Գլխավոր տեղեկություն
Համար
N 1679-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (26.12.2009-31.05.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1324
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1679-Ն

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողով:

2. Հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`

1) հանձնաժողովից աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը և նախնական պայմանագիրն ստանալուց հետո աճուրդում հաղթողին տրամադրել համապատասխան լիցենզիա` նախնական պայմանագրում ամրագրված ժամկետում.

2) մրցույթով տրամադրվող հանքարդյունահանման լիցենզիաներում ամրագրել լիցենզիայի հերթական համարը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ընդերքի այն տեղամասի նկարագրությունը և հատակագիծը, որի նկատմամբ այն տրված է և տեղեկություններ հաստատված պաշարների մասին.

3) մրցույթով տրամադրվող ուսումնասիրության լիցենզիաներում ամրագրել լիցենզիայի հերթական համարը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ընդերքի այն տեղամասի նկարագրությունը և հատակագիծը, որի նկատմամբ այն տրված է:

(2.1-ին կետը լրաց. 27.09.07 N 1095-Ն, փոփ. 04.12.08 N 1475-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 6
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1679-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողության ծառայության բաժնի վարիչ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի քարտուղարության թղթակցային և արձանագրային բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար):

(հավելվածը խմբ. 01.03.07 N 303-Ն, 27.09.07 N 1095-Ն, 04.12.08 N 1475-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1679-Ն որոշման

Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ Ա Ն  Կ Ա Ր Գ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1. Սույն կարգով սահմանվում են ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործառույթներն ու գործունեության կարգը:

2. Հանձնաժողովի գործառույթներն են`

ա) ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի (այսուհետ` տեղամաս) ցանկերի քննարկումն ու հաստատումը.

բ) յուրաքանչյուր դեպքում աճուրդի ներկայացվող` տեղամասի ընտրությունը.

գ) յուրաքանչյուր դեպքում նախնական պայմանագրում ամրագրվելիք պայմանների, իրավունքների, պարտականությունների ու դրանց կատարման ժամկետների որոշումը.

դ) տնտեսավարող սուբյեկտից դիմում ստանալու դեպքում տվյալ տեղամասի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման աճուրդային գործընթացի կազմակերպումը.

ե) յուրաքանչյուր դեպքում աճուրդ հայտարարելու համար անհրաժեշտ երկրաբանական տեղեկատվության տրամադրումը.

զ) լոտերի մեկնարկային գների, նախավճարի չափերի սահմանումը.

է) աճուրդների կանոնակարգերի, մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի հաստատումը.

ը) աճուրդների մասին հրապարակային ծանուցումների հրապարակումը:

3. Հանձնաժողովը կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

4. Լոտերի մեկնարկային գները սահմանել`

ա) ուսումնասիրության նպատակով աճուրդի անցկացման դեպքում` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կոնցեսիոն վճարի` 3000 դրամ դրույքաչափը.

բ) հանքաարդյունահանման նպատակով աճուրդի անցկացման դեպքում` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոնուսի չափը:

(4-րդ կետը խմբ. 03.12.09 N 1404-Ն)

5. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների 2/3-ը:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունված են համարվում, եթե դրանց օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Հանձնաժողովի նախագահը՝

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) հանձնաժողովի անունից ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունները և նախնական պայմանագրերը:

9. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

10. Սահմանել, որ հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունները, նախնական պայմանագրերը և հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվող այլ փաստաթղթեր ստորագրվելուց հետո վավերացվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կնիքով:

(հավելվածը փոփ. 27.09.07 N 1095-Ն, խմբ., փոփ. 04.12.08 N 1475-Ն, խմբ. 03.12.09 N 1404-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան