշվարկման և տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետությունում տեղագրական քարտեզները ստեղծվել են տիեզերալուսանկարահանման, օդալուսանկարահանման և վերգետնյա հանութագրման եղանակով, որոնց համար որպես ելակետային հիմք հանդիսացել են արբանյակային տեխնոլոգիաներով ստեղծված բարձր ճշտության Ազգային գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատները: Բացի դրանից մենզուլային և տախեոմետրային եղանակով ստեղծված քարտեզների և օդատիեզերալուսանկարահանման եղանակով ստեղծված քարտեզների միջև ևս կան որոշ շեղումներ: Դրանք հիմնականում լինում են տեղանքի իրադրության կորագիծ տարրերի հանութագրման ժամանակ, այսինքն նկարների վրա ճիշտ պատկերված են լինում իրադրության կորագիծ և ոչ ուղղագիծ տարրերը, իսկ այդպիսի մանրամասնությամբ հնարավոր չէ հանութագրել գործիքային եղանակով:

Վերը նշված երկու տիպի քարտեզագրական աշխատանքները կատարվել են տարբեր տարիների ընթացքում, տարբեր կոորդինատային համակարգերում և տարբեր ելակետային տվյալների հիման վրա:

Տարբեր են նաև այդ քարտեզների օգտագործման նպատակները և կիրառման ոլորտները:

«Վարչատարածքային բաժանման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների համաձայն (սկսած 2002 թվականից) հանրապետությունում իրականացվել են վարչատարածքային միավորների (համայնքների) վարչական սահմանների ճշգրտման և նկարագրման աշխատանքներ: Իրավական փաստաթղթերի, նախկին հողօգտագործման իրավունքի պետական ակտերի, կադաստրային և տեղագրական քարտեզների հիման վրա ճշգրտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղական և քաղաքային համայնքների վարչական սահմանները և տեղադրվել են 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզներում:

Նշված սահմանների նկարագրություններն արդեն իսկ հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին» N 1873-Ն որոշմամբ հաստատված հայեցակարգով հանրապետությունում իրականացվում են համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` պետական սեփականություն հանդիսացող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու աշխատանքները: Այսինքն, տեղական ինքնակառավարումը կիրականացվի հանրապետության ամբողջ տարածքում:

Համայնքների վարչական սահմանների իրավական ձևակերպումից հետո, գործող օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտ է դրանց հանգուցային և բնորոշ կետերը սահմանված նմուշի սահմանանիշերով ամրացնել տեղանքում (բնության մեջ) և կապակցել պետական գեոդեզիական ցանցին:

Ծրագիրը շարունակական է, որի իրականացումն սկսվել է 2008 թվականից:

 

II. Ծրագրի իրականացման նպատակը

 

Քանի որ հիմնականում բազային թվային տեղագրական քարտեզները ստեղծվել են Հայաստանի Հանրապետության համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքները ավարտելուց հետո տարբեր տարիների ընթացքում հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա, այդ պատճառով նախկինում էլեկտրոնային եղանակով հնարավոր չէր կատարել նշված երկու քարտեզների համադրման աշխատանքները: Ներկայիս տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս այդ քարտեզները միմյանց հետ համադրել, որի արդյունքում ի հայտ են գալիս որոշ շեղումներ, որոնք հետևանք են վերը նշված պատճառների: Այսօր տարբեր խնդիրների լուծման համար շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում համադրել այդ երկու քարտեզներում առկա տվյալները: Օրինակ` քանի որ հողամասերի իրավական սահմանները արտահայտվում են կադաստրային քարտեզներում, իսկ տարբեր տեսակի նախագծերը և գլխավոր հատակագծերը կազմվում են տեղագրական քարտեզների հիմքի վրա, ապա անհրաժեշտ է, որ այդ երկու քարտեզները միմյանց հետ լինեն համատեղելի:

Ներկայացվող ծրագրի նպատակը տեղագրական և կադաստրային քարտեզների համադրում իրականացնելն է` հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, իսկ այն խոշոր քաղաքները, որոնք ունեն 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր` հիմք ընդունել այդ հատակագծերը:

Համադրման համար առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել կադաստրային և տեղագրական քարտեզների ստեղծման համար հիմք հանդիսացած ելակետային կետերի կոորդինատային համակարգը և անհրաժեշտության դեպքում պետք է կատարել վերահաշվարկ` մեկ միասնական կոորդինատային համակարգի բերելու համար: Գրասենյակային պայմաններում հավասարակշռման ժամանակ տվյալները հստակեցնելու նպատակով անհրաժեշտության դեպքում կկատարվեն նաև հավելյալ դաշտային չափագրումներ:

Ծրագրի հիմնական խնդիրն է համայնքների իրավական ձևակերպում ստացած վարչական սահմանների հանգուցային կետերը բնության մեջ ամրացնելը, ինչը համայնքներին թույլ կտա ունենալ պատշաճ ձևակերպված և տեղանքում ամրացված վարչական սահմաններ` իրենց կոորդինատներով, որը հնարավորություն կտա ցանկացած պահին վերականգնել ոչնչացված սահմանասյան գտնվելու տեղը:

 

III. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Ծրագրի իրականացման նպատակով հիմնականում ուշադրություն է դարձվելու երկու քարտեզներում առկա ճանապարհային ցանցին, ջրագրությանը, թաղամասերի արտաքին սահմանագծին, համայնքների վարչական սահմաններին, գծային օբյեկտներին և տարածքում առկա` հստակ արտահայտված այլ խոշոր օբյեկտներին (շենք, շինություն, պարիսպ և այլն):

Այն փոփոխությունները, որոնք բնության մեջ իրենց հետ կարող են բերել տեղանքի ռելիեֆի որոշակի փոփոխություն, այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել տեղագրական քարտեզներում ռելիեֆը հորիզոնականներով արտահայտելու առանձնահատկությունը և կառաջանա դրանք քարտեզում ճիշտ պատկերելու համար տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնելու անհրաժեշտություն:

Տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև կադաստրային քարտեզների և համայնքների վարչական սահմանների համադրման ժամանակ:

Ծրագրի իրականացման համար նախատեսում են`

1. աշխատանքների իրականացման տեխնիկական նախագծի կազմում և համաձայնեցում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ,

2. դաշտային դիտարկումներ, շրջադարձային և հանգուցային կետերի որոշում, նշահարում, արտաքին ձևավորում, ուրվագծերի կազմում,

3. կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրում,

4. շրջադարձային կետերի դաշտային դիտարկումների արդյունքների հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում, կատալոգի կազմում,

5. տեխնիկական հաշվետվության կազմում:

 

V. Ծրագրից ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարում` սահմանակից համայնքների միջև սահմանային հարցերի իրավական հիմքերի ստեղծում: Կունենանք համադրված տեղագրական և կադաստրային քարտեզներ, Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցում համայնքների սահմանների դիտարկված և հավասարակշռված շրջադարձային կետերի կոորդինատներ` կապակցված պետական գեոդեզիական ցանցի հետ, որը հնարավորություն կտա կարգավորել ցանկացած վիճահարույց հողային և սահմանային վեճ: Ճշգրիտ հիմքերի արդյունքում կունենանք հանրապետության ճշգրտված հողային հաշվեկշիռ` ըստ համայնքների և մարզերի:

 

VI. Ծրագրի ֆինանսավորման ապահովումը

 

Նախատեսվում է իրականացնել 58440.0 հազար դրամի աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 97 համայնքներում: Ծրագրով նախատեսված աշխատանքների ծախսերի նախահաշիվը, ըստ ծավալների, ներկայացված է N 1 աղյուսակում:

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ՀՀ պետական վարչատարածքային միավորների (համայնքների) սահմանների ամրացման աշխատանքների

 

Աղյուսակ N 1

 

Հ/հ

Աշխատանքների անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը (հազար դրամ)

1

ՀՀ Արմավիրի մարզի 97 համայնքների տեխնիկական նախագծի կազմում և համաձայնեցում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ

նախագիծ

1

300000

300.0

2

Կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրում և դրա արդյունքում առաջացած անճշտությունների ուղղում

համայնք

97

98760

9579.7

3

Համայնքների վարչական սահմանների փոխադրումը բնության մեջ (դաշտային դիտարկումներ, շրջադարձային և հանգուցային կետերի նշահարում, արտաքին ձևավորում, ուրվագծերի կազմում, սահմանանիշերի հանձնում տեղական ինքնակառավարման մարմիններին)

շրջադար-ձային կետ

3100

11248

34867.3

4

Սահմանանիշերի դաշտային դիտարկումների արդյունքների հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում, կատալոգի կազմում

շրջադար-ձային կետ

3100

1130

3503.0

5

Տեխնիկական հաշվետվության կազմում

մարզ

1

450000

450.0

Ընդամենը`

48700.0

ԱԱՀ 20%

9740.0

Ա Մ Բ Ո Ղ Ջ Ը

58440.0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ԾՐԱԳԻՐ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

Բաժին

Խումբ

Դաս

Ծրագիր

01

06

01

21

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ

(այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ

(այլ դասերին չպատկանող)

 

Անշարժ գույքի 2011-2013 թվականների հարկման բազայի ձևավորման նպատակով՝ 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հարկվող օբյեկտ համարվող անշարժ գույքի կադաստրային գնահատությունների իրականացում

 

I. Ներկա իրավիճակ

 

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերին համապատասխան, կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից, գույքահարկի 2008-2010 թվականների հարկման բազաների ձևավորման նպատակով 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ իրականացվել են հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների կադաստրային գնահատություններ, այդ թվում գնահատվել են 893683 միավոր շենքեր, շինություններ, որից 392626 միավոր անհատական բնակելի տներ, 10002 միավոր այգետնակներ, 398519 միավոր բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններ, 28824 միավոր ավտոտնակներ, 41370 միավոր հասարակական նշանակության օբյեկտներ, 22342 միավոր արտադրական նշանակության օբյեկտներ: Ձևավորված գույքահարկի բազաները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվել են հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Ձևավորված գույքահարկի հարկման բազաները 2004 թվականի համեմատությամբ, 2007 թվականին ավելացել են շուրջ 88845 միավորով:

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գնահատման կարգերին համապատասխան, կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից հողի հարկի ամենամյա ժամանակահատվածի համար հարկման բազայի ձևավորման համար իրականացվել են հողերի կադաստրային գնահատություններ, որոնց արդյունքում ձևավորված բազաները յուրաքանչյուր տարի տրամադրվել են հարկային մարմիններին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին: 2006 թվականին մշակվել և 2007 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի համաձայն սահմանվել է հողի հարկի բազաների ձևավորման նպատակով հողամասերի կադաստրային գնահատումների եռամյա պարբերականություն` սկսած 2007 թվականից, որը համապատասխանում է շենքերի, շինությունների կադաստրային գնահատության սահմանված պարբերականությանը: Նշված փոփոխությունների համաձայն 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գնահատման կարգերին համապատասխան, կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացված գնահատությունների արդյունքում ձևավորվել են հողի հարկի ինչպես 2007 թվականի, այնպես էլ 2008-2010 թվականների հարկման բազաները և տրամադրվել են հարկային ու տեղական ինքնակառավարման մարմիններին: Գնահատվել են 1 665 386 միավոր հողեր` 551 716 հա ընդհանուր մակերեսով: Ընդ որում 2007 թվականի և 2008-2010 թվականների հողի հարկի բազան 2006 թվականի համեմատությամբ աճել է 15450 հա-ով:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2006 թվականի նոյեմբերի 9-ին ընդունվել է «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգը, որով սահմանվել են անշարժ գույքի միասնական գնահատման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Վերջինս հնարավորություն է ընձեռել անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացնել սահմանված սկզբունքներով և 2008 թվականին մշակել «Անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկա»: Նպատակ ունենալով ձևավորել անշարժ գույքի առավել արդարացի հարկման դաշտ, ինչպես նաև պարզեցնել հարկի հաշվարկման բազմաքայլ գործառույթները, անշարժ գույքի` հողի և նրա վրա գտնվող շինությունների գնագոյացնող գործոնները պետք է դիտարկվեն միասնական համատեքստում, որը կհամապատասխանի անշարժ գույքի շուկայի իրողություններին: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 1091-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի` «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փոխարեն 2008 թվականին մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվել «Անշարժ գույքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծ, որի բաղկացուցիչ մասն է կազմում անշարժ գույքի միասնական գնահատման կարգը: Սահմանված նոր կարգերով 2010 թվականին կիրականացվի հողամասերի և շենքերի ու շինությունների միասնական գնահատում, որի արդյունքում կձևավորվի 2011-2013 թվականների անշարժ գույքի հարկման միասնական բազա:

 

II. Ծրագրի իրականացման նպատակը

 

Անշարժ գույքի 2011-2013 թվականների հարկման բազաների ձևավորում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի հարկի հարկման բազաների ամփոփում, տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին:

 

III. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Առաջադրված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է 2010 թվականի ընթացքում «Անշարժ գույքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածներով սահմանված գնահատման կարգերին համապատասխան, իրականացնել հետևյալ անշարժ գույքերի կադաստրային գնահատություններ.

1. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերը, այդ թվում տնամերձ, հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերը, ինչպես նաև դրանց վրա կառուցված.

1) բազմաբնակարան բնակելի շենքերը (մեկ միավոր հանդիսանալու դեպքում),

2) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները, շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքները, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտները,

3) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) և դրանց կից շինությունները,

4) առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության օբյեկտները,

5) ավտոտնակները:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողամասերը, այդ թվում`

1) վարելահողերը,

2) բազմամյա տնկարկները,

3) խոտհարքները,

4) արոտավայրերը,

5) այլ հողատեսքերը:

 

IV. Ծրագրի ակնկալվող արդյունքները

 

1. Ձևավորվելու է հարկվող օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի հարկման բազան, որը հիմք է հանդիսանալու դրանց 2011-2013 թվականների հարկը հաշվարկելու համար:

2. Անշարժ գույքի հարկման բազաները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվելու են տեղական ինքնակառավարման մարմիններին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան