ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2010 թվականի N 168-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիակայի և բնական պաշարների նախարարության և չինական «ԿԱՏԻՍ» ընկերության միջև կնքված ընդհանուր համաձայնագրի շրջանակներում գործնական բանակցություններին մասնակցելու նպատակով 2010 թվականի մարտի 14-19-ը Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ա. Մովսիսյանինը, Հ. Խաչատրյանինը և Ա. Տեր-Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ի. Կարապետյանինը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Աբրահամյանի և Ա. Աղուզումցյանի՝ Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Պեկին մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիակայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պեկին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված մարտի 16-ի N 168-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-19-Ը ՊԵԿԻՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Մովսիսյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (պատվիրակության ղեկավար) |
Հ. Խաչատրյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային տնտեսական համագործակցության բաժնի առաջին կարգի մասնագետ |
Ի. Կարապետյան | - «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Աբրահամյան | - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Տեր-Մարտիրոսյան | - փորձագետ (համաձայնությամբ) |
Ա. Աղուզումցյան | - թարգմանիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |