ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
2 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 450-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի սեպտեմբերի 27-ի N 22/7 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
1. Անհատ ձեռնարկատեր ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00536 լիցենզիան և N 00001 ու N 00002 ներդիրները:
2. «ՎԻԳԵՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00973 լիցենզիան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
