Գլխավոր տեղեկություն
Համար
N 673-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2007 թվականի N 673-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 370 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 370 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի
 կանոնադրության`

ա. 1-ին կետում «օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» բառերը փոխարինել «օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով,

բ. 8-րդ կետի «բ» ենթակետից հանել «լրացնել որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացու անձնական քարտը» բառերը,

գ. 8-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 8-րդ կետի «է», 9-րդ կետի «ա» ենթակետերում և 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով,

ե. 9-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 24
Երևան

 

 Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2007 թվականի
սեպտեմբերի 24-ի N 673-Ա որոշման

 

 

«Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թվականի
հունիսի 20-ի N 370 որոշմամբ

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Գ. Դանիելյան  - ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)
 
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
 
Ա. Վարդանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
 
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
 
Ա. Կիրակոսյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 
Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
   
Հ. Հարությունյան - ՀՀ ոստիկանության պետ
   
Ա. Կարապետյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»: