Գլխավոր տեղեկություն
Համար
N 321-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2010-28.05.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.14/15(749) Հոդ.391
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2010 թվականի N 321-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010/2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2010/2011 ուսումնական տարվա`

1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը`

ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ` 122 տեղ` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով,

բ. նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ` 247 տեղ.

2) դոկտորանտուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ` 14 տեղ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2010/2011 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետությունում 2010/2011 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի` իրենց տրամադրված տեղերի շրջանակում.

2) Հայաստանի Հանրապետությունում 2010/2011 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա ուսուցմամբ պահուստային տեղերի բաշխումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

4. Միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության պետական բուհեր և գիտական կազմակերպություններ ընդունված ասպիրանտների ուսուցման ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. ապրիլի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 18-ի N 321-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010/2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

NN ը/կ Բուհի անվանումը Գերատեսչական պատկանելությունը Մաս-նագի-տության դասիչը Մասնագիտությունը Բաշխումը
ասպի-րան-տուրա դոկտո-րան-տուրա
1 2 3 4 5 6 7
1. Երևանի պետական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.01.01 մաթեմատիկական անալիզ 1  
2. Ա.01.09 մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն 1  
3. Ա.04.03 ռադիոֆիզիկա 1  
4. Ա.04.05 օպտիկա 1  
5. Ա.04.07 կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1  
6. Գ.00.02 կենսաֆիզիկա 1  
7. Գ.00.03 մոլեկուլային և բջջային կենսաբանություն 1  
8. Ե.13.04 հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթե-
մատիկական և ծրագրային ապահովում
2  
9. Ե.27.01 պինդմարմնային էլեկտրոնիկա, ռա-
դիոէլեկտրոնային բաղադրամասեր, միկրոէլեկտրոնիկա
1  
10. Է. 00.02 համաշխարհային պատմություն 1  
11. Է.00.07 ազգագրություն 1  
12. Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսա-գիտություն և կառավարում 1  
13. Ը.00.08 տնտեսագիտամա-թեմատիկական մեթոդներ և մոդելավորում 3  
14. Թ.00.05 կրոնի փիլիսոփայություն, կրոնի տեսություն և պատմություն (հայ եկեղեցու պատմություն և եկեղեցաբանություն) 1  
15. Ժ.01.01 հայ դասական գրականություն 1  
16. Ժ.01.02 նորագույն շրջանի
հայ գրականություն
1  
17. Ժ.02.06 Ասիայի հին և նոր լեզուներ (արաբագիտություն) 1  
18. Ժ.02.07 գերմանական լեզուներ, անգլերեն 1  
19. ԺԲ.00.03 մասնավոր իրավունք (քաղաքացիական իրավունք) 1  
20. ԺԲ.00.04 դատավարական իրավունք/ քաղաքացիական դատավարություն 1  
21. ԺԲ.00.05 քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք 1  
22. ԺԵ.00.01 դեղագիտություն 1  
23. ԻԳ.00.04 միջազգային հարաբերություններ 2  
24. ԻԴ.04.01 երկրաբնապահպա-նություն 1  
  ընդամենը     28  
25. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարա-
րություն
Ա.01.02 դիֆերենցիալ հավասարումներ 1  
26. Ե.11.17 բժշկական նշանակության սարքեր, համակարգեր, արտադրատեսակներ 1  
27. Ե.12.01 ռադիոտեխնիկա՝ ներառյալ ռադիո-նավագնացության, ռադիոլոկացիայի և հեռուստատեսության սարքեր 1  
28. Ե.13.02 ավտոմատացման համակարգեր 2  
29. Ե.13.03 հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները 1  
30. Ե.13.04 հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատի-կական և ծրագրային ապահովում 1  
31. Ե.13.05 մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրային համալիրներ 1  
32. Ե.27.01 պինդմարմնային էլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնային բաղադրամասեր, միկրոէլեկտրոնիկա 2  
33. Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում 1  
  ընդամենը     11  
34. Երևանի ճարտարա-
պետության և շինարարու-
թյան
պետական համալսարան
ՀՀ կրթության և գիտության նախարա-
րություն
ԺԸ.00.01 ճարտարապետություն 1  
35. Ե.23.01 շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ և շինարարական նյութեր 1  
36. Ե.23.02 քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն 1  
37. Ե.23.05 ջրատնտեսական համակարգեր և դրանց շահագործումը 1  
  ընդամենը     4 4
38. Հայաստանի պետական տնտեսա-
գիտական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարա-
րություն

 

Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (միկրոէկոնոմիկա) 1  
39. Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (կառավարում) 1  
40. Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (պետական և մունիցիպալ կառավարում) 1  
41. Ը.00.02  տնտեսության,
նրա ճյուղերի տնտեսագիտություն
և կառավարում (բիզնեսի կազմակերպում)
1  
42.     Ը.00.02  տնտեսության,
նրա ճյուղերի տնտեսագիտություն
և կառավարում/ բնօգտագործման տնտեսագիտություն
2  
43.     Ը.00.03  ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ 1  
44.     Ը.00.08  տնտեսագիտամա-
թեմատիկական մեթոդներ և մոդելավորում
2  
  ընդամենը     9  
45. Հայաստանի պետական ագրարային համալսարան ՀՀ կրթության և գիտության
նախարա-
րություն
Զ.01.04 խաղողագործություն, պտղաբուծություն 1  
46. Ե.05.01 ավտոմեքենաներ և տրակտորներ 2  
47. Ե.18.01 բուսական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա 1  
48. Ե.23.03 շենքերի և կառույցների ճարտարագիտական ապահովում (հիդրոտեխնիկա) 1  
49. Ե.23.06 գեոդեզիա՝ ներառյալ քարտեզագրություն և կադաստր 1  
50. Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (ագրարային) 1  
51. Ը.00.03 ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ (նաև ապահովագրական գործ) 1  
  ընդամենը     8  
52. Երևանի
պետական բժշկական համալսարան
ՀՀ կրթության և գիտության
նախարա-
րություն
ԺԴ.00.08 ուռուցքաբանություն 1  
53. ԺԴ.00.12 ստոմատոլոգիա 1  
54. ԺԴ.00.15 վիրաբուժություն (նյարդային) 1  
55.     ԺԴ.00.15 վիրաբուժություն (անոթային) 1  
56. ԺԴ.00.15 վիրաբուժություն (սրտային) 1  
  ընդամենը     5  
57. Հայկական պետական մանկավար-
ժական համալսարան
ՀՀ կրթության և գիտության
նախարա-
րություն
ԺԳ.00.02 դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (կենսաբանություն) 1  
58. ԺԳ.00.02 դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ֆիզիկա) 1  
59. ԺԹ.00.05 տարիքային և մանկավարժական հոգեբանություն 1  
  ընդամենը     3 1
60. Երևանի պետական լեզվաբանական համալսարան ՀՀ կրթության և գիտության
նախարա-
րություն
Ժ.02.02 ընդհանուր և կիրառական լեզվաբանություն 1  
  ընդամենը     1  1
61. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա ՀՀ կրթության և գիտության
նախարա-
րություն
ԺԷ.00.03 կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 2  
  ընդամենը     2  
62. «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամ ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ե.13.02 ավտոմատացման համակարգեր 1  
  ընդամենը     1  
63. Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան       5  
  ընդամենը     5  
64. ՀՀ պետական կառավարման ակադեմիա ՀՀ քաղաքա-
ցիական
ծառայության խորհուրդ
ԻԳ.00.03 հանրային կառավարում 1  
65. ԺԲ.00.02 հանրային իրավունք՝ սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում 1  
66. Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում 1  
  ընդամենը     3 1
67. Մեխանիկայի ինստիտուտ ՀՀ գիտու-
թյունների
ազգային
ակադեմիա
Ա.02.04 դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա 1  
68. Մաթեմատիկայի ինստիտուտ Ա.01.01 մաթեմատիկական անալիզ 1  
69. Ինֆորմա-
տիկայի և ավտոմա-
տացման
պրոբլեմների
ինստիտուտ
Ե.13.04 հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 2  
70. Ե.13.05 մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 2  
71. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ Գ.00.03 մոլեկուլային և բջջային կենսաբանություն 1  
72. Գ.00.15 գենետիկա 1  
73. Ռադիոֆիզիկայի
և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Ա.04.03 ռադիոֆիզիկա 1  
74. Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ Ա.04.07 կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1  
75. Ֆիզիկական հետազոտու-թյունների ինստիտուտ Ա.04.21 լազերային ֆիզիկա 1  
76. Կենսաքիմիայի ինստիտուտ Գ.00.04 կենսաքիմիա 2  
77. Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնի-կական կենտրոն Բ.00.03 օրգանական քիմիա 1  
78. Ընդհանուր և անօրգանական
քիմիայի ինստիտուտ
Բ.00.01 անօրգանական քիմիա 1  
79. Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ ԻԴ.01.08 երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման երկրաֆիզիկական մեթոդներ 1  
80. Պատմության ինստիտուտ Է.00.01 հայոց պատմություն 1  
81. Արևելագի-
տության
ինստիտուտ
  Է.00.02 համաշխարհային պատմություն 1  
82. Տնտեսագի-
տության
ինստիտուտ
Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում 1  
83. Ը.00.03 ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ 2  
84. Ը.00.08 տնտեսագիտա-մաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում 1  
85. Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ ԺԲ.00.01 պետության և իրավունքի տեսություն և պատմություն, իրավական ուսմունքների պատմություն 2  
86. Լեզվի
ինստիտուտ
Ժ.02.02 ընդհանուր և կիրառական լեզվաբանություն 1  
  ընդամենը     25 2
87. Առողջապահության ազգային ինստիտուտ ՀՀ առողջապահության նախարարություն ԺԴ.00.01 մանկաբարձություն և գինեկոլոգիա 1  
88. ԺԴ.00.17 հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում 1  
89. ԺԴ.00.18 քթի, կոկորդի և ականջի հիվանդություններ 1  
  ընդամենը     3 1
90. Երևանի ֆիզիկայի ինստիտուտ ՀՀ էկոնոմիկայի նախարա-
րություն
Ա.04.16 միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա 1  
91. «Կենսատեխնո-լոգիայի գիտահետազո-տական ինստիտուտ» ՓԲԸ Գ.00.14 կենսատեխնոլոգիա 1  
  ընդամենը     2  
92. Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն ՀՀ գյուղատնտե- սության
նախարարություն
Զ.01.01 ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, ագրոքիմիա 1  
  ընդամենը     1 4
93. Էներգետիկայի գիտահետազո-տական
ինստիտուտ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն Ե.14.01 էներգետիկ համակարգեր, համալիրներ և դրանց կառավարումը 1  
  ընդամենը     1  
94. Պահուստային տեղեր       10  
 Ընդամենը 122 14

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.2010, N 731-Ն 19.06.2010, N 321-Ն
06.05.2010, N 615-Ն 28.05.2010, N 321-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան