ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2010 թվականի N 95-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաստատված` oտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների oրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 25-ին (արձանագրություն N 13/09) հաստատված «Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում 2010 թվականին ճանապարհահատվածների վերականգնման նախագծերի և բնապահպանական կառավարման պլանների նախապատրաստում ու շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչել «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ (Հայաստան) և «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ (Հայաստան) կազմակերպություններից կազմված համատեղ ձեռնարկությունը` 532,935,672 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի) մրցութային առաջարկով (1,385,400 ԱՄՆ-ի դոլար գումարին համարժեք):
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. փետրվարի 9
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|