ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2009 թվականի N 1035-Ա
Ա. ԱՖՐԻԿՅԱՆԻ` ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Եկամուտների կառավարում, մարտահրավերներ և հնարավորություններ տնտեսական ճգնաժամի պայմաններում» թեմայով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Աֆրիկյանի` 2009 թվականի դեկտեմբերի 9-12-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Աֆրիկյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|