Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 342-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.21/33(351) Հոդ.433
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.12.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009445

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 դեկտեմբերի 2009 թ.

թիվ 342-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և 70-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.

4.1) 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո մինչև 2010 թվականի հունվարի 1-ը՝ հինգ հարյուր միլիոն (500 000 000) դրամ գումար, բացառությամբ այդ ժամանակահատվածում ստեղծվող ապահովագրական ընկերության, որի համար.

ա. մեկ միլիարդ (1 000 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «1-9»-րդ, «16-18»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

բ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «10-15»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

գ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «1-6»-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

դ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա:

4.2) 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո մինչև 2010 թվականի հունվարի 1-ը միաժամանակ մի քանի դասերով ապահովագրություն իրականացնող այդ ժամանակահատվածում ստեղծվող ապահովագրական ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է տվյալ դասերի համար 4.1-րդ ենթակետի «ա», «բ» կամ «դ» պարբերություններում սահմանված չափերից առավելագույնը:

4.3) 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո մինչև 2011 թվականի հունվարի 1-ը.

ա. մեկ միլիարդ (1 000 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «1-18-րդ» կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

բ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «1-6»-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

գ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա:

4.4) 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո մինչև 2011 թվականի հունվարի 1-ը միաժամանակ մի քանի դասերով ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է տվյալ դասերի համար 4.3-րդ ենթակետի «ա» կամ «գ» պարբերություններում սահմանված չափերից առավելագույնը:

4.5) 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո.

ա. մեկ միլիարդ (1 000 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «1-9»-րդ, «16-18»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

բ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «10-15»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

գ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «1-6»-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

դ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա:

4.6) 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո միաժամանակ մի քանի դասերով ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է տվյալ դասերի համար 4.5-րդ ենթակետի «ա», «բ» կամ «դ» պարբերություններում սահմանված չափերից առավելագույնը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2009 թ. դեկտեմբերի 4

 ք. Երևան