Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջԵՎ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով հողատարածքի նվիրատվության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
«Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիային համապատասխան,
հիմք ընդունելով փոխադարձության սկզբունքը,
համաձայնեցին հետևյալի շուրջ.
Հոդված 1 |
Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով տրամադրում է 0,7 հեկտար հողատարածք (հող թիվ 53), որը գտնվում է Աբու-Դաբիի 2/59 արևմտյան մասի Դիվանագիտական թաղամասում, դեսպանության շենքի կառուցման համար։
Հոդված 2 |
Հայաստանի Հանրապետությունը Արաբական Միացյալ Էմիրություններին սեփականության իրավունքով տրամադրում է 0,7 հեկտար հողատարածք Երևանում՝ Ծովակալ Իսակովի պողոտայում, դեսպանության շենքի կառուցման համար։
Հոդված 3 |
1. Հայկական կողմը կատարում է անհրաժեշտ բոլոր ծախսերը, որոնք պահանջվում են 0,7 հեկտար հողատարածքի (հող թիվ 53) վրա, որը գտնվում է Աբու-Դաբիի 2/59 արևմտյան մասի Դիվանագիտական թաղամասում, իր դեսպանության շենքի կառուցման համար։
2. Արաբական կողմը կատարում է անհրաժեշտ բոլոր ծախսերը, որոնք պահանջվում են Երևանում՝ Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքի վրա իր դեսպանության շենքի կառուցման համար։
Հոդված 4 |
Յուրաքանչյուր կողմ սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված հողատարածքների վրա շինությունների կառուցման, ընդարձակման և վերակառուցման աշխատանքներն իրականացնում է ներպետական օրենսդրության համաձայն և իրավասու մարմնի թույլտվությամբ։
Հոդված 5 |
Սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված հողատարածքներում շինությունների կառուցման, ընդարձակման և վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով`
1. Յուրաքանչյուր Կողմ ազատ է հրավիրելու ընկերություններ ընդունող կամ իր երկրից՝ նախագծման, շինարարական աշխատանքների, ստուգման, հսկողության կամ աշխատանքների ընդունման նպատակով։
2. Վերը նշված աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ նյութերը և սարքավորումները երկրների տարածք են ներմուծվում առանց մաքսային տուրքերի։
3. Ընդունող երկիրը պարտավոր է կարգավորել վերը նշված աշխատանքներին մասնակցող անձնակազմին արտոնագիր տրամադրելու հետ կապված հարցերը։
Հոդված 6 |
Այն շինությունները, որոնք պետք է կառուցվեն սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված տարածքներում, դառնում են, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների սեփականությունը։ Կառուցման աշխատանքների ավարտից հետո Կողմերը միմյանց կաջակցեն սեփականության իրավունքի պետական գրանցման հարցում:
Հոդված 7 |
Վերը նշված տարածքները, ինչպես նաև Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված՝ կառուցման ենթակա շինությունները պետք է օգտագործվեն բացառապես դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների համար, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի կեցության համար։ Այլ նպատակներով դրանց օգտագործումն արգելվում է։ Կողմերից ոչ մեկն իրավունք չունի վաճառելու, վարձակալությամբ տալու կամ փոխանցելու սույն Համաձայնագրում նշված հողատարածքները և շինությունները՝ առանց մյուս Կողմի թույլտվության։
Հոդված 8 |
Կողմերի միջև ծագած՝ սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրարկման հետ կապված բոլոր վեճերը պետք է լուծվեն բարեկամական խորհրդակցությունների միջոցով։
Հոդված 9 |
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական օրենսդրությամբ պահանջվող համապատասխան ընթացակարգերը կատարելու մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և վավերական է անորոշ ժամկետով:
Սույն Համաձայնագիրը դադարում է գործել դադարեցման մասին Կողմերից մեկի գրավոր ծանուցումը ստանալու օրվանից 6 ամիս հետո:
Կատարված է Երևան քաղաքում 2009 թվականի հունիսի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, արաբերեն և անգլերեն. ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. նոյեմբերի 23-ին: