Գլխավոր տեղեկություն
Համար
N 62-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.02.2010-17.02.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

5 փետրվարի 2010 թվականի N 62-Ա

 

Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի ՆՀ-541 հրամանագրի 1-ին և 2-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 550-Ն որոշման, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի սեպտեմբերի 29-ի N 757-Ա որոշումը`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվելիք պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգող:

2. Սահմանել, որ Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ և արևելյան գործընկերության շրջանակներում նախատեսվող բանակցային բոլոր փուլերում հայկական կողմից բանակցությունները վարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 5

Երևան