Գլխավոր տեղեկություն
Համար
N 913-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.11.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2009 թվականի N 913-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 909-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Գ. Գևորգյանի փոխարեն ընդգրկել Ա. Սարուխանյանին, Է. Խաչիկյանի փոխարեն` Մ. Մարկոսյանին, Ռ. Ավետիսյանի փոխարեն` Մ. Պողոսյանին և Ա. Մելիքյանի փոխարեն` Ա. Մկրտչյանին:

2. Այդ կապակցությամբ խորհրդի`

1) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Գ. Գևորգյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հաշվիչ տեխնիկայի ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Ա. Սարուխանյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հիդրավլիկայի ամբիոնի դոցենտ», «Է. Խաչիկյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի մեխանիկայի ամբիոնի վարիչ, ակադեմիկոս» բառերը` «Մ. Մարկոսյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների և արդյունաբերական էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ» բառերով, իսկ «Ռ. Ավետիսյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի երկաթբետոնե և քարե կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ» բառերը` «Մ. Պողոսյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գծագրության, համակարգչային գրաֆիկայի և դիզայնի ամբիոնի վարիչ» բառերով.

2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Մելիքյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա. Մկրտչյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ասպիրանտ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 3

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան