Գլխավոր տեղեկություն
Համար
N 1015-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2009 թվականի N 1015-Ա

 

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԵՎ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ,Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանին 2009 թվականի դեկտեմբերի 8-10-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` «Երկխոսություն գերագույն հանձնակատարի հետ փախստականների պաշտպանության վերաբերյալ» 3-րդ համաժողովին մասնակցելու, իսկ 2009 թվականի դեկտեմբերի 10-11-ը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի 44-րդ նիստին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գևորգյանի` Ժնև գործուղման հետ կապված գիշերավարձը և ճանապարհածախսի մի մասը կկատարվեն ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հաշվին, իսկ օրապահիկը և ճանապարհածախսի մյուս մասը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ս. Ամիրբեկյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Գ. Եգանյանի` Ժնև գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձը կկատարվեն ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հաշվին, իսկ օրապահիկը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի և Գ. Եգանյանի Ժնև և Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի՝ Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

7. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ,Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ժնև և Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 4

Երևան