Գլխավոր տեղեկություն
Համար
N 241-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.12.2009-25.02.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.218
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.05.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.12.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 05005274

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 մայիսի 2005 թ.

N 241-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 17-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի  և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 27-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել  «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» Կանոնակարգ 17-ը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2005 թ. մայիսի 27

Երևան

  

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի մայիսի 24-ի
թիվ 241-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  17

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

Գ լ ու խ  1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություններ) լիցենզավորման, լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման,  մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման ,  ղեկավարների որակավորման ընթացակարգերը, ինչպես նաև պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների գործունեությանը ներկայացվող տեխնիկածրագրային պահանջների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կանոնակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության  տարածքում հիմնադրվող կամ գործող, և «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների, դրանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների վրա:

3. Սույն կանոնակարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության  տարածքում գործող բանկերի, դրանց մասնաճյուղերի և ներկայացչությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա: Այն չի տարածվում նաև «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ վճարահաշվարկային կազմակերպությունների, ինչպես նաև այն անձանց վրա, որոնք վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ (այսուհետ՝ պրոցեսինգ և քլիրինգ) իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային պայմանագրերի հիման վրա:

3.1 Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն: Ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության իրավասու անձի կողմից, ընդ որում, պատճենները պետք է ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

(3.1 կետը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

 

Գ լ ու խ  2

 

Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը

 

4. Կազմակերպությունը պրոցեսինգի և քլիրինգի լիցենզիա ստանալու համար պետք է բավարարի հետևյալ պահանջներին և պայմաններին՝

ա) կազմակերպությունը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ ՀՀ պետական ռեգիստրում,

բ) կազմակերպությունը, բացի պրոցեսինգի, քլիրինգի հետ կապված ապարատային, ծրագրային համակարգերի, սարքերի, ծրագրերի ստեղծման, շահագործման, սպասարկման հետ կապված գործունեությունից, չպետք է իրականացնի այլ գործունեություն,

գ) կազմակերպության ղեկավարները կամ թեկնածուները պետք է համապատասխանեն սույն կանոնակարգի Գլուխ 11-ով սահմանված որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին,

դ) կազմակերպության գործունեության վայրը պետք է համապատասխանի սույն կանոնակարգի Գլուխ 3-ով սահմանված տեխնիկածրագրային պահանջներին, և կազմակերպությունը պետք է կարողանա ապահովել իր կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների իրականացման համար սահմանված պայմանները, պահանջները, ժամկետները,

ե) կազմակերպության կանոնադրական կապիտալը պետք է համապատասխանի սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի չափին:

(4-րդ կետը փոփ. 04.11.09 թիվ 320-Ն)

5. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության լիցենզավորման պահին նրա կանոնադրական կապիտալի նվազագույն չափը պետք է լինի վեց միլիոն դրամ, որը չպետք է նվազեցվի իր գործունեության ընթացքում:

6. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու լիցենզիա ստանալու համար կազմակերպության հիմնադիրները կամ նրանց կողմից լիազորված անձը Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ՝ համաձայն հավելված 1-ի,

բ) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության կանոնադրությունը և դրա պատճենները երկու օրինակից,

գ) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության իրավասու մարմնի որոշումը կազմակերպության ղեկավարներ նշանակելու մասին, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից տրված՝ ղեկավարի (ղեկավարների) մասնագիտական որակավորման վկայականի(ների) պատճենը(ները)` համաձայն սույն կանոնակարգի Գլուխ 12-ով սահմանված պահանջների,

դ) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության մասնակիցների մասին տեղեկանքները՝ համաձայն հավելված 2.1-ի և հավելված 2.2-ի,

ե) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը,

զ) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության գործունեության կանոնակարգը, որը հաստատված է նրա կառավարման բարձրագույն մարմինի կողմից: Սույն կանոնակարգի իմաստով կազմակերպության գործունեության կանոնակարգ է համարվում հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝ պրոցեսինգի իրականացման կանոնները (ներառյալ՝ վճարահաշվարկային փաստաթղթերի և այլ տեղեկատվության ընդունման, մշակման, փոխանակման ընթացակարգերը, տեղեկատվության փոխանակման և մշակման համար կիրառվող անվտանգության միջոցները և (կամ) ընթացակարգերը), քլիրինգի իրականացման կանոնները:

է) իր հաշվապահական հաշվեկշիռը տվյալ պահի դրությամբ՝ վավերացված կազմակերպության կնիքով (առկայության դեպքում),

ը) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարների մասին տեղեկություններ՝ համաձայն հավելված 7-ի:

(6-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

7. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 6-րդ  կետով սահմանված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո քննում է դրանք և օրենքով սահմանված երկամսյա ժամկետում որոշում է կայացնում կազմակերպությանը (այսուհետ` հայտատուին) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու հայտի մերժման վերաբերյալ:

8. Եթե լիցենզավորվող վճարահաշվարկային կազմակերպության (այսուհետ՝ լիցենզավորվող կազմակերպություն) կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են (ամբողջական չեն), Կենտրոնական բանկը, ոչ ուշ, քան փաստաթղթերի ներկայացման 30-րդ օրը, այդ մասին գրավոր տեղեկացնում է լիցենզավորվող կազմակերպությանը,  որը պարտավոր է տեղեկացմանը հաջորդող տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել շտկված  և (կամ) բացակայող փաստաթղթերը: Վերոնշյալ ժամկետի ընթացքում անհրաժեշտ շտկումների (փաստաթղթերի, նյութերի կամ պարզաբանումների) չներկայացման դեպքում լիցենզիա ստանալու հայտը  մերժվում է` փաստաթղթերը թերի լինելու հիմքով:

9. Կազմակերպությունը լիցենզավորվում է, եթե բավարարվել են հետևյալ պայմանները և ներկայացվել են համապատասխան փաստաթղթերը.

ա) ամբողջությամբ վճարված է Կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ լիցենզավորվող կազմակերպության կանոնադրական կապիտալը,

բ) Կենտրոնական բանկի կողմից ստուգման արդյունքում հաստատվել է, որ լիցենզավորվող կազմակերպության գործունեության տեխնիկածրագրային պայմանները համապատասխանում են սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանած պահանջներին,

գ) լիցենզավորվող կազմակերպության ղեկավարները բավարարում են սույն կանոնակարգի 11-րդ գլխով սահմանված որակավորման և մասնագիտական համապատասխանության պահանջներին,

դ) բացակայում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի 5-րդ մասով սահմանված հիմքերը:

10. Լիցենզավորվող կազմակերպությանը լիցենզիա տրամադրելու մասին որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը տվյալ կազմակերպությանը տալիս է քլիրինգ և պրոցեսինգ  իրականացնելու լիցենզիա՝ համաձայն հավելված 3.1-ի:

(10-րդ կետը փոփ. 04.11.09 թիվ 320-Ն)

11. Կենտրոնական բանկը  մերժում է լիցենզիա ստանալու հայտը, եթե առկա են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 20-ի 5-րդ մասով սահմանված հիմքերը:

12. Լիցենզավորման հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

Լիցենզիայի հայտը մերժելու դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

 

Գ լ ու խ  3

 

Վճարային գործիքների պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման փուլում ներկայացվող տեխնիկածրագրային պահանջներ

(Գլուխը խմբ. 04.11.09 թիվ 320-Ն)

 

13. Վճարային գործիքների պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունն իր ընթացիկ կամ հիմնական գործառնությունների կատարումը, հաշվառումը և տվյալների պահպանումը ապահովում է «Գործառնական օր» ծրագրի միջոցով:

«Գործառնական օր» ծրագրային համակարգը իրենից ներկայացնում է ավտոմատ եղանակով հաղորդագրությունների մշակման, փոխանցումների իրականացման, հաշվառման և այլ գործառնությունների իրականացման տեխնիկածրագրային համալիր:

13.1. Այն դեպքում, երբ կազմակերպության ծրագրային համակարգերը մշակվել են այլ կազմակերպության կողմից (պատվիրակվել է այլ կազմակերպության), պետք է առկա լինեն.

ա) կազմակերպության կողմից կիրառվող ծրագրային ապահովման վերաբերյալ տվյալ կազմակերպության և մշակող կազմակերպության միջև կնքված պայմանագիրը,

բ) նոր մշակված ծրագրային ապահովման տեստավորման արձանագրությունը և այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են տեստավորման արդյունքները, տեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, գործադիր տնօրենի և մնացած մասնակիցների ստորագրությունները,

գ) կազմակերպության և ծրագրային ապահովումը մշակող կազմակերպության կողմից ստորագրված ընդունման-հանձնման ակտը,

դ) մշակող կազմակերպության տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (որտեղ հստակ պետք է նշվի, որ անցկացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտ, և դրա վերաբերյալ տրված մանրամասն եզրակացությունը) կամ մշակող կազմակերպության՝ միջազգային ընդունված չափանիշներին (ԻՍՕ27000:2005/8՝ տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության սերտիֆիկատ) համապատասխանությունը հավաստող վկայագիր կամ գրանցված որևէ ապահովագրական ընկերությունում ծրագրային համակարգի որպես ոչ նյութական ակտիվի ապահովագրվածությունը հավաստող փաստաթուղթ:

Ընդ որում, աուդիտորական եզրակացությունը պետք է տրված լինի ՀՀ տարածքում գործող աուդիտորական կազմակերպության կամ միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպության կողմից: ՀՀ տարածքում գործող աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ:

13.2 Ծրագրային ապահովման պատվիրակման պայմանագրերը պետք է ներառեն հետևյալ դրույթների մասին կետեր.

ա) մշակող կազմակերպության կողմից ծրագրային ապահովման սպասարկման պայմանագրից հրաժարվելու դեպքում՝ մշակող կազմակերպությունն առնվազն 3 ամիս առաջ այդ մասին տեղեկացնում է կազմակերպությանը,

բ) համակարգի սպասարկման աշխատանքների հետ կապված հարցումների կատարման նվազագույն ժամանակահատվածի առկայություն,

գ) կազմակերպության և մշակող կազմակերպության միջև ծրագրային տեքստերի սեփականության իրավունքի մասին,

դ) համակարգը մշակող կազմակերպությունը կազմակերպում է ուսուցում և (կամ) տրամադրում է համակարգի օգտագործման ձեռնարկներ:

13.3 Այն դեպքում, եթե կազմակերպությունն ինքնուրույն է մշակել իր կողմից շահագործվող ծրագրային համակարգերը, ապա պետք է առկա լինեն.

ա) հստակ մշակված տեխնիկական առաջադրանքը և պահանջները,

բ) ծրագրային համակարգի մշակման մասնակիցների ցուցակը, մասնակիցների զբաղեցրած պաշտոնները և մասնագիտական կրթությունը,

գ) ծրագրի մշակման լեզուն,

դ) ծրագրային կոդի գտնվելու վայրը,

ե) ծրագրային կոդի մեջ փոփոխություններ կատարելու հնարավորություններ ունեցող աշխատակիցների ցուցակը,

զ) տեստավորող խմբի անդամների ցուցակը, մասնագիտական որակավորումը, տեստավորման արձանագրությունը, տեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, գործադիր տնօրենի և մնացած մասնակիցների ստորագրությունները,

է) այդ ծրագիրը օգտագործող ստորաբաժանումների աշխատակիցների՝ տեստավորմանը մասնակցությունը հավաստող փաստաթղթերը,

ը) ծրագրային ապահովման օգտագործողների ուղեցույցը կամ այլ ուղղորդող գրքեր, փաստաթղթեր:

13.4 Կազմակերպությունը պետք է ապահովի նաև հետևյալ պահանջների ապահովումը.

1) Արխիվների պահպանման համար նախատեսված չհրկիզվող պահարանի առկայություն,

2) Սերվերների առկայության դեպքում՝

ա. կազմակերպության կողմից դրանք ինքնուրույն սպասարկման/կառավարման դեպքում պահանջվում է առանձին սերվերային սենյակ, որը պետք է համապատասխանի հետևյալին՝

- Առանձնացված լինի կազմակերպության ընդհանուր տարածքից,

- Ունենա կողպվող դուռ,

- Հակահրդեհային համակարգ, շարժման տվիչներ, պատուհանների առկայության դեպքում` կոտրման տվիչներ,

- Օդի ջերմության կարգավորիչ համակարգ, օդափոխման համակարգ,

- Պատուհանի առկայության դեպքում՝ ճաղավանդակներ:

բ. դրանք ի պահ հանձնելու (պատվիրակման) դեպքում՝ կազմակերպությունը պետք է ունենա պատվիրակման պայմանագիր և տեսահսկման համակարգ, որը տեղադրված կլինի սերվերային սենյակում և կնկարահանի առնվազն կազմակերպության սերվեր համակարգիչ(ներ)ը, հարակից տարածքը այնպես, որ տեսանելի լինեն այդ համակարգիչ(ներ)ին մոտեցող անձինք, տվյալ նկարահանումները պետք է արխիվացվեն լիցենզավորվող կազմակերպության կողմից և պահպանվեն առնվազն 90 օր:

3) Պահուստային սերվեր կամ համակարգիչ, որի տեղեկատվությունը պետք է թարմացվի ամեն օր:

4) Էլեկտրասնուցման պահուստային համակարգ (գեներատոր շարժիչ, արևային մարտկոց կամ այլ հավասարազոր համակարգ):

5) Հիմնականից պահուստային էլեկտրասնուցման համակարգի անցման տեստավորման արդյունքները (փաստաթղթավորված):

6) Անխափան էներգասնուցման սարքեր (UPS), որոնց ինքնուրյուն աշխատանքի ժամանակը պետք է թույլատրի իրականացնելու անցումը էլեկտրասնուցման հիմնականից պահուստային տարբերակի վրա:

7) Բոլոր համակարգիչներում պետք է առկա լինեն հակավիրուսային որևէ համակարգ, որի տվյալների հենքը պետք է թարմացված լինի առնվազն երկշաբաթյա ժամկետով:

8) Եթե կազմակերպության աշխատակիցները ունեն միջազգային համակարգչային ցանցից (internet) օգտվելու հնարավորություն, ապա պետք է առկա լինեն միջցանցային էկրաններ (firewall), համապատասխան կանոններով սահմանված, որը կկատարի որոշակի տիպի տեղեկատվության հոսքի ֆիլտրացում:

(Գլուխը լրաց. 08.04.08 թիվ 105-Ն, խմբ. 04.11.09 թիվ 320-Ն)

 

Գ լ ու խ  3.1

Վճարային գործիքների պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող տեխնիկածրագրային պահանջներ

(Գլուխը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

 

14. Վճարային գործիքների պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորման օրվանից առավելագույնը եռամսյա ժամկետում պարտավոր է ապահովել նաև սույն գլխով սահմանված պահանջները, եթե ՀՀ կենտրոնական բանկի կողմից այլ ժամկետ (ժամանակացույց) չի սահմանվել տվյալ կազմակերպության լիցենզավորման ընթացքում:

15. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները և դրանց մասնաճյուղերը պետք է մշակեն և ապահովեն իրենց գործունեության ընթացքում կիրառվող տեխնիկածրագրային ապահովման և անվտանգության հետ կապված կանոնակարգիչ փաստաթղթերի առկայությունը և դրանցով սահմանված պահանջների կատարումը:

16. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություններն իրենց տեխնիկածրագրային ապահովման և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերով պետք է սահմանեն դրույթներ՝ վճարային գործառնությունների, իրադարձությունների, անձանց, փաստերի և գործընթացների հետ կապված տեղեկատվության (այսուհետ՝ տեղեկատվություն) անվտանգության հսկողության վերաբերյալ, անկախ դրանց ներկայացման ձևից, հետևյալ սկզբունքներով.

ա) տեղեկատվության օգտագործողները պետք է միարժեքորեն նույնականացվեն՝ տեղեկատվությանը մուտքի իրավասություն ստանալու համար,

բ) տեղեկատվության պաշտպանական հսկողությունը պետք է ապահովի տեղեկատվության տրամադրումը միայն հեղինակայնացված օգտագործողներին,

գ) պետք է առկա լինեն համապատասխան պաշտպանական մեխանիզմներ, որոնք կապահովեն տեղեկատվական գործընթացների անընդհատությունը՝ խափանումների և արտակարգ իրավիճակների դեպքում:

17. Տեղեկատվական անվտանգության գործունեության ոլորտը պետք է ընդգրկի կազմակերպության տնօրինության տակ գտնվող տեղեկատվության ստացման, մշակման, պահպանման և տրամադրման գործընթացներում ներգրավված բոլոր միավորները: Դրանք են.

1) տեղեկատվության բոլոր օգտագործողները (կազմակերպության կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների անձնակազմը, կազմակերպության ծառայություններից օգտվելու իրավասություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք),

2) տեխնիկական միջոցները, որոնք ընդգրկում են ինչպես բոլոր սարքավորումները, այնպես էլ շրջակա ենթակառուցվածքը, մասնավորապես.

ա) բոլոր համակարգիչները՝ ընդհանուր և հատուկ նպատակներով օգտագործվող, ներառյալ անձնական համակարգիչները, սերվերները, շարժական համակարգիչները,

բ) հարակից սարքավորումները,

գ) կապի միջոցները և սարքավորումները,

դ) լոկալ և արտաքին ցանցային սարքավորումները,

ե) շրջակա միջավայրի հսկողության համակարգերը, ներառյալ օդափոխման և այլ սառեցնող/տաքացնող սարքավորումները,

զ) ահազանգման և անվտանգության սարքավորումները,

է) կենսունակության ապահովման անհրաժեշտ միջոցները,

ը) կառույցները,

թ) ծրագրաապարատային այլ համակարգերը.

3) տեղեկատվական ռեսուրսները.

ա) տվյալների շտեմարաններ (այդ թվում` էլեկտրոնային փոստարկղեր, էլեկտրոնային մատյան-ներ, արխիվային շտեմարաններ և այլն),

բ) էլեկտրոնային տվյալների ֆայլեր, ներառյալ կոշտ կրկնօրինակները (թղթային, միկրոժապավեն կամ այլ) և փոխանցման ընթացքում գտնվող տվյալները,

գ) տվյալների մշակման արդյունքում ստացված տեղեկատվություն, անկախ ներկայացման ձևից,

դ) թղթային կրիչների վրա գտնվող փաստաթղթեր (համակարգերի նկարագրեր և ձեռնարկներ, աշխատանքային պլաններ, պայմանագրեր, ուղեցույցեր, կարգեր և աշխատակարգեր).

4) ծրագրային ապահովումը, ներառյալ կազմակերպության կողմից մշակված և արտաքին աղբյուրներից ձեռք բերված համակարգային և կիրառական ծրագրերը, որում՝

ա) էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգեր,

բ) օպերացիոն համակարգեր, համակարգային ծրագրեր,

գ) տվյալների շտեմարանների կառավարման համակարգեր,

դ) ցանցային համակարգային ծրագրային ապահովում,

ե) կապի միջոցների կառավարման ծրագրային ապահովում,

զ) հատուկ նշանակության ծրագրային ապահովում (հակավիրուսային համակարգեր, հսկող և ահազանգող ծրագրային ապահովում և այլն).

5) տեղեկատվության փոխանակման ուղիները.

ա) արտաքին համակարգչային ցանցերին միացումները,

բ) էլեկտրոնային փոստի ծառայություններ, արտաքին ցանցերի միջոցով տեղեկատվության փոխանցման այլ ծառայություններ,

գ) տեղեկատվության կրիչների (էլեկտրոնային, թղթային կամ այլ) շարժը,

դ) ֆիզիկական կապուղիները:

18. Տեղեկատվական անվտանգության միջոցառումները պետք է ուղղվեն տեղեկատվական գործընթացների և դրանցում ներգրավված տեղեկատվական ռեսուրսների բարձր պաշտպանվածության ապահովմանը: Ցանկացած ձևով ներկայացված տեղեկատվության (էլեկտրոնային, թղթային, բանավոր և այլն) և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող հիմնական պահանջներն են.

ա) կազմակերպության կապը և կենսունակությունը ապահովող տարածքներ մուտքը թույլատրելի է միայն տվյալ համակարգի աշխատունակության համար պատասխանատու աշխատակիցներին: Այլ անձանց մուտքը կարող է իրականացվել միայն կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված կանոնակարգիչ փաստաթղթերի հիման վրա,

բ) տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման, տվյալների շտեմարանների, արխիվային կրիչների, սերվերների տեղակայման սենյակները պետք է ապահովված լինեն ուժեղացված պաշտպանական միջոցներով,

գ) աշխատանքի կանոնները պետք է մշակվեն և պահպանվեն տեղեկատվության արտաքին կրիչների հետ (մագնիսային, լազերային և այլ տիպի)՝ սահմանափակելով նման կրիչների տեղափոխումը և կազմակերպության տարածքից դուրսբերումը:

19. Կազմակերպության կողմից շահագործվող ծրագրային ապահովումը պետք է ապահովված լինի անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերով, որոնք ներառում են ծրագրի նկարագրությունը, օգտագործողի և (կամ) ադմինիստրատորի ձեռնարկը, և այլ փաստաթղթեր, որոնց առկայության անհրաժեշտությունը կարող է առաջանալ շահագործման ընթացքում:

20. Ծրագրային ապահովման փորձարկումների համար չեն կարող օգտագործվել կոնֆիդենցիալ տեղեկատվություն պարունակող տվյալներ: Բացառություն կարող են կազմել այն փոփոխությունները, որոնք կատարվում են ծրագրային սխալների վերացման նպատակով, սակայն այս գործընթացը պետք է կարգավորվի համապատասխան փաստաղթերով:

21. Հանդիասանալով մեծածավալ գաղտնի և կարևոր տեղեկատվության պահուստարան՝ շահագործվող սերվերները, որոնք ուղղակիորեն կապված են քլիրինգի և պրոցեսինգի հետ, և դրանց տեղակայման տարածքները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ անվտանգության միջոցներով.

ա) սերվերային սենյակների մուտքը պետք է ապահովվի առանձին մուտքով և կողպվող դռնով,

բ) պետք է մշակվեն և խիստ պահպանվեն սերվերային սենյակներ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց ցուցակը և մուտք գործելու կանոնները,

գ) քլիրինգի և պրոցեսինգի հետ ուղղակիորեն կապված սերվերները, ցանցային սարքավորումները և աշխատակայանները, եթե առկա են, պետք է ապահովված լինեն անխափան էներգասնուցման սարքերով, որոնց ավտոնոմ աշխատանքի ժամանակը պետք է թույլ տա իրականացնել անցումը հիմնականից պահուստային տարբերակի, կամ ժամանակավոր դադարեցնել աշխատանքն առանց տեղեկատվության կորստի,

դ) սերվերային սենյակներում պետք է շուրջօրյա ռեժիմում իրականացվի տեսադիտում և տեսագրում,

ե) պետք է մշակված լինի սերվերների և ավտոմատացված համակարգերի պահուստավորման գործընթացը կանոնակարգող փաստաթուղթ, որում հստակ կնկարագրվեն անձնակազմի գործողությունները և յուրաքանչյուր աշխատակցի պարտականությունների շրջանակները:

21.1 Տեղեկատվական անվտանգության օբյեկտ պետք է հանդիսանա կազմակերպության համակարգչային ցանցը` որպես ծրագրաապարատային համալիր:

21.2 Քլիրինգի և պրոցեսինգի հետ ուղղակիորեն կապված տեղեկատվութան պաշտպանությանը ներկայացվող պահանջները հետևյալն են.

ա) նշված տեղեկատվությունը, որպես կանոն, պետք է պահպանվի գաղտնագրված տեսքով՝ օգտագործելով համակարգային ծրագրային ապահովման հնարավորությունները, կամ դրանց բացակայության դեպքում` համապատասխան կիրառական ծրագրային միջոցները: Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ տվյալների ծածկագրումը և վերծանումը զգալիորեն նվազեցնում է համակարգի աշխատանքը,

բ) տվյալներին մուտք գործելու յուրաքանչյուր դեպք պետք է գրանցվի համակարգային մատյանում, որը պետք է հասանելի լինի միայն տեղեկատվական անվտանգության պատասխանատուին և սերվերի (համակարգի) ադմինիստրատորին: Նշված մատյանները կարող են հասանելի լինել միայն ընթերցման համար,

գ) արգելել ծածկագրված տեղեկատվությունը առանց աշխատանքային անհրաժեշտության վերծանել և պահպանել վերծանված տեսքով, որևէ ձևով փոխանցել այլ օգտագործողների, կամ կատարել գործողություններ, որոնք կարող են բերել այդ տեղեկատվության պաշտպանվածության աստիճանի նվազեցմանը,

դ) պետք է մշակված լինեն և բոլոր օգտագործողների կողմից խստորեն պահպանվեն ուղղակիորեն քլիրինգի և պրոցեսինգի վերաբերյալ տեղեկատվության հետ աշխատանքի ընդհանուր կանոնները, օգտագործողների գրանցման և իրավասությունների տրամադրման կարգը:

21.3 Պրոցեսինգ/քլիրինգ իրականացնող կազմակերպությունը պետք է բավարարի նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 71-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանների» գլուխ VII-ով սահմանված պահանջներին:

(Գլուխը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

 

Գ լ ու խ  4

 

Պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձեվը, վարման կարգը, ներառվող տեղեկությունները

 

22. Կենտրոնական բանկը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար:

23. Լիցենզիաների ձևերը խիստ հաշվառման փաստաթղթեր են, ունեն հաշվառման համար, սերիա և հաշվառվում ու պահպանվում են Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից:

24. Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում է պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիաների գրանցամատյան, որում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.

ա) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը,

բ) լիցենզիայի համարը,

գ) լիցենզիա տալու ամսաթիվը և գրանցման համարը,

դ) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան,

ե) գործունեության իրականացման վայրը,

զ) տեղեկություններ՝ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման և գործողության դադարեցման մասին:

Գրանցամատյանի ձևը սահմանված է հավելված 9-ում:

25. Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանումը պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության համար կազմում է անհատական գործ, որին կարվում է նաև լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով վերադարձված լիցենզիան:

26. Լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում են պետական տուրքի վճարման դեպքում՝ 3 օրվա ընթացքում:

Լիցենզիաների գրանցամատյանից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություններին տրամադրվում է անվճար՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Գ լ ու խ  5

Պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումը

(Վերնագիրը փոփ. 04.11.09 թիվ 320-Ն)

 

27. Լիցենզիայի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար, և հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության որևէ միջոցով:

Կենտրոնական բանկը կորած լիցենզիայի կրկնօրինակը պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությանը տալիս է զանգվածային լրատվության որևէ միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(27-րդ կետը փոփ. 04.11.09 թիվ 320-Ն)

28. Լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում կազմակերպությունը դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը կազմակերպությանը տրվում է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը, միաժամանակ՝ նրանից վերցվում է ոչ պիտանի դարձած լիցենզիան:

(28-րդ կետը փոփ. 04.11.09 թիվ 320-Ն)

29. Լիցենզիաների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում:

(29-րդ կետը փոփ. 04.11.09 թիվ 320-Ն)

 

Գ լ ու խ  6

 

Պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի վերաձեվակերպումը

 

30. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության վերակազմակերպման, գտնվելու վայրի կամ անվանման փոփոխման դեպքում կազմակերպությունը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

31. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության համապատասխան հայտը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը:

32. Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ Կենտրոնական բանկը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

33. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերը մերժվում են սույն կանոնակարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերում:

34. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության: Սակայն հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով իրականացվում է հայտի քննարկում՝ լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով՝ իրականացվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովում:

35. Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կրկնօրինակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ լ ու խ  7

 

Լրացումների կամ փոփոխությունների գրանցումը

 

36. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները պարտավոր են Կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել հետևյալ փոփոխությունները`

ա) կազմակերպության, նրա մասնաճյուղի, կամ ներկայացչությության գործունեության վայրի փոփոխությունները,

բ) նոր մասնաճյուղերի և ներկայացչությունների բացման մասին որոշումը,

գ) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները,

դ) կազմակերպության աշխատանքի կանոնակարգում իրականացվող լրացումները կամ փոփոխությունները:

 

Գ լ ու խ  8


 Պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպության, նրա մասնաճյուղերի, ներկայացուցչությունների գործունեության վայրի փոփոխման, ինչպես նաեվ նոր մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների բացման ԵՎ հաշվառման կարգը. հաշվառման համար պահանջվող տեղեկությունների եվ փաստաթղթերի ցանկը

 

37. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը իր, իր մասնաճյուղերի կամ ներկայացչությունների գործունեության վայրի փոփոխման համար պարտավոր է այդ մասին որոշումը ներկայացնել Կենտրոնական բանկ համաձայնեցման:

Նոր մասնաճյուղերի և ներկայացչությունների բացման համար պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը պետք է ներկայացնի դրանք հաշվառման:

Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության գլխամասի, մասնաճյուղերի գրանցումը (հաշվառումը) կատարվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և սույն կանոնակարգի դրույթների համաձայն:

(37-րդ կետը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

37.1 Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը կարող է իրականացնել իր լիցենզիայով նախատեսված գործունեություն, միայն ՀՀ կենտրոնական բանկում գրանցված գլխամասի և մասնաճյուղերի տարածքում:

(37.1 կետը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

38. Հայաստանի Հանրապետության տարածքում պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության, նրա մասնաճյուղերի կամ ներկայացչությունների գործունեության վայրի փոփոխման, ինչպես նաև նոր մասնաճյուղերի և ներկայացչությունների բացման համար կազմակերպությունը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

ա) կազմակերպության իրավասու մարմնի համապատասխան որոշումը,

բ) մասնաճյուղ կամ ներկայացչություն բացելու դիմում` համաձայն հավելված 4-ի, կամ գործունեության վայրի փոփոխման դիմում` համաձայն հավելված 5-ի,

գ) գրավոր հայտարարություն` նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին(առկայության դեպքում),

դ) առկայության դեպքում կատարված փոփոխությունները (որոնք կարող են ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով),

ե) սույն կանոնակարգի 3-րդ գլխում սահմանված տեխնիկածրագրային պահանջներին  համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթերը՝ կազմված Կենտրոնական բանկի կողմից ստուգման արդյունքների հիման վրա:

Սույն կետի ե) ենթակետերով սահմանված փաստաթղթի ներկայացման պահանջը չի տարածվում պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ներկայացչության վրա:

39. Օտարերկրյա պետությունում մասնաճյուղ կամ ներկայացչություն ստեղծելիս պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը ստանում է Կենտրոնական բանկի համաձայնությունը՝ ներկայացնելով սույն կանոնակարգի 38-րդ կետի ա)-դ) ենթակետերում սահմանված փաստաթղթերը, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց (լիցենզավորվելուց, արտոնագրվելուց կամ համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպության հետ գործակալության կամ տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված նման այլ պայմանագիր կնքելուց) հետո հաշվառվում է Կենտրոնական բանկում՝ ներկայացնելով գրանցման (լիցենզավորման, արտոնագրման, պայմանագրի կնքման) փաստը վկայող փաստաթղթերը: Կենտրոնական բանկի պահանջով պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը ներկայացնում է օտարերկրյա պետության պրոցեսինգի և քլիրինգի գործունեության կարգավորման իրավական ակտերը:

40. Կենտրոնական բանկը  սույն կանոնակարգի 38-րդ կամ 39-րդ կետերով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցում է սույն կանոնակարգի 37-րդ կետով ներկայացվող փոփոխությունները կամ մերժում է գրանցումը: Նախատեսվող փոփոխությունները ներկայացնում են Կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը:

41. Կենտրոնական բանկը  մերժում է հայտը «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում  գրանցումը չմերժելու  դեպքում փոփոխությունները համարվում են գրանցված:

42. Դիմումի բավարարման դեպքում Կենտրոնական բանկը հաշվառում է մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը և տալիս է հաշվառման վկայական համաձայն հավելված 10-ի` իրականացնելով լրացումներ և փոփոխություններ լիցենզիայի գրանցամատյաններում, իսկ մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությանը:

43. Սույն կանոնակարգի 37-րդ կետով  նախատեսված  փոփոխություններն  ուժի մեջ են Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու կամ հաշվառման  պահից:

 

Գ լ ու խ  9

 

Պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպության աշխատանքի կանոնակարգում իրականացվող լրացումների կամ փոփոխությունների` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԶԵՎԸ

 

44. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության կառավարման մարմնի կողմից հաստատված աշխատանքի կանոնակարգում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը ներկայացնել Կենտրոնական բանկ համաձայնեցման:

45. Աշխատանքի կանոնակարգում փոփոխությունների և (կամ) լրացումների իրականացման համար պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

ա) կազմակերպության աշխատանքի կանոնակարգում լրացումների և փոփոխությունների իրականացման համար դիմում՝ կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ՝ վավերացված կազմակերպության կնիքով (առկայության դեպքում),

բ) կազմակերպության կառավարման մարմնի որոշումը՝ աշխատանքի կանոնակարգում լրացումների և (կամ) փոփոխությունների իրականացման վերաբերյալ,

գ) աշխատանքի փոփոխված կանոնակարգի պատճենը և փոփոխման անհրաժեշտության հիմնավորումը:

(45-րդ կետը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

46. Կենտրոնական բանկը վերոնշյալ փաստաթղթերը ստանալու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է համաձայնության տրամադրումը: Նախատեսվող փոփոխությունները ներկայացնում են Կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը:

47. Կենտրոնական բանկի կողմից 15-օրյա ժամկետում գրանցումը չմերժելու դեպքում փոփոխությունները համարվում են գրանցված:

48. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության կառավարման մարմնի կողմից հաստատված աշխատանքի կանոնակարգում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու` Կենտրոնական բանկի կողմից տրված համաձայնության դեպքում կազմակերպության անհատական գործին կցվում են սույն կանոնակարգի 45-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

49. Կենտրոնական բանկը մերժում է համաձայնության տրամադրումը, եթե լրացումները կամ փոփոխությունները.

ա) հակասում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին կամ այլ օրենքներին, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերին,

բ) թերի են ձևակերպված:

50. Կազմակերպության աշխատանքի կանոնակարգում լրացումների և փոփոխությունների իրականացման մերժման դեպքում Կենտրոնական բանկը մերժման հիմքերի մասին տեղեկացնում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությանը:

 

Գ լ ու խ  10

 

Պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարների փոփոխման կարգը. փոփոխությունների իրականացման համար պահանջվող տեղեկությունների եվ փաստաթղթերի ցանկը

 

51. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարների կազմում փոփոխություններ կատարելու դեպքում կազմակերպությունը նոր նշանակվող կամ ընտրվող ղեկավարների թեկնածուներին նախապես ներկայացնում է Կենտրոնական բանկ՝ սույն կանոնակարգի գլուխ 12-ի համաձայն որակավորման վկայական ստանալու համար:

52. Նշված պաշտոններում առանց որակավորման վկայականի որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան 3 ամիս, ընդ որում՝ նշված եռամսյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնին նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն՝ միևնույն պաշտոնին նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը եռամսյա ժամկետի ընդհատում և վերսկսում չի նշանակում:

(52-րդ կետը խմբ. 04.11.09 թիվ 320-Ն)

53. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարներին կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

ա) ղեկավարներին գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը՝ համաձայն հավելված 7-ի,

բ) իրավասու մարմնի որոշումը ղեկավարների նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին:

Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը միջնորդագիրը և իրավասու մարմնի որոշումը (էլեկտրոնայինի դեպքում` սքան արված տարբերակը) կազմակերպության կողմից ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ ցանցի միջոցով կամ թղթային տարբերակով՝ լիազորված անձի ստորագրությամբ և վավերացված կազմակերպության կնիքով (առկայության դեպքում): 2010 թվականի հունվարի 1-ից հետո միջնորդագիրը և իրավասու մարմնի որոշման սքան արված տարբերակը կազմակերպության կողմից ներկայացվում են միայն էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ ցանցի միջոցով:

(53-րդ կետը խմբ. 04.11.09 թիվ 320-Ն)

53.1 Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարի կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար ղեկավարները պետք է ունենան Կենտրոնական բանկի կողմից տրամադրված համապատասխան որակավորման վկայական:

(53.1 կետը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

53.2 Կազմակերպության ղեկավարի թեկնածուի գրանցման համար առաջարկվող թեկնածուի հետ անցկացվում է հարցազրույց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստում: Գրանցման պահին վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը պետք է իրազեկ լինի ֆինանսական համակարգի, մասնավորապես՝ պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև տվյալ կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերին: Բացի այդ, գրանցման պահին ղեկավարի թեկնածուն (գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը) պետք է ունենա բարձրագույն կրթություն և առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:

(53.2 կետը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

53.3 Եթե ղեկավարի թեկնածուն չունի սույն կանոնակարգի 53.2 կետով նախատեսված աշխատանքային փորձ և (կամ) բարձրագույն կրթություն, ապա նա իրավունք ունի Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան պաշտոններում աշխատելու համար իր մոտ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և (կամ) այլ հիմնավորումներ: Ներկայացված փաստաթղթերի, տեղեկությունների և (կամ) այլ հիմնավորումների հիման վրա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ ղեկավարի թեկնածուն գրանցվում է համապատասխան պաշտոնում:

(53.3 կետը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

53.4 Եթե ղեկավարը, որը նախկինում գրանցվել է Կենտրոնական բանկում, հետագայում դիմում է գրանցման (պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող նույն կազմակերպությունում կամ մեկ այլ պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունում), ապա նա հրավիրվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստի միայն այն դեպքում, եթե Կենտրոնական բանկը դա անհրաժեշտ է համարում:

(53.4 կետը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

53.5 Կազմակերպության մասնաճյուղի ղեկավարների գրանցում ՀՀ կենտրոնական բանկի կողմից չի կատարվում: Սակայն կազմակերպությունը պարտավոր է մասնաճյուղերի ղեկավարների նշանակման և փոփոխման մասին իրավասու մարմնի կողմից որոշում ընդունելու պահից տասը աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

(53.5 կետը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

54. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության նոր ղեկավարները գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ, սույն կանոնակարգի 53-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում:

(54-րդ կետը խմբ. 04.11.09 թիվ 320-Ն)

55. Կազմակերպության նոր ղեկավարների գրանցումը մերժվում է, եթե.

ա) ղեկավարների թեկնածուները չեն բավարարում սույն կանոնակարգի 57-րդ կետով սահմանված որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին,

բ) սույն կանոնակարգի 53-րդ կետով սահմանված փաստաթղթերը կեղծ են կամ թերի են ներկայացված:

55.1 Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ պրոցեսինգ, քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարը հանվում է գրանցումից, եթե.

1) որակավորման վկայականի ժամկետը լրացել է, և ղեկավարը չի ստացել նոր որակավորման վկայական,

 2) ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից,

 3) կազմակերպությունը դիմել է համապատասխան միջնորդությամբ,

 4) ի հայտ են եկել «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 22-ի 2-րդ մասով սահմանված հիմքերը:

Կազմակերպությունը իր ղեկավարներին աշխատանքից ազատելու դեպքում, տասը աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է դիմել Կենտրոնական բանկ՝ ղեկավարին գրանցումից հանելու միջնորդությամբ:

(55.1 կետը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

55.2 Կազմակերպության միջնորդությամբ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցումից հանելու համար այդ կազմակերպությունը պարտավոր է փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրավասու մարմնի կողմից որոշում ընդունելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր (գրանցումից հանելու պատճառների հիմնավորումներով)՝ կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ՝ վավերացված կազմակերպության կնիքով (առկայության դեպքում),

2) իրավասու մարմնի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք՝ փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ՝ թեկնածուի առկայության դեպքում:

(55.2 կետը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

55.3 Եթե պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից, ապա ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել որպես պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավար:

(55.3 կետը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

 

Գ լ ու խ  11

 

Պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարներին ներկայացվող որակավորման ԵՎ մասնագիտական համապատասխանության չափանիշները

 

56. Անձը կարող է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավար աշխատել սույն կանոնակարգի 10-րդ կամ 13-րդ գլուխներով սահմանված ընթացակարգերի համաձայն Կենտրոնական բանկում գրանցվելու պահից:

57. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարները բավարարում են որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին, եթե`

ա) առկա է սույն կանոնակարգի 65-րդ կետով սահմանված որակավորման վկայականը,

բ) բացակայում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 2 րդ մասով սահմանված ղեկավարների թեկնածության մերժման հիմքերը,

գ) սույն կանոնակարգի 53.2 կետի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի հարցազրույցի արդյունքում տրվել է դրական եզրակացություն:

(57-րդ կետը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

 

Գ լ ու խ  12

 

Պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարների թեկնածուների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը

 

58. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող լիցենզավորված կազմակերպության (այսուհետ` լիցենզավորված կազմակերպություն) լիցենզիայի ներդիրում նշված ղեկավարների, մասնավորապես, գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, գլխավոր հաշվապահի (այսուհետև՝ թեկնածուներ) թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը՝ դռնբաց եղանակով:

59. Թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումն անցկացվում է երկու ձևով՝

ա) գրավոր (տեստային) քննություն, որն իրականացվում է համակարգչով՝ Կենտրոնական բանկի մեկ համակարգչային մասնագետի մասնակցությամբ, կամ

բ) բանավոր հարցազրույցի ձևով, որն անցկացվում է  Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի  նիստում:

Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության գրավոր քննություն անցնում են բարձրագույն կրթություն ունեցող անձինք:

Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության բանավոր հարցազրույց անցնում են բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, ովքեր լիցենզավորման համար դիմելուն նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի աշխատել են վճարահաշվարկային ոլորտում ղեկավար պաշտոններում:

60. Կենտրոնական բանկում որակավորման և մասնագիտական համապատասխանության գրավոր կամ բանավոր քննություններին պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների մասնակցության համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) ղեկավարի թեկնածուի հայտը՝ համաձայն հավելված 6-ի,

բ) բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը, գիտական աստիճանը հաստատող փաստաթղթի (առկայության դեպքում) պատճենը,

գ) կենսագրական տվյալներ՝ համաձայն հավելված 7-ի,

դ) որակավորման ստուգման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

61. Թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության գրավոր քննությունն անցկացվում է տեստային եղանակով՝ Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության  հանձնաժողովի կողմից լիազորված անձի (անձանց) ներկայությամբ:

Գրավոր քննության տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից և որը կազմվում է նախապես հրապարակված թեմաների ցանկի հիման վրա: Տեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ և ենթակա չեն  հրապարակման:

Տեստում պարունակվող հարցերի թիվը 30 է: Տեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե:

Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր:

Գրավոր (տեստային) քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել իրավական ակտերից և այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, հեռախոսակապից, երկխոսության մեջ մտնել մյուս թեկնածուների հետ:

Գրավոր քննությանը հատկացված ժամանակի ավարտից հետո թեկնածուն պարտավոր է տեստը պատասխաններով հանձնել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի պատասխանատու անձին:

Նյութերից օգտվելու և տեստը պատասխանատու անձին ժամանակին չհանձնելու դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

Թեկնածուներին թույլատրվում է մասնակցել քննությանը՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում:

Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները քննություն անցկացնող Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի անդամներն ամփոփում են հանձնաժողովի նիստից առնվազն կես ժամ առաջ, և ներկայացնում Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստին:

62. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է՝

ա) մինչև 21 միավոր, ապա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին,

բ) 21 և ավելի միավոր, ապա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության  հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին:

63. Բանավոր հարցազրույցի արդյունքները գնահատվում են հինգ բալանոց համակարգով. երեք և ավելի բալ հավաքելու դեպքում թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին:

64. Թեկնածուի վերաբերյալ Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահին՝ Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստի օրվանից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում: Բացասական եզրակացության դեպքում Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը պարտավոր է մանրամասն ներկայացնել նաև այն փաստերը, որոնց ուսումնասիրության արդյունքում հանգել է տվյալ եզրակացությանը:

65. Որակավորման քննության կամ հարցազրույցի դրական արդյունքների դեպքում ղեկավարի թեկնածուին տրվում է որակավորման  վկայական՝ համաձայն հավելված 8-ի: Եթե թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին, ապա նա կարող է կրկին դիմել՝ որակավորման և մասնագիտական քննություն անցնելու համար:

66. Տեստավորման արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան ուղարկվում են ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում:

67. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովին կամ դատական կարգով: Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովին բողոքարկումը իրականացվում է լսումների կարգով բողոքը ստանալու պահից երեսնօրյա ժամկետում:

68. Ղեկավարները կամ վկայական ունեցող անձինք որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են տասնօրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովին: Կորցրած վկայականը Կենտրոնական բանկի կողմից համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն տրվում է որակավորման նոր վկայական՝ «Կրկնօրինակ» նշագրումով:

69. Տրված որակավորման վկայականների հաշվառման մատյանում գրառվում են վկայական ստացած անձանց անունը, ազգանունը, հասցեն, Կենտրոնական բանկի նախագահի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը, Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի համապատասխան արձանագրության համարը և ամսաթիվը, որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականի համարը և տրվելու ամսաթիվը:

70. Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության  հանձնաժողովը քննություններն անցկացնում է փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից տասնհինգ աշխատանքային օրվա  ընթացքում:

71. Որակավորման վկայականները տրվում են դրանց տրամադրման պահից հաշված հինգ տարի  ժամկետով:

Կենտրոնական բանկը, հաշվի առնելով պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության գործադիր տնօրենի, նրա տեղակալի, գլխավոր հաշվապահի որակավորման վկայականի գործողության ընթացքում պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության կողմից պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի խախտումների, ինչպես նաև նշված ղեկավարների նկատմամբ կիրառված պատժամիջոցների բացակայությունը, կարող է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարով՝ առանց որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման:

 

Գ լ ու խ  13

 

Պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարների գրանցումը

 

72. Սույն կանոնակարգի 2-րդ գլխի համաձայն կազմակերպությանը պրոցեսինգ և քլիրինգ իրա-կանացնելու լիցենզիա տրամադրելիս կազմակերպության ղեկավարների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիման վրա Կենտրոնական բանկը միաժամանակ գրանցում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարին սույն կանոնակարգի 57-րդ կետով սահմանված չափանիշների բավարարման դեպքում: Ընդ որում, պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարի փոփոխության դեպքում նոր ղեկավարը աշխատելու իրավունք է ստանում սույն կանոնակարգի գլուխ 10-ի համաձայն Կենտրոնական բանկում գրանցվելու պահից:

(72-րդ կետը խմբ. 04.11.09 թիվ 320-Ն)

73. Որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալուց անմիջապես հետո Կենտրոնական բանկը գրանցումից հանում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող  կազմակերպության ղեկավարին, եթե վերջինս չի ստացել որակավորման նոր վկայական:

 

Գ լ ու խ  14

 

Պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի գործողության կասեցման ընթացակարգը

 

74. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում: Այն ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում որոշում չկայացնելու  դեպքում դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված՝ պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության կողմից նշված ժամկետով:

Լիցենզիայի գործողության կասեցման մասին պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության դիմումի հիման վրա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից:

74.1 Կազմակերպության կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված լիցենզիայի գործողության կասեցման դիմումի առավելագույն ժամկետը սահմանվում է 12 ամիս:

Լիցենզիայի գործողության կասեցման մասին Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու համար կազմակերպությունն իր դիմումին կից Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման գործընթացը հիմնավորող և բացահայտող տեղեկություններ՝ կազմված ամփոփ տեղեկանքի ձևով, որը պետք է ներառի.

- կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման պատճառները՝ տնտեսագիտական հիմնավորմամբ,

- կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշման ընդունման պահին հաշվապահական հաշվեկշիռը,

- այլ տեղեկությունները՝ ըստ անհրաժեշտության կամ Կենտրոնական բանկի պահանջի:

(74.1 կետը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

75. Որպես օրենքի խախտման հետևանք լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանը հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում Կենտրոնական բանկն այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությանը:

76. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից լիցենզավորված անձը ժամանակավորապես զրկվում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու իր բոլոր իրավունքից:

77. Պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը նշված որոշումը հրապարակվում է  մամուլում:

 

Գ լ ու խ  15

 

Պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգը

 

78. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում: Այն ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում որոշում չկայացնելու  դեպքում դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը՝ դադարեցված:

Կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումում նշվածից ավելի ուշ ժամկետ, եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին:

79. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով  սահմանված ա), բ), գ) և ե) կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու  դեպքում անձն իրավունք ունի դիմել նոր լիցենզիա ստանալու համար միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

80. Պրոցեսինգ և քլիրինգի իրականացման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու  մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը հրապարակվում է մամուլում:

 

 

Հավելված 1

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
 

ՎՃԱՐԱՅԻՆ  ԳՈՐԾԻՔՆԵՐԻ  ԵՎ  ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ  ԵՎ  ՔԼԻՐԻՆԳ  ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

_________________ -ին

 

Իրավաբանական անձի անվանումը ____________________________________

Կազմակերպական-իրավական ձևը  ____________________________________

Գտնվելու վայրը  _______________________________________________

 

Փոստային հասցեն (հասցե, փոստային ինդեքս) _______________

 

Գործունեության վայրը ___________________________________________

 

Խնդրում ենք տրամադրել վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու լիցենզիա:

 

Կից ներկայացնում ենք՝

 

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

Հիմնադիրներ՝

______________

______________

(անուն, ազգանունը)

_______________

_______________

(ստորագրությունը)

 

(Հավելվածը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

 

 

Հավելված 2

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
 ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

(Հավելվածն ուժը կորցրել է 04.11.09 թիվ 320-Ն)

 

Հավելված 2.1

«Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ

և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը»

Կանոնակարգ 17-ի

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

1. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության մասնակից հանդիսացող իրավաբանական անձանց տվյալներ

1.1. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության անվանումը, որում իրավաբանական անձն ունի նշանակալից մասնակցություն.

1.2. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության մասնակից հանդիսացող իրավաբանական անձի անվանումը.

1.3. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության նշանակալից մասնակցի նշանակալից մասնակից հանդիսացող անձի անվանումը

______________________ 

1.4. Գործունեության վայրը/ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

1.5. Գրանցման ամսաթիվը

___________
օր/ամիս/տարի

վայրը

________________

1.6. Հիմնական գործունեության նկարագիրը

2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում 10 և ավելի տոկոս մասնակցությունների վերաբերյալ.

Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

Գտնվելու վայրը

 

Մասնակցության չափը (դրամով)

 

Մասնակցության չափը (%)

1.

           

2.

           
             
             
3. Տեղեկություններ կազմակերպության մասնակիցների վերաբերյալ
3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող իրավաբանական անձինք

Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

Գտնվելու վայրը

 

Մասնակցության չափը (դրամով)

 

Մասնակցության չափը (%)

1.

           

2.

           
             
             
3.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող ֆիզիկական անձինք.

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,
սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)

 

Բնակության վայրը

 

Մասնակցության չափը (դրամով)

 

Մասնակցության չափը (%)

1.

           

2.

           
             
             
4. Այլ տեղեկություններ

4.1. Արդյո՞ք կազմակերպությունն ունի դրամային (կամ այլ)
պարտավորություններ որևէ բանկի կամ վարկային
կազմակերպության նկատմամբ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ՝ օվերդրաֆտների և վարկային քարտերի)

Այո

c

Ոչ

c  

4.2. Արդյո՞ք կազմակերպությունն ունի սույն տեղեկանքի 1.1 կետում
նշված բանկի հետ կնքված որևէ պայմանագիր
(բացառությամբ՝ 4.1 կետում նշված դեպքերի):
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը, պայմանագրի բնույթը

Այո

c

Ոչ

c  

4.3. Արդյո՞ք կազմակերպության ղեկավարները (գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը կամ գլխավոր հաշվապահը)
ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ ՀՀ որևէ բանկի
կամ վարկային կազմակերպության նկատմամբ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ՝ օվերդրաֆտների և վարկային քարտերի)

Այո

c

Ոչ

c  

4.4. Արդյո՞ք կազմակերպության նշանակալից մասնակիցն ունի դրամային (կամ այլ) պարտավորություններ ՀՀ որևէ բանկի կամ վարկային կազմակերպության նկատմամբ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մասնակցի անունը (անվանումը), կազմակերպության անվանումը, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ՝ օվերդրաֆտների և վարկային քարտերի)

Այո

c

Ոչ

c  

4.5. Արդյո՞ք կազմակերպության ղեկավարը
(գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը կամ գլխավոր հաշվապահը) հանդիսանում է նաև ղեկավար ՀՀ որևէ բանկում կամ վարկային կազմակերպությունում:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը, այդ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնը

Այո

c

Ոչ

c  

4.6. Արդյո՞ք սույն տեղեկանքի 2-րդ կետում նշված
կազմակերպությունները ունեն պարտավորություններ կամ այլ
պայմանագրային հարաբերություններ ՀՀ որևէ բանկի կամ վարկային
կազմակերպության հետ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպությունների անվանումները, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ՝ օվերդրաֆտների և վարկային քարտերի) կամ պայմանագրի բնույթը

Այո

c

Ոչ

c  
4.7. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Տնօրենի անունը, ազգանունը

__________________________________  

Ստորագրություն

_______________

Ամսաթիվ

__________
օր/ամիս/տարի

Կ. Տ.

 

(Հավելվածը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

 

Հավելված 2.2

«Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և

քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը»

Կանոնակարգ 17-ի

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

1. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձանց տվյալներ
1.1. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության անվանումը, որում ֆիզիկական անձը ունի նշանակալից մասնակցություն.
1.2. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը.

1.3. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության մասնակցի նշանակալից մասնակից հանդիսացող անձի անունը, ազգանունը

_______________________

1.4. Սեռը

_______

1.5. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

__________
օր/ամիս/տարի
 

1.6. Ծննդավայրը

_____________________________________

1.7. Քաղաքացիությունը

_____________________________________

1.8. Անձնագրի համարը և սերիան, ում կողմից և երբ է տրված

_____________________________

Սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)

_____________________________

1.9. Բնակության վայրը (մշտական և բնակության տվյալ պահին), հեռախոսահամարը

2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում 10 և ավելի տոկոս մասնակցությունների վերաբերյալ.

Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

  

Գտնվելու վայրը

  

Մասնակցության չափը (դրամով)

  

Մասնակցության չափը (%)

1.

           

2.

           
             
             

3. Աշխատանքային գործունեություն (վերջին 5 տարվա դրությամբ)
Այս կետը լրացնելու փոխարեն ֆիզիկական անձը կարող է ներկայացնել իր ռեզյումեն, որում նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը

Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսը

  

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները

  

Պաշտոնը

  

Պարտակա-
նությունները

             
             
             
4. Այլ տեղեկություններ

4.1. Արդյո՞ք մասնակիցը ունի դրամային (կամ այլ)
պարտավորություններ որևէ բանկի կամ վարկային
կազմակերպության նկատմամբ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ՝ օվերդրաֆտների և վարկային քարտերի)

Այո

c

Ոչ

c  

4.2. Արդյո՞ք մասնակիցն ունի սույն տեղեկանքի 1.1 կետում
նշված բանկի հետ կնքված որևէ պայմանագիր
(բացառությամբ 4.1 կետում նշված դեպքերի):
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը, պայմանագրի բնույթը

Այո

c

Ոչ

c  

4.3. Արդյո՞ք սույն տեղեկանքի 2-րդ կետում նշված կազմակերպություններն ունեն պարտավորություններ կամ այլ պայմանագրային հարաբերություններ ՀՀ որևէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպությունների անվանումները, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ՝ օվերդրաֆտների և վարկային քարտերի) կամ պայմանագրի բնույթը

Այո

c

Ոչ

c  
4.4. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ստորագրություն

_______________

Ամսաթիվ

__________
օր/ամիս/տարի

 

(Հավելվածը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

 

 

Հավելված 3.1

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ  ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Լիցենզիան* տրվել է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

________ __ 200 ___ թ.

թիվ ____ որոշմամբ

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ….

 

Սույն լիցենզիան տրվում է __________________________

(իրավաբանական անձի անվանումը)

 

վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու համար:

 

Գտնվելու վայրը _________________________________

Պետական գրանցման համարը _________________________

 

Լիցենզիան տրված է անժամկետ:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝ ________________________

 

Կ.Տ.

 

* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:

 

 

Հավելված 3.2

 

«Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի

 

(Հավելվածն ուժը կորցրել է 04.11.09 թիվ 320-Ն)

 

 

Հավելված 4

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿԱՄ  ՆԵՐԿԱՅԱՑՉՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

____________________

 

Խնդրում եմ թույլատրել վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու համար բացե ____________________

 

(մասնաճյուղ կամ ներկայացչություն)

_________________________________գտնվելու վայրը, փոստային ինդեքսը:

(գործունեության վայր)

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝

 

1. ___________________________________________________

2. ___________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

 

Ղեկավար՝ _______________________________________ /              /

 

______  __________________ 200 թ.

 

Կ.Տ.

 

Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու լիցենզիա

թիվ _______ տրված՝ ______  __________________ 200 թ.

 

(Հավելվածը լրաց. 04.11.09 թիվ 320-Ն)

 

 

Հավելված 5

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

___________________

 

Խնդրում եմ թույլատրել փոփոխել _________________________________

  (գլխամասի, մասնաճյուղի կամ ներկայացուցչության հին գտնվելու վայրը, փոստային ինդեքսը)
______________________________________________________

իրականացվող գործունեության վայրը՝ տեղափոխելով այն __________________

______________________________________________________

(գլխամասի, մասնաճյուղի կամ ներկայացուցչության նոր գտնվելու վայրը)

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝

1. ____________________________________________________

2. ____________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

 

Ղեկավար՝ _________________________________________ /        /

 

______  _______________ 200 թ.

 

Կ.Տ.

 

Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ

իրականացնելու լիցենզիա թիվ _______ տրված՝ _______  _______200 թ.

 

 

Հավելված 6

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի

ՀԱՅՏԻ ՁԵՎ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

____________________

 

Խնդրում եմ վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու լիցենզիա ստանալու նպատակով թույլատրել մասնակցել մասնագիտական որակավորման քննությանը:

 

Կից ներկայացնում եմ՝

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

 

Դիմող՝ _____________________

(անուն, ազգանունը)

______________________

(ստորագրությունը)

 

 

Հավելված 7

 

«Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և

քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը»

Կանոնակարգ 17-ի

 

Մ ի ջ ն ո ր դ ա գ ի ր

 

Ղեկավարների (որակավորվող անձի) վերաբերյալ տեղեկություններ

 

o Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները

1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները
(այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք է հանդիսանաք)

1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը
(նշել Ֆինանսական կազմակերպության անվանումը և Կենտրոնական բանկի կողմից կազմակերպությանը տրված կոդը)

1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ

o Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպություն

o Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություն

o բանկ

o օտարերկրյա բանկի մասնաճյուղ

o վարկային կազմակերպություն

o ապահովագրական ընկերություն

o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ

o ապահովագրական բրոքեր

o ներդրումային ընկերություն

o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ

o կարգավորվող շուկայի օպերատոր

o կենտրոնական դեպոզիտարիա

2. Անձնական տվյալներ

2.1 Անուն, ազգանուն, հայրանուն

2.2 Սեռ՝

o արական

o իգական

2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

2.4 Ծննդավայր

2.5 Քաղաքացիություն

2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված

2.7 Սոցիալական քարտի համար (առկայության դեպքում)

2.8 Բնակության վայր (մշտական և բնակության տվյալ պահին)

2.9 Հեռախոսահամար

2.10 Էլեկտրոնային փոստի հասցե

2.10.1 Փոստային հասցե (հասցե, փոստային ինդեքս)

2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը,

 

Անուն, ազգանուն, հայրանուն

 

Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի)

 

3. Ղեկավար պաշտոն

3.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 կետում նշված կազմակերպությունում

 

o գործադիր տնօրեն

o գործադիր տնօրենի տեղակալ

o գլխավոր հաշվապահ

 

3.2 Արդյո՞ ք նշանակված եք այդ պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար

 

o Ոչ

o Այո, նշել նշանակման ամսաթիվը (օր/ամիս/տարի)

 

3.3 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար.

4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

4.1

Ուսումնական հաստատության անվանումը

Գտնվելու վայրը

Սովորելու ժամանակաշրջանը (--թ-ից մինչև --թ.)

 Ֆակուլ-տետը

Մասնագի-տությունը

Գիտական աստիճանը

 

 

 

 

 

 

           
           
           

4.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում

o հայերեն

o անգլերեն

o ռուսերեն

o այլ (նշել լեզուն)

 

4.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմակերպու-
թյան անվանում

Գտնվելու վայր

Հեռախո-սահամար

 Պաշտոնը

Ազատման հիմքերը

           
            
           
           

Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել

Չաշխատած ժամանակահատված

Նկարագրություն

   
   
   
   

4.4 Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան)

Անուն, ազգանուն

Աշխատանքի վայր

Պաշտոն

Բնակության վայր

Հեռախոսահամար

 

 

 

 

 
         
         
         

5. Ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ

5.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար

 

o Ոչ

o Այո (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

 

5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և ունեք չմարված (չներված) պարտավորություններ

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

Նախկինում կամ ներկայումս ֆինանսական կազմակերպության ղեկավար հանդիսացող անձինք պետք է պատասխանեն նաև 5.7-ից 5.10 կետերում նշված հարցերին:

Նախկինում կամ ներկայումս ֆինանսական կազմակերպության մասնակից հանդիսացող անձինք պետք է պատասխանեն նաև 5.7 և 5.8 կետերում նշված հարցերին:

5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ:

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.9 Արդյո՞ք Դուք, հանդիսանալով ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է տուգանք

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքով սահմանված կարգով և հիմքերով

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում՝ որակավորման վկայականից զրկվելու հիմքերը)

6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն

6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ ունեցել եք նշանակալից մասնակցություն
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

Ֆինանսական կազմակերպու-թյան անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցու-թյան չափը (%)

Բաժնետոմ-սերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         
         

6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են նշանակալից մասնակցություն
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

Կազմակերպու-թյան անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցու-թյան չափը (%)

Բաժնետոմ-սերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         
         

 

6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված՝ ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան)
Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի համաձայն: Սույն կանոնակարգի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:

Անուն, ազգանուն

Ժամանակահատված (նախկինում ֆինանսական համակարգում աշխատած անձանց համար նշել համապատասխան ֆինանսական կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածը)

Անձնագրի համար

Փոխկա-պակցվա-ծության ձև

Աշխա-տանքի վայր

Պաշտոն

Հեռա-խոսա-համար

             
             
             

 7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

o Ոչ
o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.2 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

o Ոչ
o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

8. Այլ տեղեկատվություն

8.1 Այս մասում նշվում է Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (բացառությամբ 6.3 կետում նշված անձանց)

Անուն, ազգանուն

Անձնագրի համար

Փոխկա-պակցվածության ձև

Աշխա-տանքի վայր

Պաշտոն

Բնակու-թյան վայր

Հեռախոսա-համար

             
             
             

8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.

Կազմակերպու-
թյան անվանում

Գտնվելու
վայր

Փոխկապակցվա-
ծության ձև

Հեռախոսա-
համար

       
       
       
 

 9. Ձեր կարծիքով արդյոք առկա են այլ կարևոր տեղեկություններ,
որոնք կցանկանայիք նշել

o Ոչ
o Այո, ներկայացնել մանրամասները

 10. Այլ փաստաթղթեր

 10.1 Այս կետը լրացվում է միայն ֆինանսական կազմակերպության խորհրդի անդամների կողմից.

Ծանոթացել եմ «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ

o Այո
o Ոչ

 11. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական

Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն ---------------------------

 12. Վճարահաշվարկային կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի  ստորագրություն և կազմակերպության կնիք (առկայության դեպքում)

Վճարահաշվարկային կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի անուն, ազգանուն ----------------------------

Ամսաթիվ (օր/ ամիս/տարի) -------------------------------

Ստորագրություն --------------------------------

Վճարահաշվարկային կազմակերպության կնիք ---------------------------------

 

(Հավելվածը խմբ. 04.11.09 թիվ 320-Ն)

 

 

Հավելված 8

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի _______

_____________________ 200  թ. թիվ ___________  որոշման (Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի __________200  թ.

թիվ______ արձանագրություն)՝

_____________________ -ին

(անուն, ազգանունը)

_______________________

(անձնագրային տվյալները)

 

տրվել է վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարի որակավորման դրական եզրակացություն:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝  __________________________

 

Կ. Տ.

 

 

Հավելված 9

 

Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյան

 

Գրանցման N

Լիցենզավոր-ված իրա-վաբանական անձի անվանումը

Լիցեն-
զիայի
համարը

Լիցենզիայի
տեսակը

Խորհրդի որոշման ամսա-
թիվը և համարը

Գտնվելու վայրը

Գործու-
նեության իրա-կանաց-
ման վայրը

Տեղեկու-թյուններ լիցենզիա-յի վերա-ձևակերպ-ման մասին

Տեղեկու-թյուններ լիցենզիա-յի գործո-ղության կասեցման մասին

Տեղեկու-թյուններ լիցեն-
զիայի գործողու-թյան դա-դարեց-
ման (ուժը կորցրած ճանաչ-
ման) մասին

Այլ տեղեկու-թյուններ

Լիցեն-
զիան տալու ամսա-
թիվը

Լիցենզիան ստացողի ստորա-
գրությունը

   
                           
                           
                           
                           

 

(Հավելվածը խմբ. 04.11.09 թիվ 320-Ն)

 

 

Հավելված 10

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
 

ՀՀ զինանշան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ (ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Ք. ԵՐԵՎԱՆ

Հաշվառված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

______ թվականի թիվ ___ որոշմամբ

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ___

 

Համաձայն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» և  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների՝  սույն վկայականը տրվում է

___________________________________________

վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության

___________________________________________

մասնաճյուղին (ներկայացուցչությանը):

 

Գործունեության վայր ____________________________

(մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության վայր)

 

Հաշվառման համարը _____________________________

 

Հաշվառման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________________

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

 

________________

________________ 200 __ թ.

 

Կ.Տ.

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան