Գլխավոր տեղեկություն
Համար
N 137-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2010-02.06.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

2 մարտի 2010 թվականի N 137-Ա

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Ստեղծել հայ ականավոր գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 2

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.

մարտի 2-ի N 137-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
   
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
   
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
   
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար
   
Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ
   
Գ. Բեգլարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
   
Լ. Անանյան - Հայաստանի գրողների միության նախագահ (համաձայնությամբ)
   
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի  նախագահ (համաձայնությամբ)
   
Ա. Իսահակյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն
   
Հ. Բախչինյան - «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն
   
Դ. Մաթևոսյան - «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
   
Ս. Սարգսյան

- ՀՀ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ)

   
Ֆ. Մելոյան - գրականագետ (համաձայնությամբ)
   
Հ. Մաթևոսյան - գրող, հրապարակախոս (համաձայնությամբ)
   
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան