Գլխավոր տեղեկություն
Համար
N 167-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.03.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.182
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2010 թվականի N 167-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի 4.3.5-րդ «Հարկային և մաքսային համակարգեր» բաժնի 6-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 6.2-րդ ենթակետի 4-րդ սյունակում «Հարկ վճարողների թվով 5 սպասարկման կենտրոնների առկայություն և այդ կենտրոնների միջոցով ծառայությունների մատուցում» բառերը փոխարինել «Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ընթացակարգերի սահմանում» բառերով.

2) 6.2-րդ ենթակետի 5-րդ սյունակում «Սպասարկման կենտրոնների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող հարկ վճարողների թվաքանակի ավելացում 15 տոկոսային կետով» բառերը փոխարինել «Հարկ վճարողների թվով 5 սպասարկման կենտրոնների առկայություն և այդ կենտրոնների միջոցով ծառայությունների մատուցում» բառերով.

3) 6.3-րդ ենթակետի 4-րդ սյունակից հանել «Հարկ վճարողներին անհրաժեշտ հիշեցում-ծանուցումների մինչև 30 տոկոսի ներկայացում» բառերը.

4) 6.3-րդ ենթակետի 5-րդ սյունակում «Հաշվետվությունների գերազանցապես (60 տոկոս) էլեկտրոնային տարբերակով կամ փոստով ներկայացում» բառերը փոխարինել «Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով կամ փոստով ներկայացման 20 տոկոսով աճի ապահովում` նախորդ տարվա նկատմամբ» բառերով.

5) 6.3-րդ ենթակետի 6-րդ սյունակում «Հաշվետվությունների գերազանցապես (90 տոկոս) էլեկտրոնային տարբերակով կամ փոստով ներկայացում» բառերը փոխարինել «Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով կամ փոստով ներկայացման 20 տոկոսով աճի ապահովում` նախորդ տարվա նկատմամբ» բառերով.

6) 6.5-րդ ենթակետի 4-րդ սյունակում «60 տոկոսից ավել ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրություն` ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի միջոցով» բառերը փոխարինել «Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի իրավական հիմքերի և ընթացակարգի սահմանում» բառերով.

7) 6.5-րդ ենթակետի 5-րդ սյունակում «80 տոկոսից ավել ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրություն` ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի միջոցով» բառերը փոխարինել «Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ամբողջական գործարկում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 2

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան