Գլխավոր տեղեկություն
Համար
N 1072-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2009 թվականի N 1072-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. ԳՐԵԿՈ-ի քարտուղարություն ներկայացվելիք` Հայաuտանի Հանրապետության վերաբերյալ 3-րդ փուլի գնահատման զեկույցի հարցաշարերի պատասխանների նախապատրաստման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` ապահովել ԳՐԵԿՈ-ի քարտուղարություն ներկայացվելիք հարցաշարերի պատասխանների նախապատրաստման աշխատանքները մինչև 2010 թվականի փետրվարի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

 

 

Հավելված 
 ՀՀ վարչապետի 2009 թ.
 դեկտեմբերի 23-ի N 1072-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ն. Առուստամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
   
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող
   
Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ
   
Հ. Քոչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավական ապահովման վարչության պետ
   
Ա. Գոմկցյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության վարչության աուդիտի մեթոդաբանության և կարգավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
   
Ա. Մարգարյան - Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)
   
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)
   
Հ. Մուսիկյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի մեթոդաբան (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան