Գլխավոր տեղեկություն
Համար
N 285-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2010-02.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.07/14(748) Հոդ.366
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2010 թվականի N 285-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողին տրվող անձը հաստատող վկայականի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողին տրվող անձը հաստատող վկայական տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողի վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 594 որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

 մարտի 25-ի N 285-Ն որոշման

 

ՁԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N

 

Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողի անձը հաստատող

 

|Լուսանկար

 

|(35 x 45

 

| չափսի)

| Ազգանունը ...............................................

| Անունը ......................................................

| Հայրանունը .............................................

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը .............

Ծննդյան վայրը .........................................

Սեռը ...........................................................

Ազգությունը ............................................................................

Քաղաքացիությունը ...............................................................

ՀՀ-ում բնակության վայրը .....................................................

Հաշվառման վայրը..................................................................

(եթե տվյալ անձը հաշվառվել է)

Հայցել է ապաստան ..................................20 թ.

Վկայականը տրվել է .... ........................... 20 թ.

Վկայականը վավերական է մինչև .......... 20 թ.

Երկարաձգված է մինչև .... ....................... 20 թ.

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ———————————

(ստորագրությունը)

—————————————-

(ազգանունը)

 

1. Վկայականը մեկ էջից բաղկացած 108 x 118 մմ չափսի փաստաթուղթ է, որի հակառակ երեսին ոչ մի գրառում չկա:

2. Վկայականը լրացվելուց հետո այն ստորագրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի կողմից և ամրագրվում ծառայության կնիքով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 25-ի N 285-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողին տրվող անձը հաստատող վկայական (այսուհետ` վկայական) տալու հետ կապված հարաբերությունները:

2. Վկայականը Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողին տրվող անձը հաստատող փաստաթուղթ է, որը հավաստում է, որ տվյալ անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն)` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու համար:

3. Վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու դիմում ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում:

4. Վկայականը տրվում է 3 ամիս վավերականության ժամկետով: Մինչև ծառայության պետի կողմից ապաստան տրամադրելու հայցի վերաբերյալ վերջնական որոշման ընդունումն այդ վկայականի վավերականության ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարաձգվում է երեքական ամսով:

5. Ժամկետանց վկայականն անվավեր է և ենթակա չէ փոխանակման:

6. Վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն:

7. Վկայականում նշվում են անձի մասին հետևյալ տվյալները`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) ազգությունը.

5) քաղաքացիությունը.

6) Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրը.

7) հաշվառման վայրը (եթե տվյալ անձը հաշվառվել է):

8. Վկայականը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի կամ կորցրած վկայականի փոխարեն նոր վկայականը տրվում է ծառայության կողմից:

9. Վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողը ծառայություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) ապաստան ստանալու մասին դիմում.

2) անձնագիրը, ծննդյան վկայականը (անչափահասների համար).

3) 35 x 45 մմ չափսի լուսանկար (գունավոր).

4) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթեր:

10. Այն դեպքում, երբ դիմողի մոտ բացակայում են սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը, ապա վկայականը տրվում է նրա` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու դիմումում նշված տվյալների հիման վրա:

11. Վկայական տալը չի կարող մերժվել, բացառությամբ այն դեպքերի, երբ վկայական ստանալու հավակնող անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապաստան ստանալու մասին դիմում չի ներկայացրել ծառայություն:

12. Վկայականը ծառայության կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե այնտեղ պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու կամ մաշվածության, կամ որևէ այլ պատճառով օգտագործման համար այն դարձել է ոչ պիտանի:

13. Վկայականի փոխանակման համար ծառայություն են ներկայացվում փոխանակման ենթակա վկայականը և երկու գունավոր լուսանկար:

14. Եթե վկայականի փոխանակման հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխումը կամ գրառումներում անճշտությունների հայտնաբերումը, ապա ներկայացվում են նաև համապատասխան անճշտությունները հավաստող փաստաթղթերը:

15. Վկայականը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողը պարտավոր է դրա մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան մարմիններին և ծառայությանը:

16. Ծառայությունը կորցրած վկայականի փոխարեն կարող է նոր վկայական տալ միայն այն դեպքում, երբ կորած վկայականի գործողության ժամկետը չի լրացել կամ, թեև լրացել է, սակայն դեռևս սահմանված կարգով չի լուծվել անձին Հայաստանի Հանրապետությունում ապաստան տրամադրելու կամ մերժելու հարցը:

17. Վկայականը ենթակա է ծառայություն հանձնման, եթե`

1) «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անձին տրամադրվում է ապաստան.

2) «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անձի` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու դիմումը մերժվում է.

3) անձը դիմումով հետ է վերցնում Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու իր դիմումը.

4) վկայական ունեցող անձը որոշել է մեկնել Հայաստանի Հանրապետությունից.

5) վկայականի տերը մահացել է.

6) վկայականի` սույն կարգի 12-րդ կետով նախատեսված հիմքերով փոխանակման դեպքերում:

18. Սույն կարգի 17-րդ կետի կետի 1-ին և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում վկայականը վերադարձվում է ծառայություն` դրա տիրոջ կամ վերջինիս կողմից` սահմանված կարգով լիազորված անձի կողմից:

19. Սույն կարգի 17-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքում մահվան ակտը գրանցող պետական մարմին ներկայացված վկայականում մահվան մասին գրանցումը կատարելուց հետո այն մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է ծառայություն:

20. Վերադարձված, գտնված վկայականները պահպանվում են ծառայությունում:

21. Ծառայությունն իր կողմից սահմանված կարգով իրականացնում է վկայականների հաշվառումը, ինչպես նաև վարում է տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյանները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան