Գլխավոր տեղեկություն
Համար
N 1853-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (20.03.2010-17.07.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.61
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.07.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1853-Ն

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՆԿ-70-Ա կարգադրության հավելվածի 19-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել՝

ա) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի նկարագրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.

բ) տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը և ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

ա) տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումները տեղակայել՝ Երևան քաղաքում՝ առնվազն երեք, և մարզերում՝ առնվազն մեկական ստորաբաժանում գործելու սկզբունքով.

բ) տրանսպորտային միջոցների հաշվառման տեխնիկական միջոցներով ապահովել նախ՝ Երևան քաղաքի, այնուհետև մարզերի ստորաբաժանումները.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին վարչական ակտի, տրանսպորտային միջոցը հաշվառումից հանված լինելու մասին տեղեկանքի, հաշվառման գործողությունների կատարման պահանջի մասին դիմումների, տրանսպորտային միջոցների տվյալների մասին տեղեկանքի, տրանսպորտային միջոցների հաշվառման, հաշվառումից հանելու, վերահաշվառման մատյանների, տրանսպորտային միջոցների հաշվառման քարտի, հաշվառման ժամանակավոր վկայագրի ձևերը:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ մշակել և հաստատել ինքնաշեն ավտոմոբիլներին, կցորդներին և մոտոցիկլետներին ներկայացվող տեխնիկական պահանջների մասին համատեղ նորմատիվ հրաման:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ, հաստատել սույն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետով նախատեսված հայտի ձևը:

6. Սահմանել, որ մինչև ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների՝ համակարգչային ցանցով և համապատասխան տեխնիկական միջոցներով ապահովումը տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է գրավոր եղանակով՝ առկա տեխնիկական միջոցներով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 29
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկության համար նախատեսված պետական մարմիններին, հիմնարկներին, իրավաբանական անձանց, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ), Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց պատկանող՝ 50 խոր. սմ և ավելի շարժիչի բանվորական ծավալ ունեցող, ինչպես նաև 50 կմ/ժ և ավելի առավելագույն արագություն զարգացնող ավտոմոտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդների և կիսակցորդների հետ (այսուհետ՝ տրանսպորտային միջոցներ) կապված պետական հաշվառման գործողությունների միասնական կարգը (այսուհետ՝ կարգ):

Սույն կարգի իմաստով տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություններ են համարվում դրանք հաշվառման վերցնելու (այսուհետ՝ հաշվառում), տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալներից (սեփականատիրոջ ազգանունը, անունը, բնակության վայրը, տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, պետհամարանիշը, գույնը, համարակիր ագրեգատների համարները, թույլատրված առավելագույն զանգվածը, առանց բեռնվածության` զանգվածը, հաշվառման վկայագրում կատարված հատուկ նշումները) որևէ մեկի փոփոխության հետ կապված հաշվառման գործողությունը (այսուհետ՝ վերահաշվառում) և հաշվառումից հանելու հետ կապված գործողությունները:

2. Հաշվառման գործողությունները կատարվում են ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների (այսուհետ՝ հաշվառման ստորաբաժանումներ) կողմից:

3. Հաշվառման ստորաբաժանումներում չեն հաշվառվում՝

ա) մրցարշավային,

բ) ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս՝ փակ տարածքներում շահագործվող,

գ) առանձին մասերից և պահեստամասերից հավաքված (բացառությամբ՝ ինքնաշեն),

դ) հաշվառման ստորաբաժանումներում հաշվառված և հաշվառումից չհանված տրանսպորտային միջոցները:

4. Հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե`

ա) տրանսպորտային միջոցի վրա բացակայում է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը (բացառությամբ նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների),

բ) տրանսպորտային միջոցն առանց իրավասու մարմինների կողմից տրված թույլտվության վերասարքավորված է,

գ) փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացված են դրանց չհաստատված պատճենները,

դ) ներկայացված չեն սույն կարգի 19-րդ կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը,

ե) առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն,

զ) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ,

է) օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցների նկատմամբ դրված է արգելանք,

ը) տրանսպորտային միջոցի նկատմամբ գրավի իրավունքը գրանցված է լիազոր պետական մարմնում և բացակայում է գրավառուի համաձայնությունը` հաշվառման գործողություններ կատարելու համար:

(4-րդ կետը լրաց. 18.02.10 N 177-Ն)

5. Հաշվառման գործողությունների կատարումը մերժելու դեպքում հաշվառման ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից դիմումատուին սույն կարգով սահմանված կարգով նույն օրը հանձնվում է հաշվառման գործողությունների կատարումը մերժելու մասին գրավոր վարչական ակտ՝ որոշման տեսքով, որում նշվում է մերժման իրավական հիմքը` համապատասխան իրավական նորմի վկայակոչմամբ:

6. Հաշվառման ստորաբաժանումների իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են օժանդակել և աջակցություն ցույց տալ տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ նրանց կողմից լիազորված անձանց՝ իրենց օրինական պահանջների կատարման համար, ինչպես նաև նրանց հնարավորություն ընձեռել ծանոթանալու հաշվառման գործողությունների ընթացակարգին անմիջական առնչություն ունեցող իրավական ակտերին կամ փաստաթղթերին, իրազեկելու հաշվառման գործողությունների կատարումը մերժելու մասին որոշումներ ընդունելու հիմքերի մասին և այլն:

7. Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը դրանք մատնացույց է անում դիմողին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դիմողին առաջարկվում է համալրել այդ ցանկը:

8. Դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում սխալների, ջնջումների, քերվածքների, վրիպակների հայտնաբերման դեպքում հաշվառման ստորաբաժանումը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողի ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով: Հաշվառման ստորաբաժանումն իրավունք չունի չընդունելու նշված փաստաթղթերը՝ միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ:

Սույն կետի առաջին պարբերության դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տված մարմիններին:

 

II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Հաշվառման ստորաբաժանումներն իրականացնում են հետևյալ հաշվառման գործողությունները՝

ա) տրանսպորտային միջոցների հաշվառում՝ տալով հաշվառման վկայագիր և հաշվառման համարանիշեր (այսուհետ՝ համարանիշեր).

բ) տրանսպորտային միջոցների վերահաշվառում՝ տալով նոր հաշվառման վկայագիր.

գ) տրանսպորտային միջոցների հաշվառումից հանում՝ տալով «ՏԱՐԱՆՑԻԿ» համարանիշեր (բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերի) և տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու մասին տեղեկանք։

10. Հաշվառման գործողություններ կատարելու ժամանակ տրանսպորտային միջոցի սեփականատերն այն ներկայացնում է հաշվառման ստորաբաժանում: Եթե ըստ դիմումատուի բանավոր հայտարարության առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու խոչընդոտ, ապա դրա փոխարեն ներկայացվում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք:

11. Հաշվառման գործողությունների կատարման ժամանակ ստուգվում են՝

ա) տրանսպորտային միջոցների սեփականատերերի կամ նրանց լիազորած անձանց անձը՝ ներկայացված անձնագրի կամ դրան փոխարինող փաստաթղթերի միջոցով.

բ) տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթերը (մաքսային հայտարարագիր, պայմանագիր, դատարանի վճիռ, ժառանգության վկայական և այլն), իսկ հաշվառված տրանսպորտային միջոցների համար՝ հաշվառման վկայագիրը.

գ) տրանսպորտային միջոցների փաստաթղթային և իրական տեխնիկական տվյալների համապատասխանությունը՝ տրանսպորտային միջոցների համարակիր մասերի և դրանց սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերում նշված տեխնիկական տվյալների համեմատության միջոցով.

դ) սույն կարգի 4-րդ կետի «զ» ենթակետում նշված հանգամանքը.

ե) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթերը:

12. Տրանսպորտային միջոցները հաշվառվում են այն կազմակերպության անվանմամբ կամ ֆիզիկական անձանց անվամբ, որոնք նշված են ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթերում:

13. Ֆիզիկական անձանց անվամբ տրանսպորտային միջոցները հաշվառվում են ըստ նրանց մշտական կամ ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության վայրի, իսկ կազմակերպության անվանմամբ՝ ըստ կազմակերպության գտնվելու վայրի:

Կազմակերպության կողմից ստեղծված առանձնացված ստորաբաժանումների տրանսպորտային միջոցները հաշվառվում են կազմակերպության անվանմամբ` որպես հաշվառման հասցե նշելով առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը:

14. Անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են որպես ֆիզիկական անձանց անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ:

15. «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով լրացված մաքսային հայտարարագիր ներկայացվելու դեպքում՝ այլ երկրներից ներմուծված տրանսպորտային միջոցները հաշվառվում են միջազգային հետախուզման մեջ գտնվելու փաստի ստուգումից հետո:

16. Վերահաշվառման գործողություններ կատարվում են՝

ա) սեփականատիրոջ անձնագրային տվյալներից անվան, ազգանվան փոփոխության դեպքում.

բ) կազմակերպության գտնվելու վայրի կամ ֆիզիկական անձանց հաշվառման վայրի փոփոխության դեպքում.

գ) տրանսպորտային միջոցի թափքը, շարժիչը և այլ համարակիր մասերը, ինչպես նաև թափքի (խցիկի) գույնը փոփոխվելու դեպքում.

դ) տրանսպորտային միջոցի կառուցվածքում թույլատրված փոփոխություններ կատարվելու դեպքում (այլ տեսակի կամ մոդելի տրանսպորտային միջոցի թափքի, շարժիչի և այլ համարակիր մասերի կամ սարքավորումների տեղադրմամբ):

17. Հաշվառումից հանելու գործողություններ կատարվում են՝

ա) տրանսպորտային միջոցների սեփականատիրոջ փոփոխության դեպքում.

բ) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում.

գ) տրանսպորտային միջոցները հետագայում հաշվառման ստորաբաժանումներում չհաշվառվելու դեպքում (երբ դրանց հաշվառումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են այլ մարմիններ).

դ) տրանսպորտային միջոցների խոտանման դեպքում:

Հաշվառումից հանելիս, բացառությամբ սույն կարգի 16-րդ կետի «բ» և սույն կետի «դ» ենթակետերում նշված դեպքերի, տրանսպորտային միջոցների համարանիշերը հանձնվում են հաշվառման ստորաբաժանում, և դրանց փոխարեն տրվում են «ՏԱՐԱՆՑԻԿ» տեսակի համարանիշեր:

«ՏԱՐԱՆՑԻԿ» տեսակի համարանիշեր չեն տրվում, եթե տրանսպորտային միջոցի հաշվառումից հանումը և նոր տիրոջ անվամբ հաշվառումը կատարվում են միաժամանակ և նույն հաշվառման ստորաբաժանումում:

Հաշվառումից հանված այն տրանսպորտային միջոցները (բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքի), որոնք հետագայում չեն հաշվառվելու հաշվառման ստորաբաժանումներում, տրվում են «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ» տեսակի համարանիշեր:

Հասցեափոխության կապակցությամբ տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելիս՝ հաշվառման համարանիշերը կարող են չհանձնվել և չփոխանակվել:

18. Հաշվառման ստորաբաժանումներ հանձնված համարանիշերը ենթակա են ոչնչացման՝ բացառությամբ «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերի:

 

III. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

19. Սեփականատերը կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձը հաշվառման գործողություններ կատարելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը (բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով և 17-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերի) և հետևյալ փաստաթղթերը՝

ա) տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու դեպքում՝

դիմում,

անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ (ֆիզիկական անձանց համար` հաշվառման վայրի նշումով կամ հաշվառման կամ փաստացի բնակության վայրից տրված տեղեկանքով),

տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթեր,

տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (հաշվառված տրանսպորտային միջոցների համար),

օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):

Կազմակերպությունները, բացի սույն ենթակետի առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ պարբերություններում նշված փաստաթղթերից, ներկայացնում են կազմակերպության կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը, ինչպես նաև լիազորված անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

բ) տրանսպորտային միջոցի վերահաշվառում կատարելու դեպքում՝

դիմում,

անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,

տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,

սույն կարգի 16-րդ կետում նշված գործողությունների կատարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը,

օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):

Կազմակերպությունները, բացի սույն ենթակետի առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ պարբերություններում նշված փաստաթղթերից, ներկայացնում են կազմակերպության կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը, ինչպես նաև լիազորված անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

գ) տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում՝

դիմում,

անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,

օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի),

տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,

համարանիշեր:

Կազմակերպությունները, բացի սույն ենթակետի առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ պարբերություններում նշված փաստաթղթերից, ներկայացնում են կազմակերպության կողմից լիազորված անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

դ) հաշվառված տրանսպորտային միջոցի օտարման հետ կապված հաշվառման գործողությունները կատարվում են հաշվառման ստորաբաժանումում լրացված`

օտարողի (ներկայացուցչի) և ձեռք բերողի (ներկայացուցչի) համատեղ դիմումի հիման վրա, եթե օտարումը ձևակերպված է հասարակ գրավոր գործարքով,

միայն ձեռք բերողի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե ձեռք բերողը ներկայացնում է կողմերի պահանջով նոտարի կողմից վավերացված օտարման պայմանագիր կամ հարկադիր կատարողի կամ անվճարունակության կառավարչի հետ կնքված օտարման պայմանագիր,

տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ժառանգի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե հաշվառվում է ժառանգի անվամբ։

 

IV. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Տրանսպորտային միջոցները մինչև 18 տարեկան կամ անգործունակ ճանաչված կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների անվամբ հաշվառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` նրանց ներկայացնող անձանց դիմումների հիման վրա:

21. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են այդ կազմակերպությունների անվանմամբ և հաշվառումից հանվում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա:

22. Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք հաշվառման գործողությունների կատարման ժամանակ ներկայացնում են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետությունում հաշվառման տվյալների մասին տեղեկանք (եթե հաշվառման մասին տվյալները բացակայում են կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթում):

23. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող անձինք հաշվառման գործողությունների կատարման ժամանակ ներկայացնում են փախստականի կարգավիճակը հաստատող վկայական:

24. Միջազգային երթևեկությանը մասնակցելու համար տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագրեր տրվում են հաշվառման վկայագրերի հիման վրա:

 

V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

25. Տրանսպորտային միջոցները հաշվառելու, վերահաշվառելու և հաշվառումից հանելու ժամանակ հաշվառման ստորաբաժանման ծառայողի (աշխատողի) կողմից՝

ա) զննվում է հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցը, ստուգվում է սեփականատիրոջ կամ լիազորված անձի ինքնությունը՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով, և տրանսպորտային միջոցի ու անձի տվյալները մուտքագրվում են համակարգիչ.

բ) համակարգիչ մուտքագրված տվյալները դիմումի տեսքով տպագրվում և հանձնվում են քաղաքացուն։ Նա այն ստորագրելուց հետո իրազեկվում է ցանկալի համարանիշեր ստանալու հնարավորության մասին, որից հետո դիմումը տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթերի, հաշվառման վկայագրի (նախկինում հաշվառված տրանսպորտային միջոցների համար) հետ միասին վերցվում է դիմումատուից.

գ) տեղեկացվում է տրանսպորտային միջոցը դրա համար նախատեսված սպասահրապարակ տեղափոխելու անհրաժեշտության մասին:

26. Համակարգչային կապի միջոցով ոստիկանության տեղեկատվական կենտրոնի համակարգչային բազայում ստուգվում է հաշվառվող տրանսպորտային միջոցի շարժիչի, թափքի, նույնացման համարի տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց ագրեգատների բազայում, ինչպես նաև անձի մասին տվյալների առկայությունը՝ հետախուզման մեջ գտնվող անձանց բազայում:

Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ տրանսպորտային միջոցը հաշվառող անձը, տրասնպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից որևէ մեկը գտնվում են հետախուզման մեջ, կամ առկա է համարակիր մասերի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն, ապա հաշվառող անձը համակարգչային կամ որևէ այլ կապի միջոցով դրա մասին տեղյակ է պահում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

27. Հաշվառման մասին տվյալները գրառվում են տրանսպորտային միջոցների հաշվառման (վերահաշվառման) մատյանում, համակարգչային ցանց մուտքագրված տվյալների և նոր հատկացվող համարանիշերի հիման վրա լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառման քարտ, և պատվիրվում է հաշվառման վկայագիր:

Հաշվառված (վերահաշվառված) կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոցների հաշվառման տվյալները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում փոխանցվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ պետական կառավարման մարմինների:

Տրանսպորտային միջոցների պետական հաշվառումն իրականացնող ստորաբաժանման համակարգչային ցանցը պետք է միացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգչային ցանցին:

28. Տրանսպորտային միջոցի վերահաշվառման ժամանակ փոփոխություններ են կատարվում տրանսպորտային միջոցների հաշվառման քարտում, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման (վերահաշվառման) մատյանում:

29. Տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելիս՝ փոփոխություններ են կատարվում տրանսպորտային միջոցների հաշվառման քարտում, գրառումներ են կատարվում տրանսպորտային միջոցների հաշվառումից հանման մատյանում, և տրվում է տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու մասին տեղեկանք, որում նշվում են հաշվառումից հանելու պատճառները (անձի հաշվառման տվյալի փոփոխություն, այլ համասեփականատիրոջ անվամբ վերագրանցում, տրանսպորտային միջոցի խոտանում, առուվաճառքի, փոխանակման, նվիրատվության, գրավի պայմանագրերի հիման վրա օտարում և այլ հիմքեր), հատկացված «ՏԱՐԱՆՑԻԿ» հաշվառման համարանիշերի ստացման և դրանց գործողության ժամկետները:

30. Տրանսպորտային միջոցի հաշվառման դեպքում սեփականատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին դիմում տալու օրը տրվում են հաշվառման վկայագիր և հաշվառման համարանիշ, իսկ վերահաշվառման դեպքում՝ միայն հաշվառման վկայագիր:

Եթե տեխնիկական սարքավորումների հետ կապված պատճառներով հնարավոր չէ հաշվառման վկայագիրը տալ նույն օրը, ապա սեփականատիրոջը տրվում է հաշվառման ժամանակավոր վկայագիր, որը նա ցանկացած ժամանակ իրավասու է փոխելու հիմնական հաշվառման վկայագրով:

31. Սահմանված դեպքերում հաշվառման համարանիշերը տրվում են հաշվառման համարանիշերի աճուրդից հետո` սահմանված ժամկետում:

32. Սույն կարգով նախատեսված հաշվառման գործողությունների համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաշվառման վկայագրի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշով, որում գերիշխում է երկնագույնը: Առանձին տարրեր պատկերված են հետևյալ կերպ՝

Երեսակողմը

Վերևից ներքև, ձախից աջ:

Հաշվառման վկայագրի վերևի եզրից 2 մմ հեռավորության վրա հաշվառման վկայագրի ամբողջ երկարությամբ անցնում են կապույտ գույնի և 2,8 մմ հաստությամբ 3 հորիզոնական շերտագծեր, որոնց միջև եղած հեռավորությունը 0,5 մմ է:

Ձախ եզրից 5 մմ-ի վրա, որտեղ 15 մմ երկարությամբ հորիզոնական շերտագծերը միաձուլվում են, զետեղված է Հայաստանի Հանրապետության միջազգային ծածկագիրը՝ «AM», 11.8 x 3.3 մմ չափերով և արծաթագույնով:

Վերևի շերտագծի կենտրոնով՝ ձախ եզրից 23 մմ-ի վրա, METALLIC պաշտպանիչ ներկով, 6 կետաչափ տպատառով տպված է «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ» անվանումը՝ հայերենով:

Երկրորդ շերտագծի կենտրոնով՝ ձախ եզրից 36 մմ-ի վրա, 6 կետաչափ Helvetica Bold տպատառով տպված է «ÑÂÈÄÅÒÅËÜÑÒÂÎ ÎÁ Ó×ÅÒÅ ÒÐÀÍÑÏÎÐÒÍÎÃÎ ÑÐÅÄÑÒÂÀ» անվանումը՝ ռուսերենով:

Երրորդ շերտագծի կենտրոնով՝ ձախ եզրից 45 մմ-ի վրա, 6 կետաչափ տպատառով տպված է «CERTIFICAT D`ENREGISTREMENT» անվանումը՝ ֆրանսերենով:

Հորիզոնական շերտագծերից 0,3 մմ ցած՝ հաշվառման վկայագրի ամբողջ երկարությամբ, 0,3 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ.

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

ÑÂÈÄÅÒÅËÜÑÒÂÎ ÎÁ Ó×ÅÒÅ ÒÐÀÍÑÏÎÐÒÍÎÃÎ ÑÐÅÄÑÒÂÀ

CERTIFICAT D`ENREGISTREMENT»։

Հաշվառման վկայագրի աջ կողմից՝ ներքևի կապույտ հորիզոնական շերտագծից ներքև, աջ եզրից 6,9 մմ հեռավորության վրա, ներքևից վերև շերտածածկված 3 ուղղաձիգ շերտերը՝ 35,5 x 2,3 մմ չափսերի, որոնք տեղակայված են մեկը մյուսից 1 մմ հեռավորությամբ, մարմնավորում են Հայաստանի Հանրապետության ազգային դրոշը: Շերտերի գույները ձախից աջ հետևյալն են՝ կարմիր, կապույտ, նարնջագույն:

Ուղղագիծ շերտագծերի վրա՝ կենտրոնում զետեղված է 16 մմ տրամաչափով շարժագիր (movigramma)՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ REPUBLIC OF ARMENIA FOR OFFICIAL USE ONLI» կիսաշրջան գրությամբ, ինչպես նաև բազմատարի նկար, որը դիտման անկյունը փոխելիս փայլփլում է ծիածանի գույներով:

Ավելի ներքևում՝ 17.98 x 2.65 մմ չափսի և արծաթագույն ֆոնի վրա զետեղված է կապույտ գույնով և 8 կետաչափ տպատառով «ARMENIA» գրառումը, որը վերևից և ներքևից սահմանափակված է 0,15 մմ հաստությամբ և 17,3 մմ երկարությամբ 2 լայնակի գծերի միջև:

Հաշվառման վկայագրի վերևի եզրից 12,5 մմ-ի և ձախ եզրից 2 մմ-ի վրա զետեղված են իրարից 0,6 մմ հեռավորության վրա գտնվող 2 անձնավորման դաշտեր՝ 81,6 x 3,4 մմ չափսերի:

Վերևի դաշտի կենտրոնում՝ հաշվառման վկայագրի ձախ եզրից մինչև 12,4 մմ նիշը, տպված է «ՏԵՐԸ» բառը, իսկ երկրորդ դաշտի կենտրոնում՝ «ВЛАДЕЛЕЦ» բառը: Այդ երկու դաշտի կենտրոնում՝ դաշտի ձախ եզրից 0,33 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը:

0,8 մմ ներքև և ձախ եզրից 2 մմ դեպի աջ զետեղված են իրարից 0,69 մմ հեռավորության վրա գտնվող 6 անձնավորման դաշտեր՝ 62 x 3,4 մմ չափսերի:

Վերևի դաշտի կենտրոնում՝ հաշվառման վկայագրի ձախ եզրից մինչև 12,4 մմ նիշը, տպված է «ՀԱՍՑԵՆ» բառը, իսկ երկրորդ դաշտի կենտրոնում՝ «АДРЕС» բառը: Այդ երկու դաշտերի կենտրոնում՝ դաշտի ձախ եզրից 0,3 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը:

1 մմ ներքև և հաշվառման վկայագրի ձախ եզրից 2 մմ դեպի աջ՝ ձախից աջ զետեղված են իրարից 2 մմ հեռավորության վրա գտնվող 2 անձնավորման դաշտեր՝ 30 x 4,5 մմ չափսերի:

Ձախ դաշտի կենտրոնով՝ դաշտի ձախ եզրից 0,3 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 5,5 մմ-ի վրա իրար տակ տպված են «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ Է ՏՐՎԱԾ» և «КЕМ ВЫДАНО» բառերը:

Աջ դաշտի կենտրոնով՝ դաշտի ձախ եզրից 0,3 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 5,5 մմ-ի վրա իրար տակ տպված են «ԱՄՍԱԹԻՎԸ» և «ДАТА» բառերը:

Ավելի աջ զետեղված են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի համարի անձնական դաշտը՝ 18,8 x 3 մմ չափսի:

Անձնավորման դաշտերի նշումները տպված են կապույտ PANTONE Blue 072 Ս գույնով և 3,8 կետաչափ Helvetica Bold italic տպատառով:

Անձնավորման դաշտերն առաջանում են հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ:

Հաշվառման վկայագրի ներքևում՝ մինչև ներքևի եզրը 2 մմ հեռավորության վրա, հաշվառման վկայագրի ամբողջ երկարությամբ անցնում է արծաթագույն և 0,8 մմ հաստությամբ լայնակի գիծ:

 

Դարձերեսը

 

Վերևից ներքև, ձախից աջ:

Հաշվառման վկայագրի վերևի եզրից 2 մմ ներքև՝ հաշվառման վկայագրի ամբողջ երկարությամբ, անցնում է 0,8 մմ լայնությամբ լայնակի արծաթագույն գիծ:

0,3 մմ ներքև՝ հաշվառման վկայագրի ամբողջ երկայնքով, 0,3 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ.

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

 

ÑÂÈÄÅÒÅËÜÑÒÂÎ ÎÁ Ó×ÅÒÅ ÒÐÀÍÑÏÎÐÒÍÎÃÎ ÑÐÅÄÑÒÂÀ

 

CERTIFICAT D`ENREGISTREMENT»։

 

Աջ կողմից՝ եզրից 9,5 մմ հեռավորության վրա, հաշվառման վկայագրի ամբողջ բարձրությամբ զետեղված է 0,015 մմ հաստությամբ պաշտպանիչ ֆոնային նկար՝ 16,5 մմ լայնքով:

Հաշվառման վկայագրի վերևի եզրից 4 մմ-ի և ձախ եզրից 2 մմ-ի վրա տեղակայված է 81,6 x 40 մմ չափսի ուղղանկյուն, որն առաջանում է հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ:

Անձնավորման դաշտերով աղյուսակը զետեղված է ուղղանկյան ներսում: Աղյուսակի կետերն իրարից բաժանված են PANTONE Blue 072 Ս գույնի ուղղահայաց և հորիզոնական 0,27 մմ հաստությամբ գծերով:

Աղյուսակի 3 ուղղահայաց գծերն ունեն 40 մմ երկարություն և տեղակայված են ձախ եզրից համապատասխանաբար 4,4 մմ, 42,2 մմ, 81,2 մմ հեռավորությամբ:

Աղյուսակի առաջին երկու սյունակները բաժանված են 6 հորիզոնական բջիջների՝ 4 մմ, 4 մմ, 4 մմ, 4 մմ, 4 մմ, 4 մմ, 4 մմ, 12 մմ հեռավորությամբ;

Առաջին և չորրորդ սյունակների բջիջների կենտրոնում, 1,8 մմ տրամագծով շրջաններում զետեղված են բջիջների համարները՝ 4 կետաչափ Helvetica Bold italic տպատառով:

Երկրորդ և երրորդ սյունակների բջիջներում՝ ուղղահայաց գծից 0,8 մմ դեպի աջ, իրար տակ հայերենով և ռուսերենով տպված են անձնավորման դաշտերի նշանակումները:

Անձնավորման դաշտերի նշանակումները տպված են 3,5 կետաչափ Helvetica Bold italic տպատառով:

Ստորև ներկայացված է աղյուսակը` ինքնօրինակ նշանակումներով.

5 ՀԱՇՎԱՌՄԱՆ
ՀԱՄԱՐԱՆԻՇԸ
ÍÎÌÅÐ Ó×ÅÒÀ
ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ
ÈÄÅÍÒÈÔ. ÍÎÌÅÐ(VIN)
11
6

ՄԱԿՆԻՇԸ,
ՏԻՊԱՐԸ


ÌÀÐÊÀ,
ÌÎÄÅËÜ

ՇԱՐԺԻՉԻ ՀԱՄԱՐԸ
ÍÎÌÅÐ ÄÂÈÃÀÒÅËß
12
ՀԵՆԱՍԱՀՔԻ ՀԱՄԱՐԸ
ÍÎÌÅÐ ØÀÑÑÈ
13
ԹԱՓՔԻ ՀԱՄԱՐԸ
ÍÎÌÅÐ ÊÓÇÎÂÀ
14
7 ՏՄ ՏԵՍԱԿԸ
ÒÈÏ ÒÑ
ՇԱՐԺԻՉԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿՎՏ /Ձ.ՈՒ.)
ÌÎÙÍÎÑÒÜ ÄÂÈÃÀÒÅËß (ÊÂÒ/Ë.Ñ.)
15
ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ
ÐÀÇÐÅØÅÍÍÀß ÌÀÊÑÈÌÀËÜÍÀß ÌÀÑÑÀ (ÊÃ)
16
8 ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ
ÒÈÏ ÊÓÇÎÂÀ
ԶԱՆԳՎԱԾԸ՝ ԱՌԱՆՑ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ (ԿԳ)
ÌÀÑÑÀ ÁÅÇ ÍÀÃÐÓÇÊÈ (ÊÃ)
17
9 ԳՈՒՅՆԸ
ÖÂÅÒ
ՀԱՏՈՒԿ
ՆՇՈՒՄՆԵՐ

ÎÑÎÁÛÅ
ÎÒÌÅÒÊÈ
18
10 ԹՈՂԱՐԿՄԱՆ
ՏԱՐԵԹԻՎԸ
ÃÎÄ ÂÛÏÓÑÊÀ

Հաշվառման վկայագրի ներքևում՝ ամբողջ երկարությամբ, ներքևի եզրից 9 մմ հեռավորությամբ անցնում է 0,5 մմ հաստությամբ արծաթագույն գիծ:

Երկու կողմերի վրա՝ հաշվառման վկայագրի ամբողջ մակերեսով, աննկատ, բազմակի անգամ, ձախից աջ կրկնվում է 23 կետաչափ Helvetica Bold OUTLINE տպատառ, դեղին գույնի գրությունը, որն ունի հետևյալ տեսքը՝

Անձնավորման դաշտերի տվյալներն անցկացվում են հայերենով և ռուսերենով
(7 կետաչափ տպատառ):

 

Երեսակողմը (7 կետաչափ տպատառ)

 

1. ԱՄՏՄ-ի տիրոջ ազգանունը, անունը և հայրանունը կամ հիմնարկի (կազմակերպության) անվանումը (յուրաքանչյուր լեզվով՝ առավելագույնը 40 նիշ)

2. Հասցեն (երկիր, մարզ (շրջան), բնակավայր, փողոց, տուն, բնակարան) (յուրաքանչյուր լեզվով՝ առավելագույնը 100 նիշ)

3. Ում կողմից է տրված (ծածկագիրը՝ 3 նիշով)

4. Հաշվառման ամսաթիվը (10 նիշ)

Հաշվառման վկայագրի համարը (ներքևի աջ անկյունում՝ 1 տառ, 7 թիվ):

 

Դարձերեսը (6,5 կետաչափ տպատառ)

 

Հաշվառման համարանիշը (10 նիշ), 8 կետաչափ տպատառ

Մակնիշ, տիպար՝ տեքստ՝ հայերենով և ռուսերենով (յուրաքանչյուր լեզվով՝ առավելագույնը 36 նիշ)

Տրանսպորտային միջոցի տեսակը (յուրաքանչյուր լեզվով՝ առավելագույնը 18 նիշ)

Թափքի տեսակը (յուրաքանչյուր լեզվով՝ առավելագույնը 18 նիշ)

Գույնը (յուրաքանչյուր լեզվով՝ առավելագույնը 36 նիշ)

Տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը (4 նիշ)

Նույնացման համարը (VIN) (17 նիշ)

Շարժիչի համարը (14 նիշ)

Հենասահքի համարը (14 նիշ)

Թափքի համարը (14 նիշ)

Շարժիչի հզորությունը՝ կվտ/ձ.ու. (7 նիշ)

Թույլատրելի առավելագույն զանգվածը՝ կգ (6 նիշ)

Զանգվածը՝ կգ, առանց բեռնվածության (6 նիշ)

Հատուկ նշումներ (ՊԱՏ) (6 նիշ)

Հաշվառման վկայագրի ներքևի եզրից 2,5 մմ բարձր լուսափորագրման եղանակով անձնավորվում է 4 մմ բարձրությամբ ISO համօրինակի նրբագծային ծածկագիրը (ծածկագրի երկարությունը՝ 14 նիշ):

 

   

   

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ


AM


  


ÑÂÈÄÅÒÅËÜÑÒÂÎ ÎÁ Ó×ÅÒÅ ÒÐÀÍÑÏÎÐÒÍÎÃÎ ÑÐÅÄÑÒÂÀ


   


      


CERTIFICAT D`ENREGISTREMENT

 

1 ՏԵՐԸ

ÂËÀÄÅËÅÖ

2 ՀԱՍՑԵՆ

ÀÄÐÅÑ   

 

ARMENIA

 

3 ՈՒՄ ԿՈՂՄԻՑ Է ՏՐՎԱԾ

ÊÅÌ ÂÛÄÀÍÎ

 

4 ԱՄՍԱԹԻՎԸ

ÄÀÒÀ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը (այսուհետ` միջազգային վկայագիր) 86,7 x 120 մմ չափսերի՝ չորս էջից բաղկացած գրքույկ է: Այն երկնագույն է:

2. Միջազգային վկայագրի կազմի առաջին էջը տպագրվում է ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն և հայերեն։

3. Միջազգային վկայագրի մյուս էջերը լրացվում են անգլերենով և ռուսերենով:

4. Միջազգային վկայագրի կազմի հիմներեսին նշվում են՝

որպես վերտառություն՝ նշվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «ÐÅÑÏÓÁËÈÊÀ ÀÐÌÅÍÈß» ու «LA REPUBLIQUE DE ARMENIE» բառերը և Հայաստանի Հանրապետության «AM» տարբերիչ նշանը.

այնուհետ հերթականությամբ՝

«LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE», «INTERNATIONAL MOTOR
TRAFFIC», «ÌÅÆÄÓÍÀÐÎÄÍÎÅ ÄÎÐОÆÍÎÅ ÄÂÈÆÅÍÈÅ», «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ» բառերը.

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ» բառերը.

Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիան և համարը՝ ME N

Միջազգային վկայագրի 2-րդ էջում ըստ հերթականության լրացվում են՝

«A Registration number» «Íîìåð ó÷åòà» տողում՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը (օրինակ՝ 61 ԼՍ 500).

«D Model» «Ìàðêà, ìîäåëü ÒÑ» տողում՝ տրանսպորտային միջոցի մակնիշը և մոդելը (օրինակ՝ VAZ-2110).

«B Production year» «Ãîä âûïóñêà» տողում՝ տրանսպորտային միջոցի արտադրության տարեթիվը.

«Engine» «Íîìåð äâèãàòåëÿ» տողում՝ տրանսպորտային միջոցի շարժիչի համարը.

«Chassi» «Íîìåð øàññè» տողում` տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի համարը.

«Body» «Íîìåð êóçîâà» տողում` տրանսպորտային միջոցի թափքի համարը.

«Color» «Öâåò» տողում` տրանսպորտային միջոցի գույնը.

«E Ident (VIN)» «Èäåíòèôèêàöèîííûé íîìåð» տողում՝ տրանսպորտային միջոցի իդենտիֆիկացիոն համարը.

«G Permissible. max weight» «Ðàçð. ìàêñèì. ìàññà» տողում՝ տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը.

«H DIN» «Ìàññà áåç íàãðóçêè» տողում՝ տրանսպորտային միջոցի զանգվածը՝ առանց բեռնվածության։

Միջազգային վկայագրի 3-րդ էջում ըստ հերթականության լրացվում են՝

«C Owner or Holder» «Âëàäåëåö» տողում` միջազգային վկայագիրն ստացողի ազգանունը, անունը (օրինակ՝ «BABAYAN SAMVEL», «БАБАЯАН САМВЕЛ») կարող է լրացվել նաև հայրանունը կամ ամուսնու անունը.

«Adress» «Ìåñòî æèòåëüñòâà» տողում` միջազգային վկայագիրն ստացողի բնակության վայրը (հասցեն) (օրինակ՝ «Mamikonian st. #10/5, YEREVAN, RA», «ÐÀ, ã. Åðåâàí, óë. Ìàìèêîíÿí, äîì 10, êâ. 5»).

«Special notes» «Îñîáûå îòìåòêè» տողում՝ տրանսպորտային միջոցին վերաբերող հատուկ նշումները կամ, կցորդի առկայության դեպքում, վերջինիս հաշվառման մակնիշը և համարանիշը.

«Issued at» «Âûäàíî» տողում` միջազգային վկայագիրը հատկացնող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման անվանումը (օրինակ՝ THE DEPARTMENT OF AUTOMOBILE INSPECTION) («YEREVAN, ARMENIA», «ARMAVIRI MARZ, ARMENIA»).

«Issued date» «Äàòà âûäà÷è» տողում՝ միջազգային վկայագիրը տալու

ամսաթիվը (օրինակ՝ 24.02.2002 թ.).

«F Valid by» «Äåéñòâèòåëüíî äî» տողում՝ միջազգային վկայագրի գործողության ժամկետը.

«Firma» «Ïîäïèñü» տողում` միջազգային վկայագիրը հատկացնող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավարի ազգանունը, ստորագրությունը և կնիքի տեղը:

Միջազգային վկայագրի 4-րդ էջում ըստ հերթականության գրված են՝

«Îò÷óæäåíèå áåç ðàçðåøåíèÿ îðãàíîâ òàìîæíè ÐÀ çàïðåùàåòñÿ» և «Alienation without the prmission of customs bodies of RA is forbidden» բառերը, իսկ ազատ մասը նախատեսված է այլ նշումների համար:

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18655

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.06.2015, N 621-Ն 04.07.2015, N 1853-Ն
09.09.2010, N 1251-Ն 16.10.2010, N 1853-Ն
24.06.2010, N 797-Ն 17.07.2010, N 1853-Ն
18.02.2010, N 177-Ն 20.03.2010, N 1853-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան