«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2003 թվականի N 918-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի հինգերորդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`
ա) Ռուսաստանի Դաշնության «Ռոսավիասպեցկոմպլեկտ» փակ բաժնետիրական ընկերության մասնակցությամբ` 50/50 տոկոս մասնակցության չափով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն` 177500,0 հազար դրամ կանոնադրական կապիտալով.
բ) ստեղծվող փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում, որպես 50 տոկոս մասնակցություն, ներդնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին հատուկ կոնստրուկտորական բյուրոյի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 299874,6 հազար դրամ հաշվեկշռային և 87750,0 հազար դրամ շուկայական արժեքով գույքը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի կառավարման լիազորությունը վերապահել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Ընդունել ի գիտություն, որ Ռուսաստանի Դաշնության «Ռոսավիասպեցկոմպլեկտ» փակ բաժնետիրական ընկերության մասնակցության չափն ստեղծվող փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 87750,0 հազար դրամ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|