Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2010 թվականի N 246-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆԱԼԲԱՆԴ» ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՓԻՆՅԱՆԻ, ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցվող բնակելի տներից բնակելի տան հատկացմամբ լուծել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շիրակամուտի գյուղական համայնքի «Նալբանդ» երկաթուղային կայարանի տարածքում բնակվող Հովհաննես Ափինյանի, Հայկ Մարգարյանի և Սամվել Պետրոսյանի ընտանիքների բնակարանային խնդիրները:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակելի տների հատկացման ժամանակ ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթներով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 19
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան