ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2010 թվականի N 23-Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2010 թվականի հունվարի 25-27-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` «Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման համար:
2. Հ. Պողոսյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Պողոսյանի՝ Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |