Գլխավոր տեղեկություն
Համար
N 1230-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.18/57(723) Հոդ.1259
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1230-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» N 547 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին կետի «բ», «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման լիազորություններ ունեցող պետական մարմինները (բացառությամբ սույն կետի «գ» ենթակետում նշվածների) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների և պաշտոնատար անձանց կողմից եռամսյակի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 1 հավելվածի: Պետական մարմինների ենթակայության տակ չգտնվող պետական տուրք գանձող մարմինները սույն կետում նշված ժամկետում N 1 հավելվածով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում անմիջականորեն.

գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման լիազորություններ ունեցող պետական մարմինները (որոնք իրականացնում են նաև կանխիկ պետական տուրքի գանձում) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների և պաշտոնատար անձանց կողմից եռամսյակի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 2 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը սույն կետի «գ» ենթակետում նշված տեղեկությունները ներկայացնում է նաև ըստ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության առանձին մարմինների:».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) սույն կետում նշված տեղեկությունները ներկայացվում են փաստաթղթային տեսքով կամ էլեկտրոնային եղանակով` «Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով:».

3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, վճռաբեկ դատարանին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններին` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել տեղեկություններ` համաձայն N 1 հավելվածի:».

4) որոշման 3-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը.

5) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. նոյեմբերի 3

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

 հոկտեմբերի 29-ի N 1230-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 1997 թվականի

նոյեմբերի 29-ի N 547 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե  Ր


20…թ. ……………………………………… եռամսյակի համար


……………………………………………………………………………………………

(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)

 

Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)

Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

 

NN
ը/կ

Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների ընդհանուր անվանումը

Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների քանակը

Տրված արտոնությունների քանակը

Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների համար գանձված պետական տուրքի գումարը (հազ. դրամ)

Գումարների փոխանցման գանձապետական հաշվի համարը

1-ին ամսում

2-րդ ամսում

3-րդ ամսում

ընդամենը եռամսյակի ընթացքում

1-ին ամսում

2-րդ ամսում

3-րդ ամսում

ընդամենը եռամսյակի ընթացքում

1-ին ամսում

2-րդ ամսում

3-րդ ամսում

ընդամենը եռամսյակի ընթացքում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             

 

Կատարող ……………………………………………………………………….............……..

(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հեռախոսահամարը …………………………..

 

Ստորաբաժանման ղեկավար ………………………………………………………………………………..

                                 (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

 հոկտեմբերի 29-ի N 1230-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 1997 թվականի

նոյեմբերի 29-ի N 547 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե  Ր


20…թ. ……………………………………… եռամսյակի համար


……………………………………………………………………………………………

(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)

 

Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)

Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

 

NN
ը/կ

Կատարված գործողու-թյունների, մատուցված ծառայու-թյունների
ընդհանուր անվանումը

Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների քանակը

Տրված արտոնությունների քանակը

Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների համար գանձված պետական տուրքի գումարը (հազ. դրամ)

Գումարների փոխանցման գանձա-պետական հաշվի համարը

1-ին ամսում

2-րդ ամսում

3-րդ ամսում

ընդամենը եռամսյակի ընթացքում

1-ին ամսում

2-րդ ամսում

3-րդ ամսում

ընդամենը եռամսյակի ընթացքում

1-ին ամսում

այդ թվում` կանխիկ

2-րդ ամսում

այդ թվում` կանխիկ

3-րդ ամսում

այդ թվում` կանխիկ

ընդամենը եռամսյակի ընթացքում

այդ թվում` կանխիկ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կատարող ……………………………………………………………………….............……..

(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հեռախոսահամարը …………………………..

 

Ստորաբաժանման ղեկավար ………………………………………………………………………………..

                                 (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան