Գլխավոր տեղեկություն
Համար
N 229-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.03.2005-03.02.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 օգոստոսի 2004 թվականի N 229-Ա
                                                                                
«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 23-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Թբիլիսյան խճուղու և Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարի միջև գտնվող` 6.5 հեկտար մակերես ունեցող հողատարածքի վրա տեղակայված` 866773 դրամ (այդ թվում` ավելացված արժեքի հարկը) հաշվեկշռային արժեք ունեցող «Մանկական ավտոքաղաք» անավարտ շինարարության օբյեկտը (այսուհետ` օբյեկտ):

2. Սույն որոշման 1-ին կետով առանձնացված և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 86276 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Վեմ» բարեգործական հասարակական կազմակերպությանը (այսուհետ` գնորդ):

3. Սահմանել մասնավորեցվող օբյեկտի գինը` մեկ ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) «Վեմ» մարդասիրական կենտրոն» ծրագրով մինչև 2009 թվականի վերջը կատարել 2533 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում, այդ թվում`

նախագծային, արտաքին կոմունիկացիաների տեխնիկական պայմանների ապահովման, փորձաքննական և այլ աշխատանքներ` 108 հազ. ԱՄՆ-ի դոլար,

առանձնատնային լուծումներով մանկատան համալիրի կառուցում` նախատեսված դպրոցական տարիքի 100 երեխայի համար` 625 հազ. ԱՄՆ-ի դոլար,

արտադրական միավորներից բաղկացած` հաշմանդամների վերականգնողական կենտրոնի համալիրի կառուցում` 500 հազ. ԱՄՆ-ի դոլար,

բնակարանատիպ ծերանոցային համալիրի կառուցում` նախատեսված 100 ծերի համար` 750 հազ. ԱՄՆ-ի դոլար,

ինժեներական ենթակառուցվածքներ` ջրամատակարարում, ոռոգման ցանց, կաթսայատուն և ջեռուցման համակարգ, գազամատակարարում, էլեկտրամատակարարում, կապ, բարեկարգում, ցանկապատում և այլ աշխատանքներ` 550 հազ. ԱՄՆ-ի դոլար.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի մասնավորեցումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5. Գնորդի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով սահմանել, որ մասնավորեցման օբյեկտը համարվում է գրավադրված և գնորդի կողմից ստանձնվող պարտավորությունների չկատարման դեպքում վերադարձվում է Հայաստանի Հանրապետությանը` առանց կատարված ծախսերի հատուցման:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետով սահմանված վճարման կատարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի մասնավորեցման և մասնավորեցման օբյեկտի գրավադրման մասին պայմանագրեր:

Գույքի մասնավորեցման պայմանագրում ամրագրել պայմանագրի դադարեցման պահանջ` սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ներդրումային պարտականությունները չկատարելու դեպքում:

7. Երևանի քաղաքապետին` սույն որոշման 6-րդ կետով սահմանված պայմանագրերի կնքումից հետո գնորդի հետ կնքել 6.5 հեկտար հողատարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 3
Երևան