ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2010 թվականի N 260-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 840-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 14 հավելվածի N 14.11 աղյուսակի ծրագրային դասիչ Ը004 ԱԾ03-ում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ» բառերը փոխարինել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայում գրանցված «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «2010 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին Չինաստանի ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության պայմանագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու մասին» N 840-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի երրորդ պարբերությունում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն` որպես ազգային օպերատոր, իրականացնում է» բառերը փոխարինել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայում գրանցված «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությունը, որպես ազգային օպերատորներ, իրականացնում են» բառերով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից հատկացվող 500000.0 հազ. դրամ միջոցների շրջանակներում`
ա. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` 200000.0 հազ. դրամի չափով` առաջին եռամսյակում` 100000.0 հազ. դրամ և երկրորդ եռամսյակում` 100000.0 հազ. դրամ` N 2 հավելվածով նախատեսված` 2010 թվականի ընթացքում միջոցառումներն իրականացնելու նպատակով,
բ. «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» Շանհայում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գրանցված ընկերության հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` 300000.0 հազ. դրամի չափով` առաջին եռամսյակում` 265000.0 հազ. դրամ և երկրորդ եռամսյակում` 35000.0 հազ. դրամ` N 2 հավելվածով նախատեսված` 2010 թվականի ընթացքում միջոցառումներն իրականացնելու նպատակով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 260-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 840-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՆՀԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` «ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ՔԱՂԱՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ 2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
Միջոցառումը |
Աշխատանքների նկարագիրը |
Նախատեսվող ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
Աշխատանքի կատարման վիճակը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ | |||||
1. |
Ազգային օրվա հայտի ներկայացում կազմակերպիչներին |
Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի ազգային օրվա անցկացման համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ կազմակերպիչներին, որի մեջ կնշվի նախընտրելի ժամկետը: Հայաստանի ազգային օրվա համար ներկայացվել է առաջարկություն անցկացնել այն 2010 թ. սեպտեմբերի 21-ին: |
2009 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
կատարված է |
2. |
Հայաստանյան մասնակցության հայեցակարգի մշակում |
Կմշակվի հայաստանյան մասնակցության հայեցակարգը, որը հիմք կհանդիսանա ցուցահանդեսին մասնակցության խորագրի ներկայացմանը: Ստեղծագործական խումբը կնախագծի տաղավարը` ըստ մշակված հայեցակարգի։ |
2009 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
կատարված է |
3. |
Տեղեկատվության և համագործակցության մասին նամակ-առաջարկ կազմակերպություններին |
Զարգացման հայկական գործակալության կողմից կուղարկվեն նամակներ համապատասխան տեղեկատվությունն ստանալու, ինչպես նաև կոմերցիոն մասի կազմակերպման վերաբերյալ։ |
2009 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
կատարված է |
4. |
Մասնակցության պայմանագրի ներկայացում |
Չինական կողմից ստացված մասնակցության պայմանագրի ձևի հիման վրա կլրամշակվի հայաստանյան մասնակցության պայմանագիրը, որը կուղարկվի ՀՀ կառավարություն` հավանություն ստանալու նպատակով: |
2009 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
կատարված է |
5. |
Կոմերցիոն մասի կազմակերպում |
ԶՀԳ-ի կողմից կմշակվի ՀՀ տաղավարի կոմերցիոն մասի հայեցակարգը և «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությունը կիրականացնի դրա կազմակերպումը ցուցահանդեսում։ |
2009 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
|
6. |
Հաստատված մասնակցության պայմանագրի կնքում կազմակերպիչների հետ |
ՀՀ կառավարության կողմից հաստատված մասնակցության պայմանագիրը կկնքվի կազմակերպիչների հետ: |
2009 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
կատարված է |
7. |
Տաղավարի նախագծում |
Կնախագծվի ՀՀ տաղավարը, կկատարվեն դիզայներական մշակումները, կհաստատվի էքսպոզիցիան, տաղավարը կներկայացվի 3-Դ անիմացիայի միջոցով: Ընտրված ճարտարա-պետական ընկերության կողմից կպատրաստվի և կթարգմանվի չիներեն նախագծի կառուցապատման և ձևավորման պլանը։ |
2009 թ. |
Կազմակերպչական կոմիտե |
կատարված է |
8. |
Չինական կողմին ֆինանսական աջակցության հայտի ներկայացում |
Պայմանագիրը կնքելուց հետո բանակցություններ կվարվեն չինական կողմի հետ և կներկայացվի ֆինանսական աջակցության հայտ: |
2009 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
կատարված է |
9. |
Ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերության ընտրություն |
ՀՀ տաղավարի ներքին հարդարանքը պետք է իրականացնի կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերություններից մեկը, որի ընտրությունն էլ կկատարվի մրցույթի միջոցով։ |
2009 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
կատարված է |
10. |
Ցուցահանդեսի գովազդային նյութերի պատրաստում և ձեռքբերում |
Մրցութային կարգով կընտրվեն այն ընկերությունները, որոնցից կպահանջվի հետևյալը` |
2010 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
|
11. |
ՀՀ տաղավարի ցուցանմուշների և դեկորացիաների ձեռքբերում ընտրված ընկերություններից |
Կազմակերպչական կոմիտեի պահանջի հիման վրա ընտրված ընկերությունների կողմից կիրականացվի ՀՀ տաղավարում ցուցադրվելիք ցուցանմուշների և թեմատիկ դեկորացիաների պատվիրում և ձեռքբերում: Դրանք պետք է համապատասխանեն ՀՀ տաղավարի ընդհանուր թեմատիկային: |
2010 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
|
12. |
Ցուցանմուշների և այլ անհրաժեշտ պարագաների տեղափոխում ցուցահանդես |
Ձեռք բերված նյութերը և դեկորացիաները կհավաքագրվեն, կփաթեթավորվեն, ընտրված ընկերության կողմից կմաքսավորվեն Հայաստանում, կառաքվեն, կմաքսազերծվեն Չինաստանում, կառաքվեն ցուցահանդես, կպահեստավորվեն ցուցահանդեսի տարածքում։ |
2010 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
|
13. |
ՀՀ տաղավարի ներքին հարդարանք և դեկորացիաների տեղադրում |
Ընտրված արտոնագրված ընկերության կողմից կիրականացվի ՀՀ տաղավարի ներքին հարդարանքը և դեկորացիաների տեղադրումը` ԶՀԳ-ի կողմից ներկայացված նախագծի հիման վրա: |
2009 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
|
14. |
Մուլտիմեդիա ծրագրի պատվիրում |
Տաղավարում առկա տեղեկատվական ակտիվ էկրանների (touch screen), ինչպես նաև էքսպո օնլայն ծրագրի համար մրցութային կարգով ընտրված ընկերությունից կպատվիրվեն համապատասխան համակարգչային ծրագրերը, որոնք էլեկտրոնային ձևով կներկայացնեն ՀՀ տաղավարը և Հայաստանը: |
2009 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
|
15. |
Տաղավարի նախապատրաստման նպատակով աշխատողների գործուղում Շանհայ |
ՀՀ տաղավարի շինարարության ընթացքի վերահսկման համար կապալառու ընկերությունների հետ բանակցությունների իրականացման նպատակով ԶՀԳ-ի աշխատողներն ու Կազմակերպչական կոմիտեի անդամները կգործուղվեն Շանհայ: |
2009 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
|
16. |
Գույքի և անձնակազմի ապահովագրություն |
Ցուցահանդեսի անցկացման ժամանակահատվածում ցուցադրվելիք գույքն ապահովագրվելու է կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերության կողմից, ինչպես նաև կգործի Հայաստանից մեկնած անձնակազմի ապահովագրությունը: |
2010 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
|
17. |
Տաղավարի ենթակառուցվածքի ձեռքբերում և մոնտաժում/ տեխնիկական հագեցվածության ապահովում |
Ընտրված ընկերության կողմից կիրականացվեն հետևյալ աշխատանքները` օդափոխության համակարգի մոնտաժում և համապատասխան պարագաների ձեռքբերում, գրասենյակի կահավորման և սարքավորումների ձեռքբերում, մոնտաժում և ապամոնտաժում, ջրի և կոյուղու համակարգերի մոնտաժում, էլեկտրականության, հեռահաղորդակցական ցանցի և անվտանգության համակարգերի մոնտաժում և համապատասխան պարագաների ձեռքբերում, մուլտիմեդիա համակարգի, ձայնային համակարգի, լուսավորության համակարգի և վիդեոհամակարգի ձեռբերում և մոնտաժում։ |
2010 թ. |
«Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն |
|
ԷՔՍՊՈ 2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ |
|||||
18. |
Սպասարկող անձնակազմի գործուղում ցուցահանդես |
Հայաստանի տաղավարում աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է ԶՀԳ-ի 12 աշխատողի գործուղում ցուցահանդեսի անցկացման ընթացքում` 6 ամիս ժամանակահատվածով (1 մարդ 2 ամիս), որտեղ ըստ ժամանակացույցի նոր աշխատողն էստաֆետը կհանձնի 30 օր համատեղելով նախորդի հետ, այնուհետև միանձնյա կկատարի իր պարտականությունները (օրապահիկ, գիշերավարձ, ավիատոմսեր): Տաղավարում միաժամանակ կգտնվի 4 աշխատող: |
2010 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
|
19. |
Ընթացիկ աշխատանքներ |
Տաղավարի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտություն կա վարձակալել համապատասխան չինացի մասնագետներին, քարտուղար (2 չինացի մասնագետ, ովքեր կաշխատեն տաղավարում ամբողջ ցուցահանդեսի ընթացքում), թարգմանիչ (2 չինացի մասնագետ, ովքեր կաշխատեն տաղավարում ամբողջ ցուցահանդեսի ընթացքում): Կիրականացվեն նաև տաղավարի շահագործման համար անհրաժեշտ ընթացիկ վճարումներ, դրանք են. էլեկտրաէներգիայի վճար, ջրմուղ-կոյուղու վճար, հեռահա-ղորդակցության վճար, աղբահանության վճար, տաղավարի շահագործում, անվտանգության |
2010 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
|
20. |
Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի ազգային օրվա անցկացում |
Ցուցահանդեսի անցկացման ընթացքում նախատեսվում է անցկացնել Հայաստանի ազգային օր, որն ըստ նախնական պայմանավորվածության կանցկացվի 2010 թ. սեպտեմբերի 21-ին: Օրը պատշաճ անցկացնելու նպատակով Հայաստանից ցուցահանդես կգործուղվեն ստեղծագործական համույթներ, ինչպես նաև կիրականացվի ՀՀ պաշտոնական պատվիրակության ընդունելություն: Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է կազմակերպել տոնական ֆուրշետ, որտեղ հյուրերը կճաշակեն հայկական ուտեստներ և կկազմակերպվեն ներկայացումներ, որոնք կշարունակվեն ևս 4 օր: |
2010 թ. |
ՀՀ մշակույթի նախարարություն |
|
21. |
Տաղավարի ապամոնտաժման նպատակով 2 աշխատողի գործուղում Շանհայ |
ՀՀ տաղավարի ապամոնտաժման աշխատանքների վերահսկման, ինչպես նաև գույքագրման և որոշ պարագաների առաքման համար |
2010 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
|
22. |
Հայաստանյան մասնակցության ազգային օպերատորի գլխավորությամբ անկախ փորձագետի |
ԶՀԳ-ի կողմից կազմակերպիչների հետ միասին կիրականացվեն ցուցահանդեսի կատարողական ակտերի ստորագրման գործընթացները։ |
2010 թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
|
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
|||||
23. |
Ցուցահանդեսի ավարտից հետո տաղավարի ապամոնտաժում |
Ցուցահանդեսի փակումից հետո կիրականացվեն տաղավարի ապամոնտաժում, գույքի փաթեթավորում, մաքսային ձևակերպումներ և տեղափոխում Հայաստան։ |
2010 թ. |
«Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն |
|
ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐ |
|||||
24. |
Չնախատեսված ծախսեր |
2009-2010 թթ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|