ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 1403-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՌԻՄԱ ԳԱԶԱՐՈՎԱՅԻՆ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի ուսանողական ավանի 2-րդ մասնաշենքի N 716 սենյակի բնակիչ, փախստական Ռիմա Գազարովային ճանաչել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի շահառու:
2. Ռիմա Գազարովայի բնակարանային խնդիրը լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի N 118-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին ձեռք բերվող բնակարաններից 1-սենյականոց բնակարանի հատկացմամբ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|