ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2009 թվականի N 936-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՑԱՆՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի`
1. Հաստատել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական իրավախախտումների և տրանսպորտային միջոցների հաշվառման ու վարորդական վկայականներ տալու ավտոմատացված տեղեկատվական-փնտրողական համակարգ և ցանց ստեղծելու միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված նոյեմբերի 13-ի N 936-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՑԱՆՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Ծրագրի |
Ծրագիրն իրականացնելու ժամկետը | Ծրագիրն իրականացնելու համար պատասխանատու պետական մարմնի անվանումը | Ծրագիրն իրականացնելու համար ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Վարչական իրավախախտումների և տրանսպորտային միջոցների հաշվառման ու վարորդական վկայականներ տալու ավտոմատացված տեղեկատվական-փնտրողական համակարգի շահագործում |
2010 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ |
2. |
Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշիվներին դրամական միջոցներ փոխանցելու համար ներկայացվող վճարման հանձնարարականների (կարգադրությունների) պարտադիր լրացման ենթակա դաշտերի սահմանում |
2010 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
- |
3. |
Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշիվներին տարբեր բանկերից, այդ թվում՝ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով փոխանցված (մուտքագրված) գումարների վերաբերյալ գանձապետարանից ստացվող տեղեկատվության կառուցվածքային միատարության (միանմանության) ապահովում |
2010 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
- |
4. |
Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշիվներին տարբեր բանկերից, այդ թվում՝ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով փոխանցված (մուտքագրված) գումարների վերաբերյալ գանձապետարանից ստացվող տեղեկատվության փոխանցման էլեկտրոնային կապի միջոցի ստեղծում |
2010 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
ՀՀ պետական բյուջե ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ |
5. |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող տեղեկատվության փոխանցման էլեկտրոնային կապի միջոցի ստեղծում |
2010 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ |
6. |
Ճանապարհային ոստիկանության՝ վարչական իրավախախտումների և տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող բոլոր ստորաբաժանումների ապահովում` համապատասխան տեխնիկական միջոցներով |
2010 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ |
7. |
Ճանապարհային ոստիկանության բոլոր ստորաբաժանումների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գերատեսչական ցանցի շահագործում |
2010 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ |
8. |
ՀՀ կենտրոնական բանկի ավտոապահովագրության ռեգիստրի և ճանապարհային ոստիկանության նոր տեղեկատվական-փնտրողական համակարգի միջև առանձնացված էլեկտրոնային կապուղու ստեղծում |
2010 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
- |
9. |
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել |
վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
- |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|