ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2009 թվականի N 1072-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. ԳՐԵԿՈ-ի քարտուղարություն ներկայացվելիք` Հայաuտանի Հանրապետության վերաբերյալ 3-րդ փուլի գնահատման զեկույցի հարցաշարերի պատասխանների նախապատրաստման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` ապահովել ԳՐԵԿՈ-ի քարտուղարություն ներկայացվելիք հարցաշարերի պատասխանների նախապատրաստման աշխատանքները մինչև 2010 թվականի փետրվարի 1-ը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ն. Առուստամյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ս. Սարգսյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող |
Ձ. Աղաջանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ |
Հ. Քոչարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավական ապահովման վարչության պետ |
Ա. Գոմկցյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության վարչության աուդիտի մեթոդաբանության և կարգավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Ա. Մարգարյան | - Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ) |
Ս. Հովհաննիսյան | - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ) |
Հ. Մուսիկյան | - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի մեթոդաբան (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |