Գլխավոր տեղեկություն
Համար
N 255-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (04.02.2010-05.06.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.09/22(612) Հոդ.317
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2008 թվականի N 255-Ն

 

ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ կամ Մարտական խաչ շքանշանով պարգԵՎատրված անձի ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 15.01.09 N 39-Ն, փոփ. 14.01.10 N 32-Ն)

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.2-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 15.01.09 N 39-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 14.01.10 N 32-Ն)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 15-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 346 որոշմամբ Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակության վերաձևակերպումը` որպես զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ:

4. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 346 որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 158 որոշումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 20-ի N 255-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ
(վերնագիրը լրաց. 15.01.09 N 39-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի (այսուհետ` նպաստ) վճարման կարգը:

(1-ին կետը լրաց. 15.01.09 N 39-Ն)

2. Սահմանել`

1) զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը` 250 հազ. դրամ.

2) զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազ. դրամ.

3) զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազ. դրամ։

 (2-րդ կետը խմբ. 15.01.09 N 39-Ն)

3. Նպաստը վճարվում է յուրաքանչյուր ամիս` նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման հանգամանքների առաջացման ամիսը ներառյալ:

4. Նպաստի իրավունք ունեցող ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող) նպաստ ստանալու համար, նպաստի իրավունք ունեցող մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, դիմում է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (այսուհետ` տարածքային մարմին)` ներկայացնելով դիմում` համաձայն N 1 կամ N 1.1 ձևերի, և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը:

(4-րդ կետը փոփ. 15.01.09 N 39-Ն)

5. Նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամների համար նշանակվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի մեկ նպաստ, որի համար լրացվում է նպաստի նշանակման (նպաստի չափի փոփոխության) մասին կարգադրություն` համաձայն N 2 կամ N 2.1 ձևերի, որում ներառվում են ընտանիքի նպաստ ստանալու իրավունք ունեցող անդամների տվյալները և նպաստ ստանալու իրավունքի ժամկետները:

(5-րդ կետը լրաց., փոփ. 15.01.09 N 39-Ն)

6. Տարածքային մարմինը տվյալ ընտանիքի համար կազմում է նպաստի գործ, որում պահվում են ներկայացված դիմումը և փաստաթղթերը: Տարածքային մարմինը նպաստի գործը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկի` նպաստ ստանալու իրավունքի ժամկետը լրանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է նպաստի նշանակման (նպաստի չափի փոփոխության) մասին նոր կարգադրություն:

8. Նպաստը վճարվում է դիմողին: Ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին` համամասնորեն, դրա մասին գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվանից:

9. Նպաստի բաժնեմասի չափը որոշվում է` զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը բաժանելով ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամների թվի վրա:

(9-րդ կետը լրաց. 15.01.09 N 39-Ն)

10. Նպաստը բաժնեմասով վճարելու համար տարածքային մարմինը կազմում է նպաստը բաժնեմասով վճարելու մասին կարգադրություն` համաձայն N 3 կամ N 3.1 ձևերի, որում նշվում են նպաստի բաժնեմասն ստացողի տվյալները, բաժնեմասի չափը, նշանակման և վճարման ժամկետները:

(10-րդ կետը փոփ. 15.01.09 N 39-Ն)

11. Եթե նպաստի բաժնեմաս ստանալու պահանջ ներկայացրած ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամի փաստացի բնակության վայրն այլ է, ապա նպաստ նշանակած տարածքային մարմինը կազմում է նպաստի նոր գործ` դրանում ներառելով ներկայացված փաստաթղթերի պատճենները և նպաստի չափի փոփոխության մասին կարգադրությունները: Բաժնեմաս ստանալու պահանջով դիմումը պահվում է նպաստ նշանակած տարածքային մարմնում մնացող նպաստի գործում, իսկ դիմումի պատճենը և նպաստի նոր գործը գրությամբ ուղարկվում են դիմողի փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:

12. Տարբեր տարածքային մարմինների սպասարկման տարածքում փաստացի բնակվող` բաժնեմասով նպաստ ստացող նպաստառուի նպաստի իրավունքի փոփոխության դեպքում` փոփոխությունը կատարող տարածքային մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում մյուս տարածքային մարմին է ուղարկում նպաստի նշանակման (նպաստի չափի փոփոխության) մասին կարգադրությունը:

13. Նպաստը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կարող է վճարվել նաև լիազորագրով:

14. Նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարումը դադարեցվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի խնամքի տակ գտնված`

1) անչափահաս զավակի, եղբոր, քրոջ, թոռան 18 տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից.

2) մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակի, եղբոր, քրոջ, թոռան հաշմանդամության համար սահմանված ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվանից.

3) բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողների կողմից նշված ուսումնական հաստատություններն ավարտելու տարվա սեպտեմբեր ամսվանից կամ նրանց 23 տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից.

4) նպաստառուի նպաստից (նպաստի բաժնեմասից) գրավոր հրաժարվելու դեպքում` դրան հաջորդող ամսվանից.

5) անձի մահվան ամսվան հաջորդող ամսվանից:

(14-րդ կետը լրաց. 15.01.09 N 39-Ն)

15. Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարումը շարունակվում է տվյալ տարվա սեպտեմբեր ամսվանից, եթե տվյալ անձի կողմից մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը համապատասխան տարածքային մարմին է ներկայացվում տեղեկանք նշված ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին: Մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը տեղեկանք չներկայացվելու դեպքում տարածքային մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնական հաստատությունից պաշտոնապես ճշտում է նպաստառուի` տվյալ ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու հանգամանքը և այն հաստատող տեղեկանքն ստանալու դեպքում նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարումը վերսկսում է սեպտեմբեր ամսվանից:

16. Նպաստի (նպաստի բաժնեմասի) իրավունքը կորցվելու դեպքում տարածքային մարմինը կազմում է նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման մասին կարգադրություն` համաձայն N 4 կամ N 4.1 ձևերի:

(16-րդ կետը փոփ. 15.01.09 N 39-Ն)

17. Ընտանիքի բնակության վայրը փոխվելու դեպքում դիմողին, համաձայն իր գրավոր դիմումի, տրամադրվում է տեղեկանք ստացած նպաստի չափի և վերջին վճարման մասին:

18. Բնակության վայրը փոխվելու մասին դիմումը և ստացած նպաստի չափի ու վերջին վճարման մասին տրված տեղեկանքի պատճենը պահվում են տարածքային մարմնում, իսկ նպաստի գործը գրությամբ ուղարկվում է նոր բնակության վայրի տարածքային մարմին:

19. Ընտանիքին նպաստը (նպաստի բաժնեմասը) վճարվում է նախկին բնակության վայրի տարածքային մարմնի կողմից վերջին վճարման ամսվան հաջորդող ամսվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

_____________ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի

ղեկավար պարոն (տիկին) ______________________________________

քաղ. ___________________________________________________

______________________________________________________

բնակության վայրը, հեռախոսահամարը _____________________________

ծննդյան տարեթիվը __________ ամիսը___________ օրը_____________

անձը հաստատող փաստաթղթի համարը ____________, տրվել է _________ -ի

կողմից, ____ _______ 20   թ.:

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ նշանակել զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ: Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամներն են`

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը,
հայրանունը

Անձը հաստատող
փաստաթղթի համարը

Ազգակցական կապը
Հայաստանի ազգային հերոսի հետ

Ստորա-
գրությունը

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

 

Խնդրում եմ ամենամսյա նպաստը վճարել անկանխիկ` __________ բանկի միջոցով:

Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի պատճենը` _______ թերթ.

2) մահվան վկայականի պատճենը` _______ թերթ.

3) ամուսնության վկայականի պատճենը` _______ թերթ.

4) երեխաների ծննդյան վկայականների պատճենները` _______ թերթ.

5) անձնագրի պատճենը` _______ թերթ.

6) զոհված` Հայաստանի ազգային հերոսի խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամների մասին տեղեկանք` տրված տեղական ինքնակառավարման մարմնի կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.

7) տեղեկանք` տրված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից.

8) տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին.

9) սոցիալական ապահովության քարտերի պատճենները կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքները:

 

Դիմող

______________

__________________

 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ _________ 200  թ.

 

Դիմումի գրանցման ամսաթիվը __________, համարը _________

 

Դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով` _______ թերթ, ընդունեց

 

 

______________

__________________

 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ձև N 1.1

_________________ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային

մարմնի ղեկավար պարոն (տիկին________________________________

քաղ. _________________________________________________

բնակության վայրը, հեռախոսահամարը_____________________________

ծննդյան տարեթիվը ____________ ամիսը ____________ օրը ________

անձը հաստատող փաստաթղթի համարը ____________, տրվել է _________

կողմից, ______ _____ 20 թ-ին:

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ նշանակել զոհված` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ: Զոհված` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի իրավունք ունեցող անդամներն են`

NN

ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի համարը

Ազգակցական կապը Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի նկատմամբ

Ստորագրու-թյունը

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

4

 

 

 

 

 

Խնդրում եմ ամենամսյա նպաստը վճարել անկանխիկ ____________ բանկի միջոցով:

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի պատճենը Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու մասին ________ թերթ,

2) մահվան վկայականի պատճենը ________ թերթ,

3) ամուսնության վկայականի պատճենը ________ թերթ,

4) երեխաների ծննդյան վկայականի պատճենը ________ թերթ,

5) անձնագրի պատճենը ________ թերթ,

6) տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնից զոհված` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի մյուս անդամների մասին,

7) տեղեկանք բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովից,

8) տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին,

9) սոցիալական ապահովության քարտերի պատճենները կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքները:

Դիմողի

_______________
(ստորագրությունը) 

__________________ 
(ամսաթիվը)

____________________
(դիմումի գրանցման ամսաթիվը)

__________ 
(համարը)


Դիմումը` անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով`______ թերթ,

ընդունեց

______________
(անունը, ազգանունը)

_________________ 
(ստորագրությունը)»

(1.1-ին ձևը լրաց. 15.01.09 N 39-Ն)

 

Ձև N 2

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ________

 

ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ (ՆՊԱՍՏԻ ՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-ին հոդվածի`
Հայաստանի ազգային հերոս ________________________________ -ի
  (անունը, հայրանունը, ազգանունը)

ընտանիքին նշանակել նպաստ` _______________________ դրամի չափով:

 

Նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք`

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը,
հայրանունը

Ազգակցական կապը
Հայաստանի ազգային հերոսի հետ

Անձը հաստատող
փաստաթղթի համարը

Նպաստի վճարման
ժամկետը

Նպաստի
բաժնեմասի չափը

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

ղեկավար

______________

__________________

 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

____ _________ 200  թ.

 

Կ. Տ.

 

Ձև N 2.1

 

Նպաստի նշանակման (նպաստի չափի փոփոխության) կարգադրություն N

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-ին հոդվածի` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված______________________

____________________________________________ -ի ընտանիքին

նշանակել նպաստ __________ դրամի չափով:

 

Նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք`

NN

ը/կ

Անունը, ազգանունը, հայրանունը

Ազգակցական կապը Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի նկատմամբ

Անձը հաստատող փաստաթղթի համարը

Նպաստի վճարման ժամկետը

Նպաստի բաժնեմասի չափը

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային

մարմնի ղեկավար

___________________
(ստորագրությունը)

 

Կ. Տ.

____ _____________ 200 թ.»

(2.1-ին ձևը լրաց. 15.01.09 N 39-Ն)

 

Ձև N 3

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ________

 

ՆՊԱՍՏԸ ԲԱԺՆԵՄԱՍՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 200  թ. _______ -ի
N____ որոշման` Հայաստանի ազգային հերոս ______________________ -ի

  (անունը, հայրանունը, ազգանունը)

ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամների`

 

NN
ը/կ

Անունը,
հայրանունը ազգանունը

Անձը հաստատող
փաստաթղթի համարը

Նպաստի բաժնեմասի վճարման սկիզբը

Նպաստի բաժնեմասի վճարման ժամկետը

Նպաստի բաժնեմասի չափը

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

 

նպաստի բաժնեմասը վճարել 200  թ. ______ -ից` ________ դրամի չափով:

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

ղեկավար

______________

__________________

 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ _________ 200  թ.

 

Կ. Տ.

 

Նպաստը բաժնեմասով վճարելու մասին կարգադրությունը կազմվել է ____ օրինակից, որոնցից`

1) _____ օրինակը տեղադրված է ______________ -ի գործում.

2) _____ օրինակն ուղարկվել է սոցիալական ծառայությունների տրամադրման __________________ տարածքային մարմին` 200  թ. ______ ____ -ին։

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

ղեկավար

______________

__________________

 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ _________ 200  թ.

 

Կ. Տ.

 

Ձև N 3.1

Նպաստը բաժնեմասով վճարելու կարգադրություն N

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 200_թ. ____________-ի N____ որոշման

Մարտական խաչ շքանշանով պարգևատրված __________________________ -ի ընտանիքի նպաստի իրավունք ունեցող`

NN

ը/կ

Անունը, ազգանունը,

հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի

համարը

Նպաստի բաժնեմասի վճարման սկիզբը

Նպաստի բաժնեմասի վճարման ժամկետը

Նպաստի բաժնեմասի չափը

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

Նպաստի բաժնեմասը վճարել ______ ____________ 20 թ-ից ____________ դրամի չափով:

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային

մարմնի ղեկավար

___________________
(ստորագրությունը)

 

Կ. Տ.

____ _____________ 200 թ.

 

Նպաստը բաժնեմասով վճարելու կարգադրությունը կազմվել է ________ օրինակից, որոնցից`

 

1) _______ օրինակ տեղադրված է ______________ ի գործում.

2) ______ օրինակն ուղարկվել է սոցիալական ծառայությունների տրամադրման ____  տարածքային մարմին _____ ___________ 20 թ-ին։

 

 

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային

մարմնի ղեկավար

___________________
(ստորագրությունը)

 

Կ. Տ.

____ _____________ 200 թ.»

 

(3.1-ին ձևը լրաց. 15.01.09 N 39-Ն)

 

Ձև N 4

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ________

 

ՆՊԱՍՏԻ (ՆՊԱՍՏԻ ԲԱԺՆԵՄԱՍԻ) ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի ազգային հերոս __________________________ -ի ընտանիքի`

  (անունը, հայրանունը, ազգանունը)

նպաստի իրավունք ունեցող ________________________ -ի նպաստի (նպաստի

  (անունը, հայրանունը, ազգանունը)

բաժնեմասի) վճարումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 200 թվականի ________ ___ -ի N որոշմամբ հաստատված` զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի վճարման կարգի ______ կետի ______ ենթակետի համաձայն:

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

ղեկավար

______________

__________________

 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ _________ 200  թ.

 

Կ. Տ.

 

Նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման մասին կարգադրությունը կազմվել է ____ օրինակից, որոնցից`

1) ______ օրինակը տեղադրված է ____________ -ի գործում.

2) ______ օրինակն ուղարկվել է սոցիալական ծառայությունների տրամադրման __________________ տարածքային մարմին` 200  թ. ______ ____ -ին։

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

ղեկավար

______________

__________________

 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ _________ 200  թ.

 

Կ. Տ.

 

Ձև N 4.1

Նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման կարգադրություն N

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 200 թ. ___________-ի N ____ որոշման

 

Մարտական խաչ շքանշանով պարգևատրված _____ -ի ընտանիքի նպաստի իրավունք ունեցող ___________________________ -ի, նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թվականի N որոշմամբ հաստատված` զոհված` Հայաստանի ազգային հերոսի, ինչպես նաև Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի վճարման կարգի կետի ենթակետի համաձայն:

 

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային

մարմնի ղեկավար

___________________
(ստորագրությունը)

 

Կ. Տ.

____ _____________ 200 թ.

 

Նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման կարգադրությունը կազմվել է___ օրինակից, որոնցից`

 

1) ______ օրինակ տեղադրված է ____________ -ի գործում.

2) ______ օրինակն ուղարկվել է սոցիալական ծառայությունների տրամադրման

____ ______________տարածքային մարմին ___ _____________ 20 թ-ին։

 

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային

մարմնի ղեկավար

___________________
(ստորագրությունը)

 

Կ. Տ.

____ _____________ 200 թ.

(4.1-ին ձևը լրաց. 15.01.09 N 39-Ն)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 15.01.09 N 39-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2014, N 540-Ն 05.06.2014, N 255-Ն
14.01.2010, N 32-Ն 04.02.2010, N 255-Ն
15.01.2009, N 39-Ն 30.01.2009, N 255-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան