«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 դեկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309435
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
27 հոկտեմբերի 2009 թ. |
թիվ 27-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 14-ի «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների կատարման մասին» Ձև թիվ 1-կշ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 27-Ն որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման վերնագրում «ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ» բառերը փոխարինել «ՀՐԱՀԱՆԳԸ» բառով:
2. Որոշման 1-ին կետում «1-կշ» բառերը փոխարինել «1-ԿՇ» բառերով, իսկ «մեթոդական ցուցումները» բառերը փոխարինել «հրահանգը» բառով:
3. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 27-Ն որոշման |
Հավելված
«Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 21-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների կատարման մասին» ձև թիվ 1-ԿՇ պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ հաշվետվության) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով (տարվա սկզբից հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանների համար), յուրաքանչյուր ամսում կատարված աշխատանքների ծավալներին համապատասխան:
4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Բնակելի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը, կատարված շինարարական աշխատանքները» բաժնում լրացվում են`
1) բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի շինարարության վերաբերյալ տվյալները` անկախ ֆինանսավորման աղբյուրից, 1-2 սյունակներում համապատասխանաբար` տարեսկզբից, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում, 3-4 սյունակներում արտացոլվում են գյուղական բնակավայրերում գործարկված շենքերը, իսկ 5-րդ սյունակում` կատարված շինարարական աշխատանքները` դրամական արտահայտությամբ:
2) Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից: Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը: Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն): Ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները ընդհանուր մակերեսում ներառվում են բնակելի շենքերի նախագծում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշների՝ համապատասխան նվազեցնող գործակիցներով բազմապատկելուց հետո:
3) Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում. շենքերի տարածքում կամ կից գտնվող այլ բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված օբյեկտների (օրինակ՝ խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները:
4) 110.1 տողից` 110.1.1 տողում առանձնացվում են բնակելի շենքեր առանց ներքին հարդարման` առաստաղների, պատերի, միջնապատերի հարդարում, դռների տեղադրում, պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով, հատակների ծածկապատում մանրատախտակով և փայտե այլ ծածկերով, գորգե և լինոլեումի պատվածքներով, պատերի պաստառապատում, ներկարարական, ապակեպատման աշխատանքների իրականացում և այլն:
5) «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինարարական աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
6) «Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց աշակերտական տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
7) «Հիվանդանոցներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցների, ծննդատների, մանկական հիվանդանոցների, մասնագիտացված առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների, ռազմական հոսպիտալների, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
8) «Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև պոլիկլինիկաների (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաների, դիսպանսերների, կանանց և մանկական կոնսուլտացիոն, բժշկական և ստոմատոլոգիական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով մեկ հերթափոխում հաճախումների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
9) «Մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գրադարանների, արխիվների, խաղատների, ակումբների, սպորտի բնագավառի, զվարճությունների և հանգստի համար նախատեսված հաստատությունների և այլ ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
10) «Հյուրանոցներ և համանման բնակատեղեր» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հյուրանոցների, կեմպինգների, մոթելների, հանգրվանների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
11) «Ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող ռեստորանների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
12) «Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող բոլոր տեսակի ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
13) «Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
14) «Փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող փոխադրումների (տրանսպորտի` երկաթուղային, օդային և այլ) բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
15) «Ճանապարհների շինարարություն» տողում արտացոլվում են նոր ճանապարհները, ինչպես նաև դրանց նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
16) «Տեղեկատվության և կապի բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող տեղեկատվության և կապի բնագավառի (հրատարակչական, հեռուստատեսության, հեռահաղորդակցության և այլն) շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
17) «Մշակող արդյունաբերության բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող արդյունաբերության բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
18) 1-ին բաժնի ազատ տողերում լրացման ենթակա են այն բնագավառների տվյալները, որոնք նշված չեն հաշվետվությունում, օրինակ`
ա. «Ջրատար» տողում լրացվում են ջրընդունման կառույցների, պոմպային կայանների, ջրի կուտակման ավազանների, ջրատարների, մաքրման քաղաքային ցանցերի և ջրամատակարարման այլ օբյեկտների շինարարության վրա կատարված ծախսերի վերաբերյալ տվյալները: Գործարկված ջրատարների տվյալները բերվում են չափման երկու միավորներով. ջրատարի հզորությունը` մեկ օրում հազար խոր. մետր, ջրատարների և փողոցային ցանցերի երկարությունը` կիլոմետր: Եթե խողովակները տեղադրված են մի քանի շարքով, ապա ջրատարի երկարությունը որոշվում է բոլոր գծերի ընդհանուր երկարությամբ: Ներթաղամասային ցանցերի՝ շենքերի հետ միացման համակարգի շինարարության տվյալները այս տողերում չեն արտացոլվում:
բ. «Կոյուղի» տողում լրացվում են մաքրման կայանների, պոմպակայանների, փողոցային ցանցերի, կոլեկտորների և կոյուղու այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված (շահագործման հանձնված) կոյուղիների համար ներկայացվում են դրանց հզորությունը (թողունակությունը)` չափման միավորը՝ հազար խոր. մետր կեղտաջրեր /օր, կոլեկտորների և ցանցերի երկարությունը` կիլոմետր:
գ. «Գազիֆիկացում» տողում արտացոլվում են գազամուղների, քաղաքներին կից գազաբաշխման կայանների, գազի ցանցերի, բաշխման կետերի և կայանների, ինչպես նաև գազիֆիկացման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված գազի ցանցերը լրացվում են ըստ երկարության` կիլոմետրերով: Այս տողում չեն լրացվում նոր կառուցվող բնակելի շենքերի գազիֆիկացումը, ներթաղամասային գազային ցանցերի շինարարությունը:
դ. «Ջերմամատակարարում» տողում արտացոլվում են քաղաքային մագիստրալ և բաշխիչ ջերմային ցանցերի, ջերմային կետերի, շրջանային կաթսայատների և ջերմամատակարարման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Ջերմամատակարարման ցանցերի գործարկումը լրացվում է ըստ դրանց երկարության` կիլոմետրերով, իսկ շրջանային կաթսայատների գործարկումը` հեկտոկալորիաներով (Հկալ մեկ ժամում): Այս տողում չեն լրացվում ջերմային էլեկտրակայանների և նրանցից սկիզբ առնող մագիստրալ ջերմային ցանցերի, ջերմամատակարարման ներթաղամասային ցանցերի և կաթսայատների, նոր կառուցվող շենքերի ջերմամատակարարման շինարարության վերաբերյալ տվյալները:
ե. «Առողջարաններ» տողում գործարկված մահճակալների կազմի մեջ ներառվում են նաև գործող և կառուցվող առողջարաններին կից ամառային ննջարանային մասնաշենքերում մահճակալների քանակը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առողջարան-պրոֆիլակտորիաների գործարկումը լրացվում են նաև առանձին:
զ. «Մարզադահլիճներ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց պատկանող մարզադահլիճների շինարարական աշխատանքների վերաբերյալ տվյալները: Այս տողում հաշվի են առնվում ինչպես առանձին կառուցվող շենքերում, այնպես էլ շենքերի առաջին հարկերում և դրանց կից տեղաբաշխվող մարզադահլիճների, ինչպես նաև բոքսի, ըմբշամարտի, մարմնամարզության, ծանրամարտի և այլնի մասնագիտացված մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները:
է. «Լողավազաններ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց պատկանող, ամբողջ տարին գործող տաքացվող բացօթյա և ծածկած լողավազանների շինարարության տվյալները: Այս տողում հաշվի են առնվում նաև այն լողավազանները, որոնք տեղաբաշխված են շինություններին կից և դրանց ներսում, ներառյալ նաև այլ մարզական համալիրներում կառուցվածները:
ը. «Հարթակային կառուցվածքներ» տողում արտացոլվում են ֆուտբոլային դաշտերի, բասկետբոլի, վոլեյբոլի հարթակների, թենիսի հրապարակների և բացօթյա այլ խաղահրապարակների շինարարության վերաբերյալ տվյալները:
թ. «Բարձրագույն ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև համալսարանների, ինստիտուտների, ակադեմիաների, կոնսերվատորիաների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
ժ. «Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև արհեստագործական ուսումնարանների, այլ մասնագիտական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների, քոլեջների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
7. «Կատարված շինարարական աշխատանքները» բաժնում լրացվում են`
1) 210 տողում` «շինարարական աշխատանքներ», ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված բոլոր շինարարական աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները (210տ.=210.1տ.+210.2տ.+210.3տ.):
2) Շինարարական աշխատանքների թվին դասվում են`
ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.
բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռք բերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման ծախսերը.
գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.
դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.
ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.
զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները.
է. ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձր լեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).
ը. շինարարական նորմերում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը.
թ. շինարարական աշխատանքների ծավալը լրացվում է փաստացի գներով, որում ներառված չեն կապալառու կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական և կառույցները սարքավորանքներով հագեցնելու համար կատարված աշխատանքների ծավալները:
ժ. ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը շինարարական աշխատանքների ծավալների մեջ չեն ներառվում:
3) 210.1.1 տողում լրացվում են կառուցապատման նախապատրաստական աշխատանքների ծավալները` հետագա վաճառքի համար նախատեսված բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության հետ կապված նախապատրաստական, ֆինանսական, տեխնիկական և նյութական միջոցների համաձայնեցման աշխատանքներ:
4) 210.1.2 տողում լրացվում են բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարական աշխատանքների ծավալները` բոլոր տեսակի բնակելի շենքերի` առանձնատների, բազմաբնակարան շենքերի, ներառյալ բարձրահարկ շենքերի և բոլոր տեսակի ոչ բնակելի շենքերի` գործարանների, արտադրամասերի, հիվանդանոցների, խանութների, գրասենյակների, հյուրանոցների, առևտրի կենտրոնների, պահեստների, ռեստորանների, օդանավակայանների, սպորտային կառույցների սպասարկման ծառայությունների համար շենքերի, ավտոտնակների, ավտոմեքենաների կայանատեղերի, ներառյալ ստորգետնյա կայանատեղերի, կրոնական նշանակության շենքերի շինարարություն, շինարարական հրապարակում պատրաստի բլոկավոր կոնստրուկցիաների հավաքում և տեղադրում:
5) 210.1.2 տողից` 210.1.2.1 տողում առանձնացվում են հիմնական նորոգման և 210.1.2.2 տողում ընթացիկ նորոգման աշխատանքները:
ա. Հիմնական նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները:
բ. Ընթացիկ նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ:
6) 210.2.1 տողում լրացվում են ճանապարհների և երկաթուղիների շինարարության ծավալները` մայրուղիների, խճուղիների, փողոցների, ճանապարհների, տրանսպորտի և հետիոտնի տեղաշարժի համար այլ կառույցների շինարարություն, խճուղիների, փողոցների, ճանապարհների, կամուրջների և թունելների մակերևութային աշխատանքների իրականացում` ասֆալտապատում, նշագծում և այլ մակնշում, պաշտպանիչ, բաժանիչ փակոցների, ճանապարհային նշանների և այլնի տեղադրում, թռիչքադաշտերի վերթիռվայրէջքային գոտիների, երկաթուղիների և ստորգետնյա երկաթուղիների (մետրոյի), կամուրջների, այդ թվում` էստակադների շինարարություն և թունելների շինարարություն:
7) 210.2.2 տողում լրացվում են կոմունալ կառույցների շինարարության ծավալները` ջրային տնտեսության կառույցների` ջրի մայրուղային և քաղաքային խողովակաշարերի, ոռոգման համակարգերի, ավազանների, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի շինարարություն, ներառյալ նորոգումը, պոմպակայանների շինարարություն, ջրառ հորատանցքների հորատում, էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական կառույցների` մայրուղային և քաղաքային էլեկտրահաղորդագծերի (ուժային մալուխների), հեռահաղորդակցական համակարգերի, ներառյալ համակարգի անբաժանելի մաս կազմող կառույցների, էլեկտրակայանների շինարարություն:
8) 210.2.3 տողում լրացվում են քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարության ծավալները` ջրային ուղիների, նավակառանային և գետային կառույցների, ջրարգելակների, պատնեշների և ամբարտակների, առափնյա կառույցների շինարարություն, հատակափորիչ աշխատանքներ, զտման, քիմիական արտադրության և համանման արդյունաբերական կառույցների (բացի շենքերից), բացօթյա սպորտային կառույցների շինարարություն, հողատարածքի հողաբարելավման աշխատանքների (լրացուցիչ ուղիների, օժանդակ կառույցների շինարարություն) իրականացում:
9) 210.3.1 տողում լրացվում են շենքերի քանդման, շինարարական հրապարակի նախապատրաստման աշխատանքների ծավալները` շենքերի և այլ շինությունների կազմատում և քանդում, շինարարական տարածքների մաքրում, հողային աշխատանքներ` հողի (գրունտի) փորում և հանում, հողալցում, շինարարական տարածքների հարթեցում և մակարդակաչափում (համահարթում), խրամուղիների փորում, քարերի հավաքում և այլն, հանքարդյունահանող աշխատանքների համար տարածքի նախապատրաստում` ավելորդ գրունտի հանում, տարածքների և հանքավայրերի, բացի նավթի և գազի հանքավայրերի, յուրացման և նախապատրաստման այլ աշխատանքների իրականացում, շինարարական տարածքի ցամաքուրդ (դրենաժ), գյուղատնտեսական և անտառատնտեսական հողերի ցամաքուրդ (դրենաժ), հետախուզական հորատում, շինարարական, երկրաֆիզիկական, երկրաբանական և այլ համանման նպատակների համար հանուկի նմուշառման հետախուզական գայլիկոնում, պայթեցման աշխատանքներ:
10) 210.3.2 տողում լրացվում են էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքների ծավալները` էլեկտրահաղորդակցական գծերի, մանրակների հավաքակցում և տեխնիկական սպասարկում, հեռահաղորդակցության գծերի, համակարգչային ցանցերի և մալուխային հեռուստատեսության հաղորդակցագծերի, ներառյալ օպտիկական մալուխների, լուսավորման համակարգերի, հակահրդեհային ազդանշանային համակարգերի, ազդանշանային համակարգերի, փողոցների լուսավորման և ազդանշանային համակարգերի, օդանավակայանների վերթիռվայրէջքային գոտիների լուսավորման համակարգերի և արբանյակային ալեհավաքների հավաքակցում, կենցաղային էլեկտրական սարքերի և սարքավորանքի, ներառյալ հատակների էլեկտրաջեռուցման համակարգերի տեղակայում և ստուգում, շենքերում և այլ շինարարական օբյեկտներում ջեռուցման համակարգերի (էլեկտրական, գազի), ջեռուցման, հովացման սարքավորանքի, արևային էներգիայի ոչ էլեկտրական հավաքիչների, ջրամատակարարման, կոյուղու համակարգերի և սանիտարական սարքավորանքի, օդափոխման և օդի լավորակման սարքավորանքի և խողովակների, գազամատակարարման, շոգեմուղների, ցրցայտիչ հակահրդեհային և սիզամարգերի ցրցայտիչ համակարգերի տեղադրում, հավաքակցված խողովակաշարերի գործարկում, շենքերում և քաղաքացիական շինարարության կառույցներում վերելակների, շարժասանդուղքների տեղադրում, ներառյալ դրանց նորոգումը, սպասարկումը, ավտոմատ պտտվող դռների, շանթարգելների, ջերմա-, ձայնա-, թրթռամեկուսիչների, վակուումային զտիչ համակարգերի տեղադրում, վերելակների և այլ ճարտարագիտական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում:
11) 210.3.3 տողում լրացվում են շինարարության ավարտական փուլի աշխատանքների ծավալները` շենքերի և այլ շինությունների ներքին պատերի և ճակատների հարդարումը սվաղով, ներառյալ կավարամածների, դռների, բացի ավտոմատ պտտվող դռներից, լուսամուտների, շրջանակների (փայտից կամ այլ նյութերից), պատրաստի խոհանոցների, ներկառուցված պահարանների, սանդուղքների, խանութների համանման կահավորանքի տեղադրում, ներքին հարդարում, օրինակ` առաստաղների, պատերի փայտե պատվածքների, տարաշարժ միջնապատերի և այլ, շենքերի և այլ շինությունների պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով (դարսում, երեսպատում, սոսնձում), հատակների ծածկապատում փայտասալիկներով և այլ փայտե ծածկերով, հատակների ծածակապատում գորգե և լինոլեումի, այդ թվում` ռետինե և պլաստմասսայե պատվածքներով, հատակների և պատերի ծածկապատում մարմարով, գրանիտով, հերձաքարով, պատերի պաստառապատում, ներսից և արտաքին կողմից շենքերի ներկում, քաղաքացիական շինարարության ճարտարագիտական կառույցների ներկում, ապակիների, հայելիների և այլնի տեղադրում, շինարարության ավարտից հետո նոր շենքերի ճակատների մաքրման աշխատանքներ, ուրիշ խմբավորումներում չներառված շինարարական այլ ավարտական և հարդարման աշխատանքներ:
12) 210.3.4 տողում լրացվում են այլ մասնագիտացված շինարարական գործունեության աշխատանքների ծավալները` տանիքի հավաքակցում (մոնտաժում), տանիքի ծածկապատում, շենքերի հիմնադրում, ներառյալ ցցերի խփում (զրոյական փուլ), մեկուսիչ աշխատանքներ (թունավոր գազերից, ջրից և այլն), շենքերի ապախոնավացում, այդ թվում՝ տանիքածածկերի անջրանցիկության ապահովում, արտեզյան հորանցքների հորատում, մետաղական կոնստրուկցիաների հավաքակցում, ամրանաձողերի ծռում, քարե և աղյուսե շարվածքի շարում, փայտամածների և լաստակների հավաքակցում (մոնտաժում) և ապամոնտաժում, ներառյալ փայտամածների և լաստակների վարձակալում, ծխանցքերի և արդյունաբերական վառարանների տեղադրում, հատուկ թույլտվություն, բարձունքային աշխատանքների հմտություն պահանջող և համապատասխան սարքավորանքի օգտագործմամբ ծառայությունների մատուցում, օրինակ` բարձրահարկ շենքերում բարձունքային աշխատանքների և ստորգետնյա աշխատանքների իրականացում, բացօթյա լողավազանների շինարարություն, գոլորշով, ավազով և համանման եղանակներով շենքերի ճակատների հարդարում, ամբարձիչների և շինարարական այլ սարքավորանքի (նախատեսված ընդհանուր, ոչ մասնագիտացված շինարարական աշխատանքների համար) վարձակալում, գործարկուով (օպերատորով):
13) 210 տողից` 211 տողում լրացվում են բնակչության պատվերով կատարված շինարարական աշխատանքների ծավալները:
14) 210 տողից` առանձնացվում են սեփական ուժերով և ներգրավված կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների ծավալները (210տ.=212տ.+213տ.):
8. «Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալներն ըստ կառուցապատողների» բաժնում լրացվում են
1) 1-ին սյունակում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները,
2) 2-4-րդ սյունակներում` ֆինանսավորման աղբյուրների (պետական բյուջեի, համայնքների միջոցների, Համաշխարհային բանկի, Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկի և այլ բանկերի վարկերի, մարդասիրական օգնության, կազմակերպության միջոցների) վերաբերյալ տվյալները:
9. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» բաժնում`
1) տարեսկզբից հաշվարկվում է տվյալ տարվա ամիսների աշխատողների միջին ցուցակային թվաքանակների գումարը ամիսների թվի վրա բաժանելով:
2) 3-րդ և 4-րդ բաժինները լրացվում են եռամսյակային պարբերականությամբ:
|
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության |
Ազգային վիճակագրական ծառայություն |
Շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Ինտերնետային կայքէջը ___________________________
Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ (ամսական)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի | |
Չլրացնել ò | ||
Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | ||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
200___թ. հունվար-__________-ին
1. Բնակելի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը, կատարված շինարարական աշխատանքները
Անվանումը |
Տողի հա-մարը |
Չափման միավորը |
Ընդամենը գործարկվել են |
դրանից՝ գյուղական բնակավայրերում |
Կատարված շինարարուկան աշխատանքներ /փաստացի գներով՝ հազ. դրամ (առանց ավելացված արժեքի հարկի)/ | ||
տարե-սկզբից |
նախորդ տարվա |
տարե-սկզբից |
նախորդ տարվա | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Բնակելի շենքեր (110.1+110.2+110.3) |
110 |
քառ.մ ընդ. մակերես |
|||||
շենքերի քանակը (111.1+111.2+111.3) |
111 |
հատ |
x | ||||
110 տողից՝ |
|||||||
ա) նոր շենքերի շինարարություն |
110.1 |
քառ.մ ընդ. մակերես |
x | ||||
շենքերի քանակը |
111.1 |
հատ |
x | ||||
դրանից բնակելի շենքեր առանց ներքին հարդարման |
110.1.1 |
քառ.մ ընդ. մակերես |
x | ||||
շենքերի քանակը |
111.1.1 |
հատ |
x | ||||
բ) տարբեր նշանակության շենքերի վերափոխում |
110.2 |
քառ.մ ընդ. մակերես |
x | ||||
շենքերի քանակը |
111.2 |
հատ |
x | ||||
գ) շենքերի ամրացում |
110.3 |
քառ.մ ընդ. մակերես |
x | ||||
շենքերի քանակը |
111.3 |
հատ |
x | ||||
Շենքերի նորոգում |
112 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
Նախադպրոցական ուսումնական հաստատություններ |
113 |
տեղ |
|||||
114 |
քառ. մ մակերես |
x | |||||
շենքերի քանակը |
115 |
հատ |
x | ||||
113 տողից՝ |
|||||||
նոր շենքերի շինարարություն |
113.1 |
աշակերտա-կան տեղ |
x | ||||
114.1 |
քառ. մ մակերես |
x | |||||
շենքերի քանակը |
115.1 |
հատ |
x | ||||
Շենքերի նորոգում |
116 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ) |
117 |
աշակերտա-կան տեղ |
|||||
118 |
քառ. մ մակերես |
x | |||||
շենքերի քանակը |
119 |
հատ |
x | ||||
117 տողից՝ |
|||||||
նոր շենքերի շինարարություն |
117.1 |
տեղ |
x | ||||
118.1 |
քառ. մ մակերես |
x | |||||
շենքերի քանակը |
119.1 |
հատ |
x | ||||
Շենքերի նորոգում |
120 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
Հիվանդանոցներ |
121 |
մահճակալ |
|||||
122 |
քառ. մ մակերես |
x | |||||
շենքերի քանակը |
123 |
հատ |
x | ||||
121 տողից՝ |
|||||||
նոր շենքերի շինարարություն |
121.1 |
մահճակալ |
x | ||||
122.1 |
քառ. մ մակերես |
x | |||||
շենքերի քանակը |
123.1 |
հատ |
x | ||||
Շենքերի նորոգում |
124 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ) |
125 |
հաճախում մեկ հերթափոխում |
|||||
126 |
քառ. մ մակերես |
x | |||||
շենքերի քանակը |
127 |
հատ |
x | ||||
125 տողից՝ |
125.1 |
հաճախում մեկ հերթափոխում |
x | ||||
126.1 |
քառ. մ մակերես |
x | |||||
շենքերի քանակը |
127.1 |
հատ |
x | ||||
Շենքերի նորոգում |
128 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
Մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատություններ |
129 |
քառ. մ մակերես |
|||||
շենքերի քանակը |
130 |
հատ |
x | ||||
129 տողից՝ |
|||||||
նոր շենքերի շինարարություն |
129.1 |
քառ. մ մակերես |
x | ||||
շենքերի քանակը |
130.1 |
հատ |
x | ||||
Շենքերի նորոգում |
131 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
Հյուրանոցներ և համանման բնակատեղեր |
132 |
քառ. մ մակերես |
|||||
շենքերի քանակը |
133 |
հատ |
|||||
132 տողից՝ |
|||||||
նոր շենքերի շինարարություն |
132.1 |
քառ. մ մակերես |
x | ||||
շենքերի քանակը |
133.1 |
հատ |
x | ||||
Շենքերի նորոգում |
134 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
Ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտներ |
135 |
քառ. մ մակերես |
x | ||||
շենքերի քանակը |
136 |
հատ |
|||||
135 տողից՝ |
|||||||
նոր շենքերի շինարարություն |
135.1 |
քառ. մ մակերես |
x | ||||
շենքերի քանակը |
136.1 |
հատ |
x | ||||
Շենքերի նորոգում |
137 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտներ |
138 |
քառ. մ մակերես |
|||||
շենքերի քանակը |
139 |
հատ |
x | ||||
138 տողից՝ |
138.1 |
քառ. մ մակերես |
x | ||||
շենքերի քանակը |
139.1 |
հատ |
x | ||||
Շենքերի նորոգում |
140 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքեր և շինություններ |
141 |
քառ. մ մակերես |
|||||
շենքերի քանակը |
142 |
հատ |
x | ||||
141 տողից՝ |
141.1 |
քառ. մ մակերես |
x | ||||
շենքերի քանակը |
142.1 |
հատ |
x | ||||
Շենքերի նորոգում |
143 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
Փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինություններ |
144 |
քառ. մ մակերես |
|||||
շենքերի քանակը |
145 |
հատ |
x | ||||
144 տողից՝ |
144.1 |
քառ. մ մակերես |
x | ||||
շենքերի քանակը |
145.1 |
հատ |
x | ||||
Շենքերի նորոգում |
146 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
Ճանապարհների շինարարություն |
147 |
կմ |
|||||
160 տողից՝ |
147.1 |
կմ |
x | ||||
Ճանապարհների նորոգում |
148 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
Տեղեկատվության և կապի բնագավառի շենքեր և շինություններ |
149 |
քառ. մ մակերես |
|||||
շենքերի քանակը |
150 |
հատ |
x | ||||
149 տողից՝ |
149.1 |
քառ. մ մակերես |
x | ||||
շենքերի քանակը |
150.1 |
հատ |
x | ||||
Շենքերի նորոգում |
151 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
Մշակող արդյունաբերության բնագավառի շենքեր և շինություններ |
152 |
քառ. մ մակերես |
|||||
շենքերի քանակը |
153 |
հատ |
x | ||||
152 տողից՝ |
152.1 |
քառ. մ մակերես |
x | ||||
շենքերի քանակը |
153.1 |
հատ |
x | ||||
Շենքերի նորոգում |
154 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
Այլ շենքեր և շինություններ (նշել) շենքերի քանակը |
155 |
քառ. մ մակերես |
|||||
156 |
հատ |
x | |||||
155 տողից՝ նոր շենքերի շինարարություն |
155.1 |
քառ. մ մակերես |
x | ||||
շենքերի քանակը |
156.1 |
հատ |
x | ||||
Շենքերի նորոգում |
157 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
|
170 |
|||||||
171 |
x | ||||||
170.1 |
x | ||||||
171.1 |
x | ||||||
172 |
x |
x |
x |
x |
2. Կատարված շինարարական աշխատանքները
/փաստացի գներով՝ հազ. դրամ (առանց ավելացված արժեքի հարկիր)/ |
Անվանումը |
Տողի համարը |
Կատարվել են | |
տարեսկզբից |
նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում | ||
Ա |
Բ |
1 |
2 |
Շինարարական աշխատանքներ, ընդամենը (210.1+210.2+210.3) |
210 |
||
այդ թվում՝ |
|||
շենքերի շինարարություն |
210.1 |
||
այդ թվում՝ |
|||
կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ |
210.1.1 |
||
բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն |
210.1.2 |
||
դրանից՝ հիմնական նորոգում |
210.1.2.1 |
||
ընթացիկ նորոգում |
210.1.2.2 |
||
քաղաքացիական շինարարություն |
210.2 |
||
այդ թվում՝ |
|||
ճանապարհների և երկաթուղիների շինարարություն |
210.2.1 |
||
կոմունալ կառույցների շինարարություն |
210.2.2 |
||
քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարություն |
210.2.3 |
||
մասնագիտացված շինարարական գործունեություն |
210.3 |
||
այդ թվում՝ |
|||
շենքերի քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում |
210.3.1 |
||
էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ |
210.3.2 |
||
շինարարության ավարտական փուլի աշխատանքներ |
210.3.3 |
||
այլ մասնագիտացված շինարարական գործունեություն |
210.3.4 |
||
210 տողից՝ բնակչության պատվերով |
211 |
||
210 տողից՝ սեփական ուժերով |
212 |
||
ներգրավված կազմակերպություններով |
213 |
3. Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալներն ըստ կառուցապատողների
/փաստացի գներով՝ հազ. դրամ, առանց ԱԱՀ/
Տողի համարը |
Կատարված շինարարական աշխատանքների ծավալները տարեսկզբից | այդ թվում` ըստ ֆինանսավորման աղբյուրների (նշել) | |||
Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
310 | |||||
311 | |||||
312 | |||||
313 | |||||
314 | |||||
315 | |||||
316 | |||||
317 | |||||
318 | |||||
319 | |||||
320 |
4. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, տարեսկզբից_______________մարդ
Ղեկավար |
________________ |
_______________ |
|
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) |
Լրացնող |
________________ |
_______________ |
(գլխավոր հաշվապահ |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) |
________________ |
__ __________200__թ. | |
|
(Հեռախոսահամար(ներ)) |
(լրացման ամսաթիվը) |
Էլեկտրոնային փոստ ________________@______________ »:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|