Գլխավոր տեղեկություն
Համար
N 1465-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (06.02.2010-01.06.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1353
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2008 թվականի N 1465-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 40-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայությունների վճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար բացել արտաբյուջետային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայության մատուցումից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվեգրման նպատակով:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված արտաբյուջետային հաշվի միջոցները տնoրինվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվին համապատասխան.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում սույն կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնoրինման մասին հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մեջ ներառելու համար:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

5. Սահմանել, որ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացու` անձնագիր ստանալու կամ փոխանակելու մասին դիմումին կից ներկայացված փաստաթղթերն ամբողջական են, և քաղաքացու հետ չի կնքվել կարճ ժամկետում անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայության պայմանագիր, ապա անձնագիրը տրվում կամ փոխանակվում է 5-րդ աշխատանքային օրը: Այս դեպքում քաղաքացուց գանձվում է միայն օրենքով սահմանված պետական տուրք:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1465-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ` ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

NN
ը/կ

 Անձնագրային գործողության տեսակը

Վճարի չափը
(դրամ)

1.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում

60000

2.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 3-րդ աշխատանքային օրը

50000

3.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 5-րդ աշխատանքային օրը

40000

4.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում

20000

5.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը

10000


(Հավելվածը խմբ. 14.01.10 N 21-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1465-Ն որոշման

       Ձև

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

քաղ. Երևան

____ ________ 200 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, այսուհետ` կատարող, ի դեմս ___________________ -ի, որը

 

գործում է ըստ _______________________ - ի, մի կողմից, և _____________ը, այսուհետ` պատվիրատու, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համաձայն սույն պայմանագրի` կատարողը պարտավորվում է պատվիրատուին մատուցել անձնագիր տալու կամ փոխանակելու կապակցությամբ կարճ ժամկետում աշխատանքներ կատարելու վճարովի ծառայություն։

1.2. Ծառայությունը մատուցվում է _______________ -րդ աշխատանքային օրը:

1.3. Ծառայությունները մատուցված են համարվում պատվիրատուին անձնագիրը տրամադրելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման պահից:

 

2. Կողմերի պարտականությունները

 

2.1. Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել պատշաճ որակով և պայմանագրով նախատեսված ժամկետում:

2.2. Պատվիրատուն պարտավոր է վճարել ծառայությունների մատուցման համար նախատեսված գումարը:

 

3. Պայմանագրի գինը

 

3.1. Սույն պայմանագրի գինը կազմում է _____________________ դրամ, որը լրիվ

 

վճարված է պայմանագիրը կնքելու պահին, իսկ վճարման անդորրագիրը կցվում է:

3.2. Պայմանագրի գինը չի ներառում օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:

 

4. Այլ պայմաններ

 

4.1. Պայմանագրով նախատեսված ժամկետները խախտելու յուրաքանչյուր օրվա համար կատարողը պատվիրատուին վճարում է տուժանք` պայմանագրի գնի 200 տոկոսի չափով:

4.2. Եթե ծառայությունները մատուցելու համար նախատեսված ժամկետում պատվիրատուն չի ներկայանում անձնագիրն ստանալու, ապա ծառայությունների մատուցումը համարվում է պատշաճ կատարված, և կատարողն ազատվում է սույն պայմանագրով նախատեսված տուժանքի վճարման պարտավորությունից:

4.3. Կատարողն ազատվում է սույն պայմանագրի 4.1-ին կետով նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով: 

4.4. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։

 

Կողմերի հասցեներն ու վավերապայմանները

 

 

Պատվիրատու

Կատարող

__________________

__________________

__________________

__________________

__________________

__________________

__________________

__________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը) 

      

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան