ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2009 թվականի N 1439-Ն
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 2009 թվականի դեկտեմբերի 20-ին կայանալիք` Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքում ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 5001120 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 1432481 դրամ:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. դեկտեմբերի 17
վարչապետՏ. Սարգսյան
Երևան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1439-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ N 32 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
| ||
1. |
Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ այդ թվում՝ |
905000 |
1) հանձնաժողովի նախագահի |
300000 | |
2) նախագահի տեղակալի |
220000 | |
3) հանձնաժողովի քարտուղարի |
220000 | |
4) հանձնաժողովի անդամների |
165000 | |
2. |
Փաստացի սոցիալական ապահովության վճարներ |
157750 |
Ընդամենը |
1062750 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1439-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
| ||
1. |
Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ |
270000 |
1) հանձնաժողովի նախագահի |
60000 | |
2) նախագահի տեղակալի |
30000 | |
3) հանձնաժողովի քարտուղարի |
30000 | |
4) հանձնաժողովի անդամների (5 անդամ x 30000 դրամ) |
150000 | |
2. |
Փաստացի սոցիալական ապահովության վճարներ |
72500 |
3. |
Կապի ծառայություններ |
1000 |
| ||
4. |
Գրասենյակային նյութեր և հագուստ |
3000 |
5. |
Տրանսպորտային նյութեր |
5000 |
ընդամենը |
351500 | |
11 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (11x351500) |
3866500 | |
Այլ ծախսեր |
71870 | |
Ընդամենը |
3938370 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1439-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
Կապի ծառայություններ 1378056 Գրասենյակային նյութեր և հագուստ (ընտրողների ցուցակներ, 13955 ընտրող x 3,9 դրամ) 54425 Ընդամենը 1432481
NN
ը/կԾախսերը
Գումարը
(դրամ)
1.
(ընտրողների ծանուցագրեր, 13955 ընտրող x 98,75 դրամ)
2.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |