ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2009 թվականի N 1463-Ա
«ԲԵԿՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությանը 2010 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) ամոնիտ N 6 ԺՎ` փոշի | 100000 կգ |
2) ամոնիտ N 6 ԺՎ` փամփուշտ` Փ 32 մմ տրամագիծ | 200000 կգ |
3) էմուլսիոն բաղադրանյութ ԱՍ-25Պ | 200000 կգ |
4) շաշկա-դետոնատոր Տ-400Գ | 50000 կգ |
5) կապսուլ-դետոնատոր | 300000 հատ |
6) կրակատար քուղ | 6500000 գծմ |
7) էլեկտրադետոնատոր | 200000 հատ |
8) դետոնացիոն քուղ | 200000 գծմ |
9) ոչ էլեկտրական պայթեցման միջոց ՍԻՆՎ-Ս/ ԴԻՆՎ-Ս | 60000 հատ |
10) ոչ էլեկտրական պայթեցման միջոց ՍԻՆՎ-Պ/ ԴԻՆՎ-Պ | 20000 հատ |
11) ոչ էլեկտրական պայթեցման միջոց ՍԻՆՎ-Շ/ ԴԻՆՎ-Շ | 200000 հատ: |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման և վերջնական օգտագործման հավաստագրերի տրամադրումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|