Գլխավոր տեղեկություն
Համար
N 723-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (04.02.2010-05.06.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.15/35(701) Հոդ.834
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2009 թվականի N 723-Ն

 

ԸՆՏԱՆԻՔԻ (ՔԱՂԱՔԱՑՈՒ) ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԿԱՄ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՈՉ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ (ՔԱՂԱՔԱՑՈՒ) ՀԵՏ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաuտաթղթերում նպաuտի իրավունք տվող կամ նպաuտի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաuտի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարների վերադարձման սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության մասին որոշում ընդունելու և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ ժամանակացույց կազմելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում (2007 թվականի ամփոփ) առկա տվյալները 2008 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայի տվյալների հետ համադրման տվյալներով հայտնաբերված` ընտանիքների ընտանեկան նպաստի ավելի ստացած գումարն այդ ընտանիքների կողմից վերադարձնելու պարտքը համարվում է մարած.

2) ընտանիքների ընտանեկան նպաստի ավելի ստացած գումարը սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ընտանիքների կողմից վերադարձվելու պարտքը մարած համարելու որոշումն ընդունելուց հետո այդ ընտանիքների վերաբերյալ նմանատիպ որոշում այլևս չի ընդունվելու:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել, սույն որոշման 2-րդ կետի հիման վրա, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից`

1) ընտանիքների` ընտանեկան նպաստի ավելի ստացած գումարն այդ ընտանիքների կողմից վերադարձվելու պարտքը մարած համարելու որոշումների փաստաթղթային ձևակերպումը` հիմք ընդունելով պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում (2007 թվականի ամփոփ) առկա տվյալները 2008 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայի տվյալների հետ համադրման տվյալները.

2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազա ներառել ընտանիքների` ընտանեկան նպաստի ավելի ստացած գումարն ընտանիքների կողմից վերադարձվելու պարտքը մարած համարելու որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 6

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 723-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏԱՆԻՔԻ (ՔԱՂԱՔԱՑՈՒ) ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԿԱՄ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՈՉ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ (ՔԱՂԱՔԱՑՈՒ) ՀԵՏ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԿԱԶՄԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաuտաթղթերում նպաuտի իրավունք տվող կամ նպաuտի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաuտի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարները, ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով, վերադարձնելու կամ ընտանիքի (քաղաքացու) կողմից այդ գումարների վերադարձման պարտքը մարած համարելու մասին սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններին (այսուհետ` տարածքային մարմին) կից գործող սոցիալական աջակցության խորհուրդների (այսուհետ` խորհուրդ) առաջարկության կապակցությամբ որոշում ընդունելու հարաբերությունները:

2. Ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաuտաթղթերում նպաuտի իրավունք տվող կամ նպաuտի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաuտի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարների` ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով վերադարձնելու (այսուհետ` ավելի վճարված գումարների ժամանակացույցով վերադարձնել) կամ ընտանիքի (քաղաքացու) կողմից այդ գումարների վերադարձման պարտքը մարած (այսուհետ` ավելի վճարված գումարների պարտքը մարած) համարելու մասին խորհրդի առաջարկությունը ներկայացնելու կապակցությամբ խորհուրդն ընդունում է որոշում քվեարկությամբ, եթե առկա է գրավոր դիմում և գումարվել է խորհրդի նիստ:

3. Խորհրդին կարող են գրավոր դիմել ընտանիքի չափահաս անդամներից մեկը (քաղաքացին), տարածքային մարմնի, խորհրդի անդամ կազմակերպությունների, ընտանիքի (քաղաքացու) փաստացի բնակության վայրի համայնքի ղեկավարի աշխատակազմի, համապատասխան մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողները`

1) ընտանիքի չափահաս անդամներից մեկը (քաղաքացին) խորհրդին ներկայացրած գրավոր դիմումին իր նախաձեռնությամբ կարող է կցել լրացուցիչ այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են հավաստել սույն կարգի 12-րդ կետով նախատեսված կողմնորոշիչ ցուցանիշներով իր ընտանիքի ոչ վճարունակ լինելու հանգամանքը.

2) տարածքային մարմնի խորհրդին ուղղած գրությանը պարտադիր կցվում է սեփական ուժերով իրականացրած տնային այցելության արձանագրությունը, որում ներառվում են ընտանիքի (քաղաքացու) սոցիալ-տնտեսական փաստացի վիճակի նկարագիրը, դրանից բխող եզրակացությունը և առաջարկությունը.

3) խորհրդի անդամ կազմակերպությունների, ընտանիքի (քաղաքացու) փաստացի բնակության վայրի համայնքի ղեկավարի աշխատակազմի, համապատասխան մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողների` խորհրդին ուղղած գրությանը պարտադիր կցվում է սեփական ուժերով իրականացրած տնային այցելության արձանագրությունը, որում ներառվում են ընտանիքի (քաղաքացու) սոցիալ-տնտեսական փաստացի վիճակի նկարագիրը, դրանից բխող եզրակացությունը և առաջարկությունը: Նշված գրությանը համապատասխան կազմակերպությունն իր նախաձեռնությամբ կարող է կցել լրացուցիչ այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են հավաստել սույն կարգի 12-րդ կետով նախատեսված կողմնորոշիչ ցուցանիշներով` տվյալ ընտանիքի ոչ վճարունակ լինելու հանգամանքը:

4. Խորհրդի` ավելի վճարված գումարների ժամանակացույցով վերադարձնելու կամ պարտքը մարած համարելու առաջարկության մասին ընդունած որոշումն իրավաչափ է, եթե դրա ընդունման համար քվեարկել են նիստին մասնակցած խորհրդի անդամների թվի կեսից ավելին:

5. Ընտանիքի չափահաս անդամներից մեկը (քաղաքացին) ավելի վճարված գումարների վերադարձման կամ միանվագ վերադարձման հնարավորություն չունենալու մասին գրավոր կարող է դիմել տարածքային մարմին:

6. Տարածքային մարմնի ղեկավարը քաղաքացու` ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ տրված դիմումի հիման վրա, առանց սույն կարգով սահմանված ընթացակարգերի, 5 աշխատանքային օրվա ընթացքում ընտանիքի (քաղաքացու) հետ կազմում է ավելի վճարված գումարի վերադարձման ժամանակացույց:

7. Տարածքային մարմնի ղեկավարը դիմողի` ավելի վճարված գումարների վերադարձման կամ միանվագ վերադարձման հնարավորություն չունենալու մասին գրավոր դիմումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի վարչական պատասխանատու աշխատողի և տվյալ տարածքն uպաuարկող աշխատողի համատեղ տնային այցելություն:

8. Տնային այցելությունից հետո աշխատանքային մեկ օրվա ընթացքում կազմվում է արձանագրություն, որում ներառվում են տվյալ ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների նկարագիրը, դրանից բխող եզրակացությունը և առաջարկությունը: Արձանագրությունն ստորագրում են տնային այցելություն կատարած բոլոր աշխատողները: Արձանագրությունը ներկայացվում է տարածքային մարմնի ղեկավարին, որն ընդունում է որոշում տվյալ ընտանիքին ավելի վճարված գումարի վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման համար հայցադիմում ներկայացնելու կամ ժամանակացույցով վերադարձման կամ պարտքը մարած համարելու հարցը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու մասին:

9. Խորհուրդն ավելի վճարված գումարների ժամանակացույցով վերադարձման կամ պարտքը մարած համարելու կապակցությամբ ստացած յուրաքանչյուր գրավոր դիմումը քննարկում է այն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

10. Խորհրդի նիստին խորհրդի նախագահի որոշմամբ կարող են հրավիրվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, դիմողի փաստացի բնակության համայնքի ավագանու անդամներ և այլ ներկայացուցիչներ:

11. Խորհուրդը կազմում է հանձնաժողով` առնվազն երեք անդամով, որում կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի, խորհրդի անդամ կազմակերպությունների, դիմողի փաստացի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ:

12. Հանձնաժողովը կատարում է դիմողի փաստացի բնակության վայրի այցելություն, տեղում ուսումնասիրում դիմողի ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները, տալիս եզրակացություն ավելի վճարված գումարների ժամանակացույցով վերադարձման կամ պարտքը մարած համարելու մասին` հաշվի առնելով`

1) ընտանիքի կազմը` չափահաս անաշխատունակ` հաշմանդամ և կենսաթոշակառու, անչափահաս անդամների թիվը, սոցիալական այլ խումբ ունեցող երեխաների առկայությունը, նրանց թիվը.

2) ընտանիքում եկամտի կայուն աղբյուրի բացակայությունը.

3) կոմունալ վարձավճարների վճարման առկա վիճակը` պարտքերը.

4) ընտանիքի ունեցած այլ պարտքեր.

5) բնակարանի (առանձնատան) կահավորվածության, դրա մաշվածության աստիճանը.

6) առողջապահական և հանրակրթական ծառայությունների մատչելիությունը.

7) երկարատև բուժման կարիք ունեցող` ընտանիքի հիվանդ անդամ ունենալը.

8) բնական և տեխնածին աղետների հետևանքով տուժած լինելը, բնակարանի հրդեհը, բնակարանի մի մաuի փլուզումը, ներտնային հաղորդակցուղիների վթարները և նմանատիպ այլ հանգամանքներ.

9) ընտանիքի անդամի մահը.

10) կենցաղային ծայրահեղ ծանր այլ պայմաններ:

13. Հանձնաժողովը կազմում է տնային այցելության արձանագրությունը, որն ստորագրում են տնային այցելությանը մասնակցած` հանձնաժողովի բոլոր անդամները:

14. Հանձնաժողովի եզրակացությունը քննարկում է խորհուրդը, որի ընդունած որոշումն առաջարկությունը ներկայացնելու կամ չներկայացնելու մասին` ստորագրված նիստին մասնակցած բոլոր անդամների կողմից, եռօրյա ժամկետում ուղարկվում է տարածքային մարմին:

15. Որոշմանը դեմ քվեարկած խորհրդի անդամը կարող է հատուկ կարծիք ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և (կամ) մարզպետին, իսկ Երևանում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և (կամ) Երևանի քաղաքապետին:

16. Հայաստանի Հանրապետության մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը հատուկ կարծիքն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, համապատասխան ստորաբաժանման միջոցով, ուսումնասիրում են խորհրդի կողմից որոշման ընդունման ընթացակարգերի համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում խորհրդի կրկնակի քննարկմանն է ուղարկվում հարցը` գրության մեջ նշելով հայտնաբերված անհամապատասխանությունները:

17. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հատուկ կարծիքն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, համապատասխան ստորաբաժանման միջոցով, ուսումնասիրում է խորհրդի կողմից որոշման ընդունման ընթացակարգերի համապատասխանությունը սույն կարգով սահմանված դրույթներին, անհամապատասխանության հայտնաբերման դեպքում հարցն ուղարկում Հայաստանի Հանրապետության մարզպետին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետին` սույն կարգի 16-րդ կետով սահմանված կարգով ընթացք տալու համար:

18. Տարածքային մարմինը խորհրդի առաջարկության մասին որոշումն ստանալուց հետո աշխատանքային երեք օրվա ընթացքում ընդունում է որոշում, որում նշում է քաղաքացու (ընտանիքի) նպաստի գործի (սոցիալական անձնագրի) համարը, ոչ հավաստի տեղեկատվության հայտնաբերման ամսաթիվը, ճշտված տեղեկատվության կիրառման արդյունքով նպաստի չափի և իրավունքի փոփոխության հանգամանքը, նպաստի վճարման դադարեցման դեպքում` դրա ամսաթիվը և ժամկետը, ավելի վճարված գումարի չափը, հետ վերադարձի ենթակա գումարի չափը, սոցիալական աջակցության խորհրդի նիստի ամսաթիվը, խորհրդի առաջարկության բովանդակությունը, խորհրդի առաջարկության հիման վրա ընդունված որոշումը, ժամանակացույց կազմելու դեպքում` ժամկետն ու ամսաթիվը, պարտքը մարած համարված գումարի չափը:

19. Խորհրդի կազմած որոշումն առաջարկության մասին և դրա հիման վրա տարածքային մարմնի ընդունած որոշումը պահպանվում են տվյալ ընտանիքի նպաստի գործում, իսկ տվյալները մեկօրյա ժամկետում մուտքագրվում են տեղեկատվական բազա:

20. Տարածքային մարմինը սոցիալական աջակցության խորհրդի` ավելի վճարված գումարի ժամանակացույցով վերադարձման առաջարկության մասին որոշումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի հետ կազմում է ժամանակացույց` մինչև 12 ամիս ժամկետով, որն ստորագրում են տարածքային մարմնի ղեկավարը և դիմողը` ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ:

21. Ընտանիքի չափահաս անդամների անհամաձայնության և (կամ) փոխադարձ համաձայնությամբ հաստատված ժամանակացույցով ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման դեպքում տվյալ ընտանիքին ավելի վճարված գումարները ենթակա են դատական կարգով բռնագանձման:

22. Տարածքային մարմինը սոցիալական աջակցության խորհրդի` ավելի վճարված գումարի պարտքի մարման առաջարկության մասին որոշումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա հիման վրա ընդունում է որոշում ավելի վճարված գումարի պարտքի մարման մասին: Ընդ որում, պարտքի մարման գումարը չի կարող գերազանցել տվյալ ընտանիքի ստացած վերջին ամսվա նպաստի չափի վեցապատիկը:

23. Սույն կարգի 22-րդ կետով սահմանված` մարված պարտքի գումարը գերազանցող գումարի վերադարձման համար ընտանիքի (քաղաքացու) հետ կազմվում է ավելի վճարված գումարի վերադարձման ժամանակացույց:

24. Տարածքային մարմինը սույն կարգի 22-րդ կետով նախատեսված` ընդունած իր որոշման մասին գրավոր հայտնում է տվյալ ընտանիքին և տեղեկացնում, որ դրանից հետո տվյալ ընտանիքի` ոչ հավաստի տեղեկատվությամբ դիմում-հայտարարագիր ներկայացնելու պահին, որևէ չափահաս անդամի կողմից (անգամ այլ ընտանիքի կազմում) ոչ հավաստի տեղեկատվության ներկայացման պատճառով ավելի վճարված գումարների պարտքի մարման վերաբերյալ այլևս դրական որոշում չի կարող ընդունվել:

(24-րդ կետը փոփ. 14.01.10 N 32-Ն)

(հավելվածը փոփ. 14.01.10 N 32-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2014, N 540-Ն 05.06.2014, N 723-Ն
14.01.2010, N 32-Ն 04.02.2010, N 723-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան