Գլխավոր տեղեկություն
Համար
N 1499-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.01.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.30/68(734) Հոդ.1548
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1499-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» N 268-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգում`

1) 4-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետական տուրքի գումարների վճարում կատարելու իրավասության» բառերով.

2) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. Այն դեպքերում, երբ ավիափոխադրումներն իրականացվում են սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ավիափոխադրողների կողմից, սակայն տվյալ երկրի օրենսդրությանը համաձայն այդ կազմակերպությունների ներկայացուցիչներն իրավասու չեն իրականացնելու գանձված պետական տուրքի գումարների վճարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, դրանց կողմից գանձված պետական տուրքի գումարները հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցվում սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով».

3) 12-րդ կետում «Ոչ կանոնավոր օդային փոխադրումների դեպքում» բառերը փոխարինել «Ոչ կանոնավոր օդային փոխադրումների, ինչպես նաև սույն կարգի 5.1-ին կետում սահմանված դեպքերում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 28

Երևան