Գլխավոր տեղեկություն
Համար
N 587-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2010 թվականի N 587-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 16-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թռչնագրիպի հակազդման ծրագրի շրջանակներում «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ձեռք բերված և հաշվեկշռում հաշվառված` 2006 թվականի արտադրության «ՇԵՎՐՈԼԵ - ՆԻՎԱ - 21230» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշը` 352 ԼԼ 64, նույնացման համարը` X9L21230060149151, շարժիչի համարը` 0160655)` 3.680.000 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի պետական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 24
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան