ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2010 թվականի N 14-Ա
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին 2010 թվականի հունվարի 17-20-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիում կայանալիք «Աշխարհի ապագա էներգիայի գագաթաժողով» հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ա. Գևորգյանի, Ա. Գալստյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գևորգյանի, Ա. Գալստյանի և Ս. Ամիրբեկյանի գործուղման հետ կապված գիշերավարձը հոգում է հրավիրող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Գևորգյանի, Ա. Գալստյանի և Ս. Ամիրբեկյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|