Գլխավոր տեղեկություն
Համար
N 1268-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.11.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1268-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ԹԱԼԻՆԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՅՐ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի իրականացման համար տրամադրված փոխառու միջոցների հաշվին անցկացված «Արմավիրի և Թալինի ոռոգման համակարգերի մայր ջրանցքների վերականգնման շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկում և որակի հսկողություն» IREP/QCBS/SW-09/001 խորհրդատվական մրցույթի արդյունքները` 851,088.0 ԱՄՆ-ի դոլար և 276,672,000 դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «ՔԻՍ Քնսալթինգ Ինջինիերս Սալզգիթեր» ՋմբՀ (CES Consulting Engineers Salzgitter GmbH) (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) և «Երևանի ճարտարապետաշինարարական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) համատեղ ձեռնարկությունը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


2009 թ. նոյեմբերի 11
Երևան