Գլխավոր տեղեկություն
Համար
N 1390-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1390-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև «Երկաթուղային փոխադրման ծառայությունների սակագների մասին» համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության անունից կնքել երկաթուղային փոխադրման ծառայությունների սակագների մասին համաձայնագիրը` հանդես գալով որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 7
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

 դեկտեմբերի 3-ի N 1390-Ա որոշման

 

 Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանի, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1390-Ա որոշման հիման վրա, «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունը, ի դեմս ընկերության նախագահ Վ. Ի. Յակունինի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Շ. Ն. Շայդուլլինի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 1. «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունն ստեղծում են համատեղ հանձնաժողով` երկաթուղային փոխադրման ծառայությունների սակագների քննարկման նպատակով:

2. Հանձնաժողովը բաղկացած է վեց անդամից` երեքը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, երեքը` «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներ:

3. Հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) երկաթուղային փոխադրման ծառայությունների գնագոյացման մեթոդաբանության մշակում.

2) երկաթուղային փոխադրման ծառայությունների սակագների սահմանման, փոփոխման և դրանց հիմնավորվածության վերաբերյալ քննարկումների կազմակերպում.

3) երկաթուղային փոխադրման ծառայությունների սակագների սահմանման, փոփոխման և դրանց հիմնավորվածության վերաբերյալ եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան