Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Base act (22.04.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)
Ընդունման ամսաթիվ
03.11.2017
Ստորագրման ամսաթիվ
03.11.2017
Վավերացման ամսաթից
16.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2019

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2006 թվականի նոյեմբերի 24-ի՝ «ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման և մասնագիտական հմտությունների պահանջների ներդաշնակեցման մասին» hամաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին

 

2006 թվականի նոյեմբերի 24-ի՝ «ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման և մասնագիտական հմտությունների պահանջների ներդաշնակեցման մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

 

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

 

Համաձայնագրի 2-րդ հավելվածի 5-րդ ձևը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

«Ձև 5

 

Տվյալներ

ուսումնական գործընթացն ապահովող մանկավարժական կադրերի մասին

Հմ.

Ա.Ա.Հ.

Կարդացվող դասընթաց1

Պաշտոն2

Կրթություն (նշել մասնա-
գիտությունը)

Գիտական աստիճան, կոչում

Աշխատանքային փորձ3, մանկավարժական փորձ

Որքան
ժամանակ է դասավանդում նշված դասընթացը

               
               
               

Նշումներ:

1. Նշվում են միասնական ծրագրերի համապատասխան թեմաները (առարկաներ, կարգապահություն)` հաստատված Կողմերի իրավասու մարմինների կողմից՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման ոլորտում:

2. Նշվում է ըստ հիմնական աշխատավայրի և ուսուցողական կազմակերպությունում/կրթական կազմակերպությունում:

3. Նշվում է ըստ միջազգային ավտոմոբիլային փոխադրողների մասնագիտական որակավորման լրացուցիչ ուսուցմանն առնչվող հիմնական մասնագիտության»:

 

Հոդված 2

 

Համաձայնագրի 3-րդ հավելվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

 

«Հավելված 3

2006 թվականի նոյեմբերի 24-ի՝

«ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ

 ուսուցման և մասնագիտական հմտությունների պահանջների ներդաշնակեցման մասին»

Համաձայնագրի

Վկայականի ձև

 

Համապատասխան ԱՊՀ մասնակից պետության անվանումը և տարբերակիչ խորհրդանիշը (1)

Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների նախապատրաստման ոլորտում իրավասու մարմին (2)

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ

ՀՄ.

տրված է

 …………………………..................................................................................................... (3) ծննդյան ամսաթիվ………………, հանձնել է որակավորման քննություն (հմ. ……..……, ամսաթիվ …………) մասնագիտական որակավորման նպատակով և ճանաչվել է մասնագիտական աշխատանքի համար որպես (4) ……………………………………………...................

………………………………………………………………………….………….………………….

 

 

Սույն վկայականը մասնագիտական որակավորման բավարար ապացույց է` համաձայն 2006 թվականի նոյեմբերի 24-ի՝ «ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման և մասնագիտական հմտությունների պահանջների ներդաշնակեցման մասին» Համաձայնագրի, և նախատեսված է այդ ոլորտում մասնագիտությամբ աշխատող անձանց համար` միջազգային տրանսպորտային գործողություններում ազատ մասնակցության նպատակով:

Տրված է …………………………………………………..
(վկայականը տալու վայրը)

            ...........................
         (վկայականը տալու ամսաթիվը)

Ատեստավորման հանձնաժողովի նախագահ՝ __________________ _____________________

                                                                         (ստորագրություն)          (անվան սկզբնատառեր և ազգանուն)

 

Քարտուղար __________________ ____________________

                               (ստորագրություն)           (անվան սկզբնատառեր և ազգանուն)

 

1) ԱՊՀ մասնակից պետությանը համապատասխանող անվանումը, տարբերակիչ խորհրդանիշը:

2) Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների պատրաստման ոլորտում վկայական տրամադրող ԱՊՀ մասնակից պետության իրավասու մարմնի անվանումը:

3) Անունը, ազգանունը, հայրանունը:

4) Մասնագետի դասակարգում (միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող պատասխանատու պաշտոնյա անձի / միջազգային հաղորդակցությունում ուղևորների և բեռների փոխադրում իրականացնող վարորդի):

* Վկայականների ձևաթղթերը պետք է լինեն պաշտպանվածության տարրերով (միջոցներով) խիստ հաշվառման ձևաթղթեր (պաշտպանված պոլիգրաֆիկ արտադրանք), պատրաստվեն իրացվեն ըստ խիստ հաշվառման ձևաթղթերի պաշտպանվածության մակարդակի պահանջների և դրանց իրացման ու հաշվառման կարգով` ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրության համաձայն»:

 

Հոդված 3

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից:

Կատարված է Տաշքենդ քաղաքում 2017 թվականի նոյեմբերի 3-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:

 

 Ադրբեջանի Հանրապետության
Կառավարության կողմից
 Ռուսաստանի Դաշնության
Կառավարության կողմից

 Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից

 Տաջիկստանի Հանրապետության
Կառավարության կողմից
 Բելառուսի Հանրապետության
Կառավարության կողմից
 Թուրքմենստանի
Կառավարության կողմից
 Ղազախստանի Հանրապետության
Կառավարության կողմից
 Ուզբեկստանի Հանրապետության
Կառավարության կողմից
 Ղրղզստանի Հանրապետության
Կառավարության կողմից
 Ուկրաինայի
Կառավարության կողմից
 Մոլդովայի Հանրապետության
Կառավարության կողմից