Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 318-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.21/33(351) Հոդ.430
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.11.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009455

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 նոյեմբերի 2009 թ.

թիվ 318-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում» (այսուհետ Կանոնակարգ 3/04) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգ 3/04-ի 2-րդ կետի աղյուսակը լրացնել 22-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

22.

Հաշվետվություն արտարժութային դիրքերի վերաբերյալ

22

ամսական

 

2) Կանոնակարգ 3/04-ը լրացնել նոր 22-րդ գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  22

 

ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 22 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

243. Թիվ 22 հաշվետվությունը բաղկացած է 3 աղյուսակից:

244. Սույն կանոնակարգի իմաստով՝ ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծով ստացվելիք կամ վճարելիք գումարները ՀՀ դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված:

245. Արտարժութային դիրքերի հաշվարկում ակտիվների և պարտավորությունների մեջ ընդգրկվում են նաև արտարժութային ռիսկ պարունակող ածանցյալ գործիքները՝ հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող ապահովագրական գումարները՝ հետհաշվեկշռում արտացոլված արժեքի 0.07%-ի չափով:

246. Արտարժութային դիրքը ապահովագրական ընկերության արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են.

ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,

դ. բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:

247. Արտարժութային առավելագույն դիրքը արտարժութային երկար դիրքերի հանրագումարի և արտարժութային կարճ դիրքերի հանրագումարի բացարձակ մեծություններից առավելագույն մեծությունն է:

248. Արտարժութային դիրքերի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով: Ընդ որում, արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» Կանոնակարգ 3/02-ի համաձայն հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող և արտարժութային ռիսկ պարունակող տարրերը:

249. Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով՝ հիմք ընդունելով տվյալ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Եթե ապահովագրական ընկերությունն ունի բաց արտարժութային դիրք այնպիսի արտարժույթի գծով, որի փոխարժեքը Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ չի արտացոլվում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքում, ապա պետք է հիմք ընդունել տվյալ պետության՝ Կենտրոնական բանկի կողմից հաստատված արտարժույթ/ԱՄՆ դոլար և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված ԱՄՆ դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքները:

250. Այն օրերին, երբ ապահովագրական ընկերության արտարժութային դիրքերը փոփոխությունների չեն ենթարկվել (ներառյալ՝ ոչ աշխատանքային օրերը), լրացվում են նախորդ օրվա տվյալները:

251. Հաշվետվության 1-ին աղյուսակում ներկայացվում են ընկերության արտարժութային առավելագույն դիրքերի մեծությունները՝ օրական կտրվածքով: Իսկ աղյուսակի վերջին տողում լրացվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ արտարժութային առավելագույն դիրքերից առավելագույնի մեծությունը:

252. Հաշվետվության 2-րդ աղյուսակում լրացվում են արտարժութային դիրքերի մեծությունները հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ՝ ըստ առանձին արտարժույթների: Ընդ որում, երբ առանձին արտարժույթի գծով ապահովագրական ընկերությունն ունի կարճ դիրք, ապա այդ արտարժույթի գծով համապատասխան օրվա արտարժութային դիրքի մեծությունը նշվում է բացասական նշանով:

253. Հաշվետվության 2-րդ աղյուսակի «Արտարժույթի ISO կոդը» տողի սյունակներում ապահովագրական ընկերությունը լրացնում է այն արտարժույթների ISO կոդը, որի գծով ապահովագրական ընկերությունն ունի բաց արտարժութային դիրք:

254. Հաշվետվության 3-րդ աղյուսակում ներկայացվում է ապահովագրական ընկերության արտարժութային ակտիվների, պարտավորությունների և արտահաշվեկշռային հաշիվների կազմն ըստ արտարժույթների:

255. Հաշվետվության 3-րդ աղյուսակում «Արտարժույթի ISO կոդը» տողի սյունակներում ապահովագրական ընկերությունը պետք է լրացնի այն արտարժույթների ISO կոդը, որոնց գծով ապահովագրական ընկերությունն ունի արտարժութային ռիսկ պարունակող ակտիվներ, պարտավորություններ և արտահաշվեկշռային հաշիվներ:

256. Հաշվետվության 3-րդ աղյուսակի տող 1-ում լրացվում է ապահովագրական ընկերության արտարժութային ակտիվների հանրագումարը հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ՝ ըստ առանձին արտարժույթների:

257. Հաշվետվության 3-րդ աղյուսակի 1.1-1.7 տողերում համապատասխանաբար լրացվում են ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք գումարները, համաապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերից ստացվելիք գումարները, ապահովագրական հատուցումների գծով համաապահովագրողների, վերաապահովագրողների և այլ անձանց նկատմամբ պահանջների գումարները և ապահովագրության պայմանագրերից ստացվելիք այլ գումարները հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ՝ ըստ առանձին արտարժույթների:

258. Հաշվետվության 3-րդ աղյուսակի տող 2-ում լրացվում է ապահովագրական ընկերության արտարժութային պարտավորությունների հանրագումարը հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ՝ ըստ առանձին արտարժույթների:

259. Հաշվետվության 3-րդ աղյուսակի 2.1-2.6 տողերում համապատասխանաբար լրացվում են ուղղակի ապահովագրության, համաապահովագրության պայմանագրերի, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով վճարվելիք գումարները, ապահովագրության գծով համաապահովագրողներին և վերաապահովագրողներին փոխանցվելիք ապահովագրավճարները և ապահովագրության գծով ստացված կանխավճարները հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ՝ ըստ առանձին արտարժույթների:

260. Հաշվետվության 3-րդ աղյուսակի 3-րդ տողում լրացվում է ապահովագրական ընկերության արտարժութային հետհաշվեկշռային հաշիվների հանրագումարը հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ՝ ըստ առանձին արտարժույթների:

261. Հաշվետվության 3-րդ աղյուսակի 3.1-3.3 տողերում համապատասխանաբար լրացվում են ապահովագրական ընկերության՝ արտարժութային ռիսկ պարունակող ապահովագրական գումարների, ածանցյալ գործիքների գծով պայմանական ակտիվների և պարտավորությունների մեծությունները՝ հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ՝ ըստ առանձին արտարժույթների:»:

3) Կանոնակարգ 3/04-ը լրացնել Հավելված 22-ով՝ համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2009 թ. նոյեմբերի 10

 ք. Երևան

 
 

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի նոյեմբերի 4-ի

թիվ 318-Ն որոշման

 

Հավելված 22

«Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04 հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 22

 

ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ամսական)

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԴԻՐՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ապահովագրական ընկերության անվանում՝

______________________________

Ամսաթիվ՝

______________________________
   

(հազար դրամ)

Ամսվա օրեր

Արտարժութային առավելագույն դիրք

1

 

2

 

3

 

4

 

5

 

6

 

7

 

8

 

9

 

10

 

11

 

12

 

13

 

14

 

15

 

16

 

17

 

18

 

19

 

20

 

21

 

22

 

23

 

24

 

25

 

26

 

27

 

28

 

29

 

30

 

31

 

Առավելագույն

 

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝ ______________________________

 (Գործադիր տնօրեն)

 Կ.Տ.

 Գլխավոր հաշվապահ՝

______________________________

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ

 

Ապահովագրական ընկերության անվանում՝

______________________________

Ամսաթիվ՝

______________________________

 
 

 

Արտար-
ժույթի
ISO կոդը

                         

Ամսվա
օրեր

 

1

                         

2

                         

3

                         

4

                         

5

                         

6

                         

7

                         

8

                         

9

                         

10

                         

11

                         

12

                         

13

                         

14

                         

15

                         

16

                         

17

                         

18

                         

19

                         

20

                         

21

                         

22

                         

23

                         

24

                         

25

                         

26

                         

27

                         

28

                         

29

                         

30

                         

31

                         

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝ ______________________________

 (Գործադիր տնօրեն)

 Կ.Տ.

 Գլխավոր հաշվապահ՝

______________________________

 

Արտարժութային դիրքի մեծությունը օրվա վերջին

                                       
 
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

(հազար դրամ)

 
             
 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

 ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ, ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ

 

Ապահովագրական ընկերության անվանում՝

______________________________

Ամսաթիվ՝

______________________________

 

 

Արտարժույթի ISO կոդը

                             

1

Արտարժութային ակտիվներ, այդ թվում՝

                             

1.1.

Ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք գումարներ

                             

1.2.

Համաապահովագրության պայմանագրերից ստացվելիք գումարներ

                             

1.3.

Վերաապահովագրության պայմանագրերից ստացվելիք գումարներ

                             

1.4.

Ապահովագրության հատուցումների գծով պահանջներ համաապահովագրողների նկատմամբ

                             

1.5.

Ապահովագրության հատուցումների գծով պահանջներ վերաապահովագրողների նկատմամբ

                             

1.6.

Ապահովագրության հատուցումների գծով պահանջներ այլ անձանց նկատմամբ

                             

1.7.

Ստացվելիք այլ գումարներ ապահովագրական պայմանագրերից

                             

2

Արտարժութային պարտավորություններ,
այդ թվում՝

                             

2.1.

Ուղղակի ապահովագրական պայմանագրերի գծով վճարվելիք գումարներ

                             

2.2.

Համաապահովագրության պայմանագրերի գծով վճարվելիք գումարներ

                             

2.3.

Վերաապահովագրությամբ ընդունած ռիսկերի գծով վճարվելիք գումարներ

                             

2.4.

Ապահովագրության գծով համաապահովագրողներին փոխանցվելիք ապահովագրավճարներ

                             

2.5.

Ապահովագրության գծով վերաապահովագրողներին փոխանցվելիք ապահովագրավճարներ

                             

2.6.

Ստացված կանխավճարներ ապահովագրության գծով

                             

3

Արտարժութային արտահաշվեկշռային հաշիվներ,
այդ թվում՝

                             

3.1.

Ապահովագրական գումարներ

                             

3.2.

Պայմանական ակտիվներ ածանցյալ գործիքների գծով

                             

3.3.

Պայմանական պարտավորություններ ածանցյալ գործիքների գծով

                             

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝ ______________________________

 (Գործադիր տնօրեն)

 Կ.Տ.

 Գլխավոր հաշվապահ՝

______________________________

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

(հազար դրամ)

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան