Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (23.01.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.22/70(873) Հոդ.2
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2010
Ստորագրման ամսաթիվ
22.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2011

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԿՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և էստոնիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` կողմեր,

ցանկություն ունենալով ավելի նպաստել երկու Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և փոխադարձ համագործակցության զարգացմանը,

ցանկություն ունենալով դյուրացնել դիվանագիտական վավեր անձնագրեր կրող իրենց քաղաքացիների տեղաշարժը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Դիվանագիտական վավեր անձնագրեր կրող` էստոնիայի Հանրապետության քաղաքացիները, կարող են մուտք գործել, տարանցել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի իննսուն օր ժամկետով վեց ամսվա ընթացքում` սկսած ժամանման պահից:

2. Դիվանագիտական վավեր անձնագրեր կրող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կարող են մուտք գործել, տարանցել և մնալ էստոնիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի իննսուն օր ժամկետով վեց ամսվա ընթացքում` սկսած ժամանման պահից:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրով մուտքի արտոնագրի վերացման պահանջը չի ազատում 1-ին հոդվածում նշված անձնագրեր կրողներին համապատասխան Կողմերի պետությունների տարածք մուտք գործելու, մնալու և դուրս գալու վերաբերյալ գործող օրենքները և կանոնակարգերը պահպանելուց, ի թիվս այլոց, Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի Կոնվենցիայի, Հյուպատոսական հարաբերությունների մասին 1963 թվականի ապրիլի 23-ի Վիեննայի Կոնվենցիայի:

 

Հոդված 3

 

Սույն Համաձայնագիրը չի ազդում որևէ Կողմի իրավասու մարմնի` իր տարածք անցանկալի անձանց մուտք գործելու և մնալը մերժելու իրավունքի վրա:

 

Հոդված 4

 

1. Կողմերը կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել սույն Համաձայնագրի կիրառումը` ազգային անվտանգության, առողջության և հասարակական կարգի պահպանման նկատառումներից ելնելով:

2. Նման միջոցներ ընդունելու և ավարտելու վերաբերյալ որոշումն անմիջապես ծանուցվում է մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով և գործողության մեջ է դրվում ծանուցումն ստանալու օրվանից երկու օր հետո:

 

Հոդված 5

 

1. Կողմերը, ոչ ուշ, քան սույն Համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց երեսուն օր առաջ, դիվանագիտական ուղիներով կփոխանակեն սույն Համաձայնագրում նշված անձնագրերի նմուշները:

2. Երբ Կողմերից որևէ մեկը նոր անձնագիր տրամադրի կամ փոփոխի արդեն փոխանակված անձնագրերը, այդպիսի փոփոխությունները, ոչ ուշ, քան նոր անձնագրերի կամ փոփոխությունները` նոր փաստաթղթի նմուշով, գործողության մեջ դնելուց երեսուն օր առաջ դիվանագիտական ուղիներով ծանուցվում են մյուս կողմին:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանության հետ կապված` Կողմերի միջև որևէ վեճ լուծվում է Կողմերի իրավասու մարմինների միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 7

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերը գրավոր միմյանց ծանուցում են Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրավական ընթացակարգերի ավարտի մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցման ստանալուն հաջորդող երեսուներորդ օրը:

2. Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել գրավոր կերպով Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում նույն կարգով, ինչ սույն Համաձայնագիրը:

3. Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել Կողմերից մեկի` դիվանագիտական ուղիներով նախօրոք ծանուցման միջոցով և այդ ծանուցումն ստանալու օրվանից հետո երեսուն օր կմնա ուժի մեջ:

Կատարված է ք. Նյու Յորքում, 2010 թվականի սեպտեմբերի 22-ին երկու բնօրինակով` հայերեն, էստոներեն և անգլերեն լեզուներով, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանության տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. հունվարի 23-ին